ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 19:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 25 » Քաղաքական արդյունավետ երկխոսություն /Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն/
10:20
Քաղաքական արդյունավետ երկխոսություն /Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն/

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Համանախագահները հանրապետության նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաեւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ։ Հանդիպման սկզբում նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաեւ պատեհ առիթ է հայ—նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու եւ երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, գիտական եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Երկուստեք նշվել է, որ հայ—նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առեւտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում։ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռեւս բավարար չեն համարել եւ կարեւորել են երկուստեք հետեւողական քայլերը առեւտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը։
Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության եւ մի շարք այլ ոլորտներում։
ՀՀ նախագահը եւ Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաեւ Հայաստան—ԵՄ հարաբերություններին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է անցած տարիներին ձեռք բերված Հայաստան—ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության եւ ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ բարձր ներկայացուցչի միջեւ փոխանակված նամակների համապատասխան։ Այդ ճանապարհին, ըստ նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաեւ բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը։
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների շուրջ։ Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը։
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում նախօրեի երեկոյան հանդիպում է ունեցել նաեւ Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց եւ անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստան–սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ—տնտեսական հարցերին, հայ—նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին եւ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին։
Այցի շրջանակներում նախագահը մարտի 24—25—ին կմասնակցի Հաագայում կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Երեկ երեկոյան Նիդերլանդների թագավոր Վիլլեմ—Ալեքսանդրի անունից տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 207 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019