ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 06:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 20 » Արեւմուտքը որոշ չափով նահանջում է /Սպառնալիքները տեղը զիջում են համագործակցության կոչերին/
16:38
Արեւմուտքը որոշ չափով նահանջում է /Սպառնալիքները տեղը զիջում են համագործակցության կոչերին/

Մոսկվայում զբաղված են Ղրիմի ինտեգրման հետ կապված ընթացակարգերով։ Երեկ ՌԴ Սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել, ըստ որի՝ Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը համապատասխանում է ՌԴ—ի Սահմանադրությանը։
Այսօր Պետդումայում տեղի կունենա նիստ, որի ժամանակ վավերացման կներկայացվի ՌԴ—ի կազմ Ղրիմի մտնելու մասին պայմանագիրը։ 
Նախագահ Վլադիմիր Պուտինը պրոֆիլային նախարարություններին հանձնարարել է Ղրիմում վճարվող կենսաթոշակները հասցնել ռուսաստանյան միջին մակարդակի։
Ռուսաստանը փորձում է նաեւ կազմակերպել ուկրաինական զինված ուժերի ենթակառուցվածքները սահուն կերպով թերակղզի փոխանցելու գործընթացը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը BBC—ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի այն ենթակառույցները, որոնք գտնվում են թերակղզում, պետք է միանան Ղրիմի զինված ուժերին եւ հետագայում դառնան ռուսական բանակի մի մասը, կամ էլ պետք է «ինքնակամ լքեն այն»։
Ղրիմի իշխանություններն էլ պատրաստվում են ազգայնացնել զբոսաշրջային ենթակառուցվածքների 130 օբյեկտ, որոնք Ուկրաինայի պետական սեփականությունն են։ Ուկրաինայի քաղաքացիների սեփականությունը չի ազգայնացվելու։ Ղրիմը պատրաստվում է իր սեփականությունը դարձնել 119 հյուրանոց եւ այլ օբյեկտներ։ Ազգայնացման ենթակա օբյեկտների թվում է նաեւ «Արտեկ» ճամբարը։


Դիրքային պայքարը շարունակվում է

Այս օրերին Ռուսաստանը հասկացնել տվեց արեւմտյան երկրներին եւ կազմակերպություններին, որ հնչող սպառնալիքներից այդքան էլ չի վախենում։ Մանավանդ որ պատժամիջոցների հարցում եվրոպացիներն այդքան էլ վստահ չեն։
Այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ «Մեծ ութնյակի» անդամ՝ անուղղակիորեն հերքելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանին արդեն հեռացրել են ակումբից։ Մերկելն ընդգծել է, որ կասեցվել են միայն «Մեծ ութնյակի»՝ Սոչիում կայանալիք գագաթնաժողովին պատրաստությունները։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ Ղրիմի իրադարձությունները չպետք է նշանակեն դիվանագիտական ճանապարհով իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերի ավարտ։
ՆԱՏՕ—ի ղեկավարությունն էլ թեեւ հայտարարել է, որ ամբողջովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, բայց մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։
ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները, նկատել է. «Ուկրաինան ՆԱՏՕ—ի անդամ չէ, եւ Ռուսաստանի վրա, որն այժմ նախագահում է ՀԱՊԿ—ում, ճնշում գործադրելու համար ռազմաքաղաքական դաշինքը գործի դնելու փորձը ոչ այլ ինչ է, քան Ուկրաինայում ծագած ներքաղաքական հիմնախնդրի շուրջ «փիար անելու» պարոն Ռասմուսենի ցանկությունը»։
«ԱՄՆ—ն գտնվում է Ռուսաստանի գործողությունների գնահատման փուլում եւ պատրաստ չէ կոնկրետացնել իր հետագա քայլերն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերլուծել ստեղծված իրավիճակը»,—հայտարարել է ԱՄՆ—ի պետքարտուղար Ջոն Քերրին։ Նա հավաստել է ԱՄՆ—ի դիրքորոշումը, ըստ որի՝ Ռուսաստանի գործողությունները «կունենան գին»։
Ռուսաստանը, սակայն, ինչպես նշել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, պատժամիջոցների կիրառումն անընդունելի է համարում։ «Ռուսաստանը նոր գործընկերներ կգտնի ԱՄՆ—ի եւ Եվրամիության կողմից հնարավոր տնտեսական պատժամիջոցների սահմանման դեպքում»,– հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսկ Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության տնօրեն Իգոր Սեչինը նախազգուշացրել է Արեւմուտքին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը միայն կվատթարացնի իրավիճակը, քանի որ խնդրի կարգավորման ոչ արդյունավետ միջոց է. «Մենք Ճապոնիային ներդրումային հնարավորությունների էական ընդլայնում ենք առաջարկում եւ համագործակցելու ենք ոչ միայն ներդրումների հարցով, այլեւ նավթի եւ գազի արտադրման, ենթակառուցվածքային խնդիրների, վերամշակման եւ էներգետիկ պաշարների փոխադրումների շուրջ»։
Այս համապատկերում Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբեյնոսը հայտարարել է, որ Ուկրաինան կասեցնում է ԱՊՀ—ում իր նախագահությունը։


Ի տարբերություն Ղրիմի՝ Արցախը անկախ պետություն է

Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը եւ Ղրիմի հարցի նմանություններն ու տարբերություններն արցախյան հիմնահարցի հետ երեկ հայ քաղաքագետների քննարկման հիմնական թեմաներն էին։
Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ այսօր արդեն նոր աշխարհակարգ է ձեւավորվում, որտեղ Հայաստանը պետք է որպես պետություն կարողանա կողմնորոշվել եւ գտնել իր տեղն ու դերը։
«Մենք պետք է տեսնենք, թե ինչ նոր կառուցվածք կունենա նոր աշխարհակարգը։ Եվ այս նոր աշխարհակարգում Ռուսաստանի դերը կլինի ավելի մեծ, քան մենք տեսնում ենք»,– ասել է նա։
Անդրադառնալով Արցախի եւ Ղրիմի հիմնախնդիրներին՝ նշել է, որ դրանք տարբեր են, եւ առայժմ Արցախի վրա Ղրիմով պայմանավորված ոչ մի ազդեցություն չի ակնկալում։
Կարեւոր է, որ բոլոր տեսակի հակամարտությունների հարցում Հայաստանը կողմ լինի հարցի միայն խաղաղ ճանապարհով լուծմանը։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ Արցախը վաղուց է ինքնորոշվել, եւ այսօր Ղրիմի հետ համեմատելը տեղին չէ. «Ղրիմը ես չեմ համեմատելու Արցախի հետ, ինչքան էլ կոչեն կոնֆլիկտ՝ նրանց էությունը տարբեր է։ Ես կարող եմ բերել բազմաթիվ նմանությունների օրինակներ, բայց լուծումները բոլորովին տարբեր են»։ Ալավերդյանը տեղին չի համարել նաեւ Արցախի ապագան կամ ներկան Ղրիմի անցյալի հետ կապելը։ «1988 թվականից սկսած Արցախը բոլոր գործողությունների բացարձակ օրինական արդյունքներով կարողացավ շարժվել այն ճանապարհով, որն ընտրել էր։ Արցախը բավականին հստակ օրինակ է այն գործողությունների, որոնք միանգամայն օրինական են սկզբից մինչեւ այսօր»,–ասաց նա՝ ընդգծելով, որ մինչեւ անգամ իր թերություններով հանդերձ Արցախն այսօր կայանում է որպես պետություն։
Քաղաքագետներն անդրադարձել են նաեւ ռուս–թուրքական հարաբերությունների հետ կապված հնարավոր զարգացումներին։
Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ՝ Մոսկվա—Անկարա հետաքրքիր խաղ նկատվեց Ղրիմի հարցում. «Մոսկվան Սեւ ծովի բալանսը փոխեց հօգուտ Ռուսաստանի։ Թուրքիան հասկացավ, որ հետընթաց ունի այդ ճակատում։ Ռուս—թուրքական հարաբերություններում էականը Ղրիմի թաթարների հարցն է, սակայն պարզ է, որ Թուրքիան Ղրիմի թաթարների պատճառով չի սրի հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ»։ Ըստ Արտակ Շաքարյանի՝ ռուս—թուրքական հարաբերությունները շատ խորն են, եւ Թուրքիան շատ զգույշ է լինելու որեւէ կտրուկ գործողություն անելիս. նա իր գործողությունները կատարելիս նախեւառաջ հաշվի է առնում, որ Ռուսաստանն իր առեւտրային երկրորդ խոշոր գործընկերն է՝ Գերմանիայից հետո։
Իսկ թուրքագետ Լեւոն Հովսեփյանն էլ հակառակ տեսակետն ունի, ըստ որի՝ ռուս—թուրքական հարաբերությունները աշխարհաքաղաքական հակասությունների խորացման շրջանում են. «Արդի շրջանում սրված հակասություններից մեկը սիրիական հիմնախնդիրն էր, որտեղ պարզորոշ բախվում են երկու երկրների շահերը. Թուրքիան գործում է ռուսական շահերի տեսանկյունից հակառակ ճամբարում։ Եվ հիմա էլ՝ Ղրիմի հարցը։ Սիրիական հիմնախնդրից հետո, որը մինչեւ օրս ներկայացնում է այդ շահերի բախումը, ի հայտ եկավ Ղրիմի հարցը, որն էլ ավելի է մեծացնում ռուս—թուրքական աշխարհաքաղաքական հակասությունները, որոնք գնալով էլ ավելի կխորանան»։
Նրա դիտարկմամբ՝ հասկանալի է, որ Թուրքիան իր սեփական շահերից բացի, կխաղա Արեւմուտքի ռազմավարության շրջանակում, ձեռքերը ծալած չի նստի թաթարների հետ կապված, իսկ Արեւմուտքը Թուրքիայի ձեռքով այն կփորձի գործոն դարձնել՝ չնայած Թուրքիան ունի իր առանձին հավակնությունները։ hhpress.am

Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 405 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024