Յոթնյակով հանդես եկող «Մեծ ությակի» երկրների առաջնորդները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ԵՄ—ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են Հաագայի հռչակագիրը՝ համատեղ հայտարարություն, որում ճանաչել են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ իրավիճակի սրման դեպքում լուրջ հետեւանքներով են սպառնացել Ռուսաստանին։
«Մեծ յոթնյակի» (G7՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա) ղեկավարները որոշել են, թե Ռուսաստանի տնտեսության որ ոլորտների դեմ են կիրառվելու պատժամիջոցները։ Դրանք վերաբերելու են էներգետիկայի, ֆինանսների ու սպառազինման բնագավառներին։
Հակառակ տրամադրություններ են Ռուսաստանում։ Մոսկվան հետաքրքրված է «Մեծ ությակի» իր գործընկերների հետ շփումների շարունակմամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Ռուսական կողմը շարունակում է պատրաստ մնալ նման շփումների՝ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր։ Մենք հետաքրքրված ենք այդ կապերով»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի իր գործընկերների հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների հետեւողական զարգացմամբ։
Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ասել է, որ Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված մտադիր է պահպանե
...
Կարդալ շարունակությունը »