Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 19
Հայաստանում ոսկեգործության, ակնագործության եւ ժամագործության ազատ տնտեսական գոտի կհիմնվի։ Կառավարությունն արդեն տվել է համաձայնությունը եւ հաստատել գործարար ծրագիրը։ «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ընկերությունը կլինի գոտու կազմակերպիչը։ Հայ ոսկերիչների միությունը (ՀՈՄ) նախաձեռնել է ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ընկերությունների եզակի արդյունաբերական հատվածի ստեղծումը Հայաստանում, որն էլ նախատեսում է իրագործել մասնագիտացված ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնելու միջոցով։ Մեր երկիր կներգրավվեն ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական ոլորտի (սրանք միասին են դիտարկվում, քանզի փոխկապակցված շղթայական ոլորտներ են) միջազգային ընկերություններ, որոնք արտադրությունը մեր երկրում կազմակերպելով՝ կսպասարկեն տարածաշրջանային ու միջազգային շուկաներ։ Թե ինչպես է կազմակերպվելու այս ԱՏԳ—ն, ինչ հեռանկարներ ունի եւ ինչ կտա մեր երկրին, ճշտեցինք էկոնոմիկայի նախարարությունից։
ԱՏԳ—ի անհրաժեշտությունը
|
Երկրի ղեկավարին հաշվետվություն կտան յուրաքանչյուր կիսամյակ Էներգետիկական ոլորտի միջազգային եւ, մասնավորապես, տարածաշրջանային զարգացումները հաշվի առնելով՝ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը մի առիթով ասաց, թե էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն այլեւս անհրաժեշտություն է, եւ նախորդ տարեվերջի հոկտեմբերին երկրի համար կարեւորագույն այդ փաստաթուղթը հաստատվեց։ Կառավարությունը 6—ամսյա ժամկետում պիտի մշակի եւ հաստատի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020թթ. միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը։ Ծրագրի մասին երկրի նախագահին ամփոփ տեղեկատվություն կներկայացվի յուրաքանչյուր կիսամյակ։ Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու ծագեց նշված ռազմավարության եւ ծրագիրն ունենալու կարիքը, համառոտ տեղեկացնենք, թե ինչ վիճակ է մեր էներգահամակարգում։ Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002—2012թթ. բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը՝ տարեկան 4.13% միջինացված ցուցանիշով, ընդ որում՝ բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560 հազ. (2008թ.) մինչեւ 644 հազ. (2012թ.)։ Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով 2009թ. 2008թ. նկատմամբ էլեկտրաէներգիայի սպառումը նվազեց շուրջ 8.1%—ով, իսկ բնական գազի սպառումը՝ շուրջ 20.3%—ով։ Իսկ 2012թ. 2011թ. նկատմամբ տեղի ունեցավ ինչպես էլէներգիայի, այնպես էլ բնական գազի սպառման աճ, համապատասխանաբար՝ 5.1%—ով եւ 12.6%—ով։ «Իր հերթին բնական գազի գնի աճն ու էլեկտրաէնե
...
Կարդալ շարունակությունը »
|
Ղրիմը արդեն ՌԴ սուբյեկտ է։ Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրեցին հանրապետությունն ու Սեւաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում որպես նոր սուբյեկտներ ընդգրկելու վերաբերյալ համաձայնագիրը։ Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կազմում Ղրիմի ընդգրկման հարցին նվիրված ելույթում ներկայացրեց ընդառաջելու դրդապատճառները։ «ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումը Ղրիմն Ուկրաինային միացնելու վերաբերյալ սահմանադրական նորմերի խախտում էր,–ասաց Պուտինը։–1954թ. Ուկրաինայի կազմ փոխանցեցին Ղրիմն ու Սեւաստոպոլը։ Մարդկանց պարզապես փաստի առաջ կանգնեցրին։ Միլիոնավոր ռուսներ մի երեկո քնեցին Ռուսաստանում եւ արթնացան արտասահմանում։ Ղրիմցիներն ասում են, որ 1991թ. իրենց ձեռքից ձեռք փոխանցեցին մեկ պարկ կարտոֆիլի պես»։ Այն ժամանակ, Պուտինի խոսքով, Ռուսաստանն ի վիճակի չէր պաշտպանելու իր ազգային շահերը։ Իսկ հիմա ղրիմցիների խնդրանքն անտեսելը դավաճանություն կլիներ, ղրիմցիներն իրավունք ունեն որոշելու իրենց ճակատագիրը։ Պուտինը հիշեցրեց, որ Ղրիմում չեղան զինված բախումներ եւ մարդկային զոհեր, մարդիկ պարզապես ինքնորոշվեցին։ Նա ընդգծեց, որ նույն Ուկրաինան ԽՍՀՄ—ից դուրս գալու ժամանակ օգտվեց այդ իրավունքից։ «Ուկրաինայում օգտվեցին այդ իրավունքից, իսկ ղրիմցիների դեպքում չի կարելի. ինչո՞ւ»։ Նա նաեւ բերեց Կոսովոյի օրինակը, որի հետ կապված գործընթացն Արեւմուտքը օրինական համարեց։ Պուտինը շեշտեց, որ եթե հանրաքվե իրականացնելու հարցում Ուկրաինայի օրենսդրությունն ուրիշ է, միեւնույն է
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ աշխատանքները շարունակեց Միջխորհրդարանական միության 130—րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Վեհաժողովը շարունակեց քննարկումները «Միջխորհրդարանական միության 125—ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով։ Վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ—լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն—Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Փաստելով հայ—լատվիական համագործակցության ներկա բարձր մակարդակը՝ կողմերը շեշտեցին, որ անհրաժեշտ է առաջ շարժվել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները եւ առկա մեծ ներուժը։ Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում։ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները զարգանում եւ խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ կառավարությունը երկրի բոլոր համայնքների առջեւ կարեւորագույն խնդիր է դրել՝ մինչեւ 2016 թվականն անհրաժեշտ է, որ բոլոր համայնքներն ունենան սեփական գլխավոր հատակագիծը։ Մի շարք համայնքներ դեռ վաղուց ձեռնամուխ են եղել կարեւոր գործին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունն ու նպատակայնությունը։ Ավարտին մոտ են մարզկենտրոն Վանաձորի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները։ Մարզի ղեկավարներին անհանգստացնում է այն, որ որոշ համայնքներում, հատկապես գյուղական, հապաղում են սկսել գործընթացը։ Պատճառաբանություններ կան, հիմնականն է՝ բյուջեի հնարավորությունները սուղ են։ Ըստ Լոռու մարզպետի՝ եթե գյուղական համայնքների համար հանգամանքը կարելի է դիտել փոքր—ինչ «մեղմացուցիչ», ապա անընդունելի է քաղաքների պարագայում։ Այսօր անհանգստացնում է, որ գործընթացը չեն էլ սկսել Սպիտակում, Շամլուղում։ Փաստն անընդունելի է հենց նաեւ այն առումով, որ ՀՀ կառավարությունը համապատասխան որոշումով դյուրին է դարձրել գլխավոր հատակագիծ կազմելու համար պահանջվող ծախսերը հոգալը. համայնքները հողերի օտարումից գոյացած գումարները, իսկ դրանք քիչ չեն, կարող են, պարտավոր են նպատակաուղղել ներհամայնքային կարեւոր խնդրին լուծում տալուն։ Ի դեպ, գյուղական համայնքների համար բավարար է դիտվում նաեւ պարզեցված գլխավոր հատակագիծը։ Մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները մարզպետի հանձնարարությամբ առաջիկայում կպարզեն պատճառները, կներկայացնեն խնդրի լուծմանն ուղղված առաջարկներ։ hhpress.am
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|