Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 24
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է արտաքին գործերի նախարարություն։ Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության, ԱՊՀ երկրների վարչություններում, մամլո ծառայությունում, հետաքրքրվել նախարարության դիվանագիտական դպրոցի ընթացիկ գործունեությամբ ու զարգացման ծրագրերով։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին։ Շրջայցն ավարտելուց հետո, նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ։ Արտաքին գործերի նախարարը, նախարարի տեղակալները, ԱԳՆ գլխավոր քարտուղարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների եւ առաջիկա ծրագրերի մասին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիմնական ուղղություններով ներկայացրել է 2008 թվականից ի վեր նախարարության գործունեությունը, ԱԳՆ առջեւ դրված խնդիրների իրականացմանը միտված աշխատանքները։ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը զեկուցել է ԱՊՀ եւ սահմանակից Իրանի եւ Վրաստանի հետ մեր երկրի հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին։ Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է ասիական երկրների, Մերձավոր եւ Միջին Արեւելքի պե
...
Կարդալ շարունակությունը »
|
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունն աննախադեպ է համարում եւ տեսնում արդյունավետության որոշակի պտուղներ։ Ըստ նրա՝ այդ ուժերի համագործակցությունը կառուցողական է, իսկ նրանց ներկայացրած օրինագծերն ու նախագծերն Ազգային ժողովում քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում։ «Սակայն մինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել։ Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ եւ, վերջապես, ասվի, որ համագործակցության ձեւաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից»,–լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չորս ուժերի ղեկավարները պետք է նաեւ քննարկեն ամբողջական իշխանափոխության հարցը։ Կուսակցության առաջնորդն ասել է, որ իրենք չունեն վարչապետի նոր թեկնածու, քանի որ գտնում են, որ միայն վարչապետին անվստահություն հայտնելը կիսատ որոշում է։ Անդրադառնալով նախորդ շաբաթ իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծ
...
Կարդալ շարունակությունը »
|
Մարտի 22–ը Ջրի համաշխարհային օրն է, իսկ մարտի 23–ը մարդկությունը նշում է որպես Օդերեւութաբանության համաշխարհային օր (Մոլորակի ժամ)։ Այդ կապակցությամբ եւ Հայաստանում սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով երեկ մամուլի ասուլիս տվեցին ԱԻՆ «Հիդրոմետծառայության» օդերեւութաբանության եւ հիդրոլոգիայի կենտրոնների պետեր Զարուհի Պետրոսյանը եւ Լեւոն Ազիզյանը։ Նախ տեղեկացնենք, որ օդերեւութաբանության օրը որպես տոն սկսել է նշվել 1961 թվականից՝ 1951 թ. ընդունված համաշխարհային կոնվենցիայի հիման վրա։ Հայաստանը մարտի 23–ը Օդերեւութաբանության օր է հռչակել 2004թ.։ Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության կողմից այս տարի ընտրվել է «Եղանակը եւ կլիման, երիտասարդության ներգրավվածությունը այդ աշխատանքներին» կարգախոսը։ Ամեն տարի նոր կարգախոս է ընտրվում՝ ելնելով տվյալ տարվա խնդիրներից։ Հանրապետությունն այսօր կանգնած է կլիմայի փոփոխությունների հիմնախնդրի առջեւ, հիմնախնդիր, որը պայմանավորված է ոչ միայն բնական, այլեւ մարդածին գործոններով։ Հետեւաբար, ո՞վ, եթե ոչ երիտասարդությունն այսօր առավել ակտիվորեն պետք է ներգրավվի մարդածին պատճառների կանխման եւ վերացման համընդհանուր աշխատանքներում։ «Կլիման այն ոլորտն է, որը մեկ երկրի տարածքում չի ձեւավորվում, կլիման (եղանակը) սահմաններ չի ճանաչում։ Եվ բոլոր երկրները պարտավոր են աշխատել, որպեսզի հնարավոր դառնա եթե ոչ խնդրի ամբողջական լուծումը, ապա գոնե նվազեցվեն այդ վտանգավոր փոփոխություններից սպասվող հետեւանքները»,–ասաց Զ. Պետրոսյանը
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|