Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 20
ՀՀ կառավարության նիստը երեկ վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դիմելով կառավարության անդամներին՝ նա ասել է. «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ։ Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին եւ հանրությանը։ Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է։ Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները։ Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք եւ դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարեւորագույն խնդիրն է նպաստել եւ խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը։ Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մոսկվայում զբաղված են Ղրիմի ինտեգրման հետ կապված ընթացակարգերով։ Երեկ ՌԴ Սահմանադրական դատարանը եզրակացություն է տվել, ըստ որի՝ Ղրիմը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագիրը համապատասխանում է ՌԴ—ի Սահմանադրությանը։ Այսօր Պետդումայում տեղի կունենա նիստ, որի ժամանակ վավերացման կներկայացվի ՌԴ—ի կազմ Ղրիմի մտնելու մասին պայմանագիրը։ Նախագահ Վլադիմիր Պուտինը պրոֆիլային նախարարություններին հանձնարարել է Ղրիմում վճարվող կենսաթոշակները հասցնել ռուսաստանյան միջին մակարդակի։ Ռուսաստանը փորձում է նաեւ կազմակերպել ուկրաինական զինված ուժերի ենթակառուցվածքները սահուն կերպով թերակղզի փոխանցելու գործընթացը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը BBC—ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի այն ենթակառույցները, որոնք գտնվում են թերակղզում, պետք է միանան Ղրիմի զինված ուժերին եւ հետագայում դառնան ռուսական բանակի մի մասը, կամ էլ պետք է «ինքնակամ լքեն այն»։ Ղրիմի իշխանություններն էլ պատրաստվում են ազգայնացնել զբոսաշրջային ենթակառուցվածքների 130 օբյեկտ, որոնք Ուկրաինայի պետական սեփականությունն են։ Ուկրաինայի քաղաքացիների սեփականությունը չի ազգայնացվելու։ Ղրիմը պատրաստվում է իր սեփականությունը դարձնել 119 հյուրանոց եւ այլ օբյեկտներ։ Ազգայնացման
...
Կարդալ շարունակությունը »
|
Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հաստատեց ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների նախագիծը։ Ըստ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի, այս համաձայնագրով ՀՀ—ն պարտավորվում է քննարկել Եվրոպական միության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի, երրորդ պետությունների քաղաքացիների հետընդունման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները եւ համաձայնագրով սահմանված ժամկետներում պատասխանել դրանց։ «Համաձայնագրում նախատեսված է առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ ստացվող դիմումներին պատասխանելու կարճ ժամկետներ՝ կախված դեպքից՝ 2 աշխատանքային օրից մինչեւ 12 օրացույցային օր։ Սրանից հետեւում է որ անհրաժեշտ է հստակ կանոնակարգել այդ դիմումները պետական մարմինների կողմից քննարկելու կարգը եւ ժամկետները»,—ասաց Գ. Եգանյանը։ Այսպիսով, միգրացիոն պետական ծառայության պետը պետք է կազմակերպի արտաքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության՝ հետընդունման (ռեադմիսիոն) գործընթացում ներառված աշխատակիցների ուսուցումը։ Ազգային ան
...
Կարդալ շարունակությունը »
|
Ելնելով Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2013թ. դեկտեմբերի 2—ին կնքված «Բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից՝ գործադիրը երեկվա նիստում հաստատեց Ռուսաստանից բնական, չմշակված ալմաստներ ձեռք բերած ՀՀ—ում գրանցված ալմաստ մշակող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման կարգը։ Հաշվառման լիազորությունը վերապահվեց էկոնոմիկայի նախարարությանը։ Վերջինս մեկամսյա ժամկետում պետք է հաստատի անձանց հետ համաձայնագրով նախատեսված պայմաններով ալմաստ ձեռք բերելու նպատակով կնքվող պայմանագրերի օրինակելի ձեւերը։ Այդ հաշվառման նպատակը, ըստ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, ՀՀ—ի ստանձնած պարտավորությունների կատարումն է, մասնավորապես Ռուսաստանից առանց արտահանման տուրքի ձեռքբերված բնական, չմշակված ալմաստների վերաարտահանումը կանխելը։ ՌԴ—ի ալմաստ արդյունահանող կազմակերպություններից բնական, չմշակված ալմաստներ կարող են ձեռք բերել միայն լիազոր մարմնի կողմից հաշվառված անձինք։ Նրանք, ովքեր ունեն բնական՝ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիա։ Պայմանագիր կնքած անձինք պետք է լիազոր մարմնին ներկայացնեն ամսական տեղեկատվություն ՌԴ—ից առանց արտահանման տուրքի ձեռք բերած բնական, չմշակված ալմաստների ծավալների, մշակված քանակության եւ շարժի վերաբերյալ։ Ի դեպ, հաշվառումն արվում է կամավորությա
...
Կարդալ շարունակությունը »
|
Մեր երկրի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքում փոփոխություններ ու լրացումներ կլինեն, եթե կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը հաստատի նաեւ ԱԺ—ն։ Ինչպես մանրամասնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այդ փոփոխություններից ու լրացումներից մի քանիսը վերաբերում են գնդի եւ գումարտակի սերժանտների պարտականություններին։ Ըստ այդմ, գնդի սերժանտը, օրինակ, պարտավոր է մասնակցել գնդի մարտական պատրաստության պլանավորմանը եւ հաշվառել ենթակա սերժանտների մասնագիտական պատրաստությունը։ Գնդի սերժանտը պարտավոր է իմանալ ստորաբաժանումների յուրաքանչյուր սերժանտի ազգանունը, անունը, հայրանունը, գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մինչեւ ծառայությունը նրա զբաղմունքը, ընտանեական դրությունը, մարտական պատրաստությունում նրա հաջողություններն ու թերությունները։ Նաեւ պիտի իմանա գնդի սպառազինությունը՝ իր իրավասությունների սահմաններում, իհարկե։ Գնդի սերժանտը նաեւ պարտավոր է՝ 1. պահանջել ստորաբաժանումների սերժանտներից ու շարքային կազմի զինծառայողներից՝ ապահովել զինվորական կարգապահությունը, օրվա կարգացուցակի եւ ծառայողական ժամանակի ճշգրիտ պահպանումը, զեկուցել ստորաբաժանումների սերժանտների եւ շարքային կազմի զինծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի ու խրախուսանքների, ենթակաների դիմումների մասին, 2. շաբաթվա մեջ մեկ անգամ վերահսկել գումարտակներում եւ առանձին վաշտերում անցկացվող առավոտյան մարզանքը, առավոտյան ստուգումն ու երեկոյան անվանականչը։ Ինչ վերաբերում է գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ—ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ։ Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։ Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ—ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը։ Պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարեւորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը։ Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|