ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 27

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը հանդիպել է հանրահայտ «Դասո» ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

***
Նախագահը Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»—ի ղեկավարության հետ։
Զրուցակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10—ին նախատեսվող գործարար համաժողովին։
Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին։

***
Միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ «Orano» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։

***
ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչ կարեւոր շեշտադրումներ էր պարունակում ՀՀ վարչապետի ՄԱԿ—ի ելույթը

ՄԱԿ—ի ԳԱ—ն թերեւս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով եւ կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների վերաբերյալ։ Դրանով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի ղեկավարի ելույթի նկատմամբ միջազգային շատ մեծ հետաքրքրությունը, քանզի դրանց վերլուծությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքական հիմնական ուղենիշների մասին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ—ի ԳԱ 73—րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրած ելույթի հիմնական շեշտադրումներին՝ նախեւառաջ նշենք, որ ելույթն ամբողջովին հիմնված էր ժողովրդավարության, խաղաղասիրության, անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։


Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում
 

Հաշվի առնելով թավշյա հեղափոխության նկատմամբ միջազգային մեծ հետաքրքրությունը եւ լայն արձագանքը՝ սպասելի էր վարչապետի անդրադարձը ՀՀ—ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հատկապես դրանց ժողովրդավարական բնույթն ընդգծելու տեսանկյունից։ Թավշյա հեղափոխության ընթացքն ու վերջնարդյունքները ներկայացնելը միտված էր միջազգային ընկալումներում նոր, ավելի ժողովրդավարական, բարեփոխումների ուղին բռնած Հայաստանի պատկերի ձեւավորմանը՝ որպես հուսալի ներդրումային միջավայր ունեցող, վստահելի, կանխատեսելի եւ ժողովրդավար գործընկեր։


Արտաքին քաղաքական օրակարգը
 

Վարչապետի կողմից ՀՀ արտաքին քաղաքական ուղղո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 73—րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա տիկնոջ հետ։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 342 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զրուցակիցները քննարկել են հայ—իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր։ Նրանք կարեւորել են տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը՝ առեւտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ—իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ, եւ պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա։
Իր հերթին Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ։ Իրանի նախագահի խոսքով՝ հայ համայնքն իր երկրում ունի կարեւոր դերակատարություն եւ մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում։ Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին՝ Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված համաձայնագիրը եւս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ—իրանական տնտեսական գործակցությունը։
Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի։
Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան եւ համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները։

***
ՄԱԿ—ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 373 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 23—ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ է բանակցություններ նախաձեռնելու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով։
Վարչապետի հայտարարությանը արձագանքեցին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող գրեթե բոլոր կուսակցությունները, որոնց մեծամասնությունը հաստատակամորեն պաշտպանեց նախաձեռնությունը։ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, հայտարարելով քննարկումներին մասնակցելու պատրաստակամության մասին, միաժամանակ պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Վերջինս բացատրվում է նախ եւ առաջ քաղաքական պատճառներով, այսինքն՝ ԱԺ—ն դրականորեն համագործակցում է կառավարության հետ, որի օրինագծերից ու նախաձեռնություններից դեռեւս ոչ մեկը չի տապալվել խորհրդարանում։ Այդ հիմքով՝ ՀՀԿ—ի ներկայացուցիչները կարիք չեն տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
ՀՀԿ—ի փաստարկը փաստացիորեն ճիշտ լինելով՝ քաղաքականապես խոցելի է։ Եթե անգամ ներկայումս ԱԺ մեծամասնությունը որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ նման հնարավորությունը բացառված է։ Կարելի է պնդել, որ ցանկացած սկզբունքային անհամաձայնություն նոր իշխանության՝ հանձին գործադիրի, եւ հին իշխանության՝ հանձին օրենսդիրի, կարող է վայրկենապես հանգել քաղաքական քաոսի։ Ըստ էության, նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ տարաձայնությունները բավականին ակնառու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ—ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73—րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,
Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73—րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո։
Տիկնայք եւ պարոնայք,
Պատիվ ունեմ ձեզ դիմել որպես մի առաջնորդ, ով վերջերս դարձել է Հայաստանի վարչապետ ժողովրդական հեղափոխության արդյունքում, որն այժմ առավել հայտնի է որպես «Հայկական թավշյա հեղափոխություն»։
Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին։ Հայաստանի ժողովրդին հաջողվեց իրականացնել անկանխատեսելի եւ աննախադեպ հեղափոխություն՝ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների։
Եվ դա պատահական չէր։ Մեր նպատակը սիրո եւ համերաշխության հեղափոխություն կատարելն էր։ Ի սկզբանե մենք հայտարարեցինք, որ բացառելու ենք ցանկացած բռնություն։ Մենք հայտարարեցինք, որ եթե նույնիսկ բռնություն գործադրվեր մեր դեմ, մենք չէինք արձագանքի բռնությամբ։ Մենք հայտարարեցինք, որ մեր պատասխանը դրսեւորվելու էր վեր բարձրացրած բաց ձեռքերով, սիրով ու ժպիտով։
Մենք այս քաղաքական գործընթացն սկսեցինք ընդամենը մեկ տասնյակ մարդկանց հետ քայլարշավ կատարելով Հայաստանի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից դեպի մայրաքաղաք։ Երբ հասանք Երեւան եւ ցույց տվեցինք մեր վճռականությունն ու հավատարմությունը բռնություն չկիրառելու սկզբունքին, մեր ամբող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024