Նախօրեին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի արտագնա նիստ, տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից։
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։ Խորհուրդը քննարկել է հարցը եւ միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը։
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները երեկվա համատեղ նիստում միաձայն որոշել են ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։