ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 14
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է 
 
ահամայնքային ծառայության գլխավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 577 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինտերնետ ծառայություններ մատուցող կապի երեք օպերատորները՝ «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները, պայմանագրային բաժանորդներից գանձել են վճարներ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել։ Այդ վարքագծով ընկերությունները խախտել են օրենքը, համաձայն որի՝ ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաեւ բաժանորդների՝ վճարումներ կատարելու պարտավորությունը։ Մարտի 14—ին կայացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հարցը դրվեց քննարկման։ Հանձնաժողովի իրավաբանական վարչության աշխատակից Արսեն Հովհաննիսյանը ներկայացրեց խնդիրը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներից ստացել են դիմում—բողոքներ, որոնց հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում։ «Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է առողջապահության նախարարություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հանրապետության նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ եւ դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ։
Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները եւ աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների եւ առաջիկա ծրագրերի մասին։
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012—2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաեւ առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։ Եթե ԱԺ—ն դրանք հաստատի, ապա ՀՀ—ում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր կլինի մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ (այս պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա)։
Բանն այն է, որ մեր երկրում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը։ Եվ դրա պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչեւ սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ։ 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը։ Օրենսդրական նախաձեռնության միջոցով, ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, խնդիր է բարձրացվում մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության ապահովման նպատակով երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթության համակարգի։
«Նոր համակարգը նաեւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 594 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024