Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 29
Դուշանբեում տեղի է ունեցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները եւ Թուրքմենստանի փոխվարչապետը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետեւ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։
Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները եւ քննարկվել փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75—ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին։ Որոշում է կայացվել թողարկել 75—ամյակի հոբելյանական համատեղ շքանշան։ Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր։ Որոշում է կայացվել ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել Թուրքմենստանին։ Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70—ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ—ում հայտարարել ճարտարապետության եւ քաղաքաշինության տարի։ Հաստատվել է 2019–2023 թվականների՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայք
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում հոկտեմբերի 11—12—ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 7—12—ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը» (այս մասին «ՀՀ»—ն տեղեկացրել էր նախորդ համարում, էջ 5)։ Մեկ շաբաթ շարունակ Երեւանը կդառնա ֆրանկոֆոնիայի կենտրոն, որի ընթացքում կանցկացվեն նախարարական ժողովը, տնտեսական ֆորումը եւ բուն գագաթնաժողովը։
Ֆրանկոֆոնիայի ավանը գործելու է Ազատության հրապարակի եւ Հյուսիսային պողոտայի տարածքում ժամը 12։00—20։00—ը։ Ավանի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9—ին, ժամը՝ 16։00—ին։ Այդ օրը կտոնվի նաեւ Ֆրանկոֆոն երիտասարդության օրը։ Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովների կամ խաղերի շրջանակում ընդունող երկրի կողմից կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի ավաններ։ Դրանց կազմակերպման ավանդույթը սկիզբ է առել 2008թ. Քվեբեկի գագաթնաժողովից։
ՀՀ—ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացվեցին «Ֆրանկոֆոնիայի ավանում» Ֆրանսիայի տաղավարը եւ դեսպանության մշակութային ծրագրերը։ ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատեց, որ գագաթնաժողովը շատ կարեւոր միջոցառում է Հայաստանի համար, քանի որ երկիրը հյուրընկալելու է 84 երկրների կառավարությունների պատվիրակությունների, որոնց մեծ մասը Հայաստանում չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ եւ, փաստորեն, առաջին անգամ բացահայտելու են մեր երկիրը։ «Գագաթնաժողովը ոչ միայն երկրների ղեկավարների միջեւ հանդիպումներն են, այլեւ այն տոն կլինի հայերի համար ֆրանկոֆոնիային եւ ֆրանսերեն լեզվին առնչվելու առումով։ Ֆրանսիան ցանկանում է ֆրանսերենը ներկայացնել իր բոլոր տարրերով»,–ասաց դեսպանը՝ ըն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|