ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 01:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 18

Եվրոպական երկրներն ու ԱՄՆ—ը հրաժարվում են Ղրիմի ժողովրդի հանրաքվեի տեսքով կամարտահայտությունը ճանաչել։ Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն չճանաչելու հայտարարություններով են նաեւ հանդես եկել Վրաստանը, ճապոնիան, Կանադան ու Մեծ Բրիտանիան՝ բնորոշելով այն ոչ լեգիտիմ։
ԱՄՆ—ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու Ուկրաինայից անջատվելու եւ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի արդյունքները։ Օբաման նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպացի գործընկերները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտելու համար։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Կարնին թվիթերյան իր էջում գրել է. «Մենք չենք ընդունում «հանրաքվեն», որը տեղի է ունեցել Ուկրաինայի Ղրիմի շրջանում։ Այս հանրաքվեն հակասում է ուկրաինական Սահմանադրությանը, եւ միջազգային հանրությունը չի ընդունում հանրաքվեի արդյունքնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130—րդ վեհաժողովի աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը։
Առավոտյան տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 130—րդ վեհաժողովը։ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 150 երկրների խորհրդարանական պատվիրակություններ։
Առաջին նիստի թեման էր՝ «Միջխորհրդարանական միության 125—ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը»։
Դիմելով ներկաներին՝ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Խոսքս ցանկանում եմ սկսել՝ շնորհավորելով մեզ բոլորիս հիշարժան տարեդարձի առթիվ։ Այս տարի լրանում է Միջխ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

–Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ՝ Ղրիմի հանրաքվեից հետո։ 
–Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ եւ բանակցային միջոցներով՝ ՄԱԿ—ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա։
–Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։
–Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի՝ սեփական հողի վրա ապրելու, արարելու եւ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի ապահովման գերակայությանը։ Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եռալեզու քվեաթերթիկները՝ ռուսերեն, ուկրաիներեն եւ ղրիմ—թաթարերեն, պարունակում էին երկու հարց. «Կո՞ղմ եք Ղրիմի միացմանը Ռուսաստանին Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքի հիման վրա» եւ «Կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության 1992թ. Սահմանադրության վերականգնմանը եւ Ղրիմի կարգավիճակին որպես Ուկրաինայի մի մաս»։ Հանրաքվեին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 83.1 տոկոսը, 96.77 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն։
Ղրիմը հայտարարվել է անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։ Ղրիմի Հանրապետությունը՝ ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով։
Միջազգային դիտորդները հանրաքվեի վերաբերյալ դրական գնահատականներ են հնչեցրել՝ նշելով, որ այն համապատասխանել է միջազգային նորմերին եւ ժողովրդավարական ընթացակարգերին։
Եվրոպական երկրներն ու ԱՄՆ—ը հրաժարվում են ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Ռուսաստանը պնդում է, որ հանրաքվեն համապատասխանում է միջազգային բոլոր օրենքներին։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024