ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 17:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 25

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ .
Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խոր մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ «Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը հիշեցրել է, որ առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռեւս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում եւ ծովեզերքում։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ եւ վերակառուցեցին իրենց տները։
Պատմական իրողություններին անդրադառնալիս Սերժ Սարգսյանը հիշատակել է նաեւ մեկ այլ տարեթիվ՝ 1915 թվականը, երբ Հայոց ցեղասպանության գաղթից եւ աքսորներից եւս անմասն չմնաց Քեսաբի բնակչությունը։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր եւ դեպի հարավ՝ մինչեւ Հորդանան։ Հազարավոր ք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Համանախագահները հանրապետության նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաեւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ։ Հանդիպման սկզբում նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաեւ պատեհ առիթ է հայ—նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու եւ երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Երկուստեք նշվել է, որ հայ—նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առեւտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում։ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռեւս բավարար չեն համարել ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024