ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 13.10.2024, 04:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 28

Կառավարության երեկվա նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախ, նա անդրադարձել է հասարակությանը հուզող մի հարցի. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով։ Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում եւ շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթեւեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է։ Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչա՞փ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան եւ միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը եւ տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են։ Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, եւ մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երեկ ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ 
Պատվիրակության անդամները Սիրիայի նախագահին են փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, ով իր եւ հայ ժողովրդի անունից դատապարտել էր Թուրքիայի կողմից սատարված ահաբեկչական հարձակումները Լաթաքիայի Քեսաբ գյուղաքաղաքի վրա։ Նախագահ Բաշար ալ Ասադն իր հերթին երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր օբյեկտիվ դիրքորոշման եւ Սիրիայի կայունությանը սատարելու համար։ Նա նաեւ նախազգուշացրել է Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի շարք երկրների կողմից սատարվող ծայրահեղական գաղափարախոսության եւ ահաբեկչության վտանգների մասին, որ սպառնում են մասնատել պատմականորեն բազմամշակութային եւ սոցիալական տարբեր շերտեր ունեցող տարածաշրջանը։ Ասադը նաեւ ընդգծել է խորհրդարանականների դերկատարությունը այս վտանգները միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրանց դեմ պայքարելու միասնական ջանքերում։
Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հաստատել են, որ աջակցություն կցուցաբերեն Սիրիայում անվտանգություն եւ կայունություն վերահաստատելու եւ Քեսաբի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու համար։ Նրանք նաեւ նշել են, որ Սիրիան կմնա համակեցության եւ ազգային միաբանության օրինակ բոլորի համար։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նաեւ հարցազրույց է տվել Սիրիայի պետական «Սուրիյա» հեռուստաալիքին։ «Կարծում եմ՝ ոչ միայն որպես ազգությամբ հայ, կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության՝ Հայաստանի մասին հրապարակված զեկույցում ընդգծված են 2013թ. կարեւորագույն զարգացումները, բարեփոխումների իրականացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ հանձնարարականներն այս տարվա համար։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան երեկ ներկայացրեց զեկույցի մանրամասները։
Նա ընդգծեց, որ 2013թ. խորացել է ՀՀ կառավարության հետ քաղաքական երկխոսությունը։ Նախորդ տարի ԵՄ—ն եւ Հայաստանն ավարտեցին Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, սակայն հաջորդ քայլերը հնարավոր չեղավ իրականացնել՝ ելնելով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումից։
«Այնուամենայնիվ, Հայաստանն եւ ԵՄ—ն պարտավորվել են շարունակել հետագա համագործակցությունը, եւ այդ մասին երկուստեք նշվել է Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում։ Երկու կողմերը միասին կդիտարկեն իրենց պայմանագրային հարաբերությունների ապագա հիմքերը՝ հաշվի առնելով նաեւ հետագայում Հայաստանի՝ ՄՄ անդամակցությունից բխող սահմանափակումները»,–ասաց դեսպանը։
Տ. Հրիսթեան տեղեկացրեց, որ 2013թ. վավերացվել եւ 2014թ. հունվարի 1—ից ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը։ Թեեւ Հայաստանը շարունակում է անդրադառնալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված խնդիրներին՝ դեռ լրացուցիչ աշխատանք կա կատարելու հատկապես օ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական ատոմային էլեկտրակայանը կշարունակի գործել։ Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց ատոմակայանի թիվ 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին։
Բանն այն է, որ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է, եւ միեւնույն ժամանակ ավարտվում է հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը։ «Բայց մեր երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,—ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների համար կարճ ժամանակ է մնացել, գործն արագացնել է պետք, ուստի ընդունվեց համապատասխան որոշումը։
Հայկական ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989—1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, հետեւաբար շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբերը։ Բայց քանի որ մենք չունենք համարժեք հզորություն, այն է՝ դեռ չենք կառուցել նոր ատոմակայանը, ուստի երկարացնում ենք գործողի ժամկետը։ Ի դեպ, աշխարհում ատոմակայանների վերաթողարկման հաջողված օրինակներ կան։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ մեր գործող ԱԷԿ—ում վերաթողարկումից ցայսօր էներգաբլո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ—ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին եւ մտահոգություններին, ինչպես նաեւ քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Սերժ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ—ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, նախագահի խոսքով, հանդիսանում է դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարեւոր մասը։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաեւ այլ կարեւոր միջոցառումների, ինչպիսին է, օրինակ, «Ռոզ—Ռոթ» սեմինարների շարքը։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձեւավորված արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում։ ՆԱՏՕ—ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ&m ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6.1 կետի, Ձեզ է ուղարկվում 2014 թվականի մարտ ամսվա ընտանեկան նպաստ, հրատապ օգնություն և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների ցուցակները

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ Ռ ՄԵԾԱՄՈՐ   11 30 910 16000 0
ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԵՏԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   22 31 910 16000 0
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՖԼՈՐԱ Խ ՄԵԾԱՄՈՐ   4ԹԱՂ 44Ա 910 16000 0
ՂՈՒԼՅԱՆ ԼԵԼԻԿ Խ ՄԵԾԱՄՈՐ   20 7 910 16000 0
ՄԿՐՏՉՅԱՆ ՓԱՌԱՆՁԵՄ Հ ՄԵԾԱՄՈՐ   27 64 910 16000 0
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ Ա ՄԵԾԱՄՈՐ   25 201 910 16000 0
ՍԱՐԳՍՅԱՆ ՌԻՄԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   13 70 910 16000 0
ԳԵՂԱՄՅԱՆ ԶԵՆՖԻՐԱ Կ ՄԵԾԱՄՈՐ 2 ԹԱՂ 4 36 910 16000 0
ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԿԱԴԻ Պ ՄԵԾԱՄՈՐ   16 47 910 27000 0
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԹԱՆԴԻԼ Ս ՄԵԾԱՄՈՐ   6 10 910 27000 0
ՄԱՑԱԿՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ Տ ՄԵԾԱՄՈՐ   6 20 910 28000 0
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԺԱՆՆԱ Ս ՄԵԾԱՄՈՐ   11 65 910 32500 0
ՍԱՐԿԻՍՅԱՆ ԻԼՈՆԱ Վ ՄԵԾԱՄՈՐ   9 34 910 21500 0
ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ Ս ՄԵԾԱՄՈՐ   25 112 910 28000 0
ՀԱԿՈԲՅԱՆ ԶՈՅԱ Պ ՄԵԾԱՄՈՐ   33 12 910 22500 0
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՆԻԿ Հ ՄԵԾԱՄՈՐ   24 4 910 22000 0
ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ Ժ ՄԵԾԱՄՈՐ   4Բ1 23 910 27000 0
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   9 49 910 29000 0
ՍԱՀԱԿՅԱՆ ՄԵԼԻՆԵ Յ ՄԵԾԱՄՈՐ   37 26 910 34000 0
ԵՂՈՅԱՆ ԲՈՒՐԱՍՏԱՆ Շ ՄԵԾԱՄՈՐ   6Գ 9 910 22000 0
ՕՀԱՆՅԱՆ ՋԵՄՄԱ Ս ՄԵԾԱՄՈՐ   28 21 910 22000 0
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՇԽԵՆ Ա ՄԵԾԱՄՈՐ   12 21 910 29000 0
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆԱԶԻԿ Վ ՄԵԾԱՄՈՐ   13Ա 10 9 ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 631 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024