ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 13:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 1 » Ավելի հանդուրժող եւ կառուցողական ԱԺ /Այսպիսին են պատկերացնում խորհրդարանը նորընտիր պատգամավորները/
17:26
Ավելի հանդուրժող եւ կառուցողական ԱԺ /Այսպիսին են պատկերացնում խորհրդարանը նորընտիր պատգամավորները/

Ազգային ժողովի առաջին նստաշրջանին չէին ներկայացել «Հայ ազգային կոնգրեսի» եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները։ ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց այդ կապակցությամբ եւ վստահեցրեց, որ իր նախագահության ընթացքում ԱԺ—ում աշխատանքները կիրականացվեն հանդուրժողականության մթնոլորտում. «Մենք պայմանավորվածություն ունենք, որպեսզի պատգամավորները չբացակայեն նիստերից. դա մեր առաջին պայմանն է»։
Նորընտիր ԱԺ—ի պատգամավորները լրագրողների հետ զրուցեցին տարբեր հարցերի մասին։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը անդրադարձավ ՀԱԿ—ի բացակայությանը՝ նշելով, որ դա իրենց որոշումն է, նրանք հետեւողական չեն. «Եթե բոյկոտում են Ազգային ժողովի նիստը, թող մանդատները վայր դնեն»։ Գեղամյանը կարծում է, որ ՀԱԿ—ի գործունեությանը մեծ թվով ընտրողներ են սպասում, եւ ճիշտ կլիներ առաջին իսկ նիստին ներկայանային եւ իրենց խնդիրները դնեին, որից հետո նոր պահանջներ ներկայացնեին։ «Այդ դեպքում մենք էլ կիմանայինք՝ ՀԱԿ—ի պահանջը որն է»,–ասաց նա։ Գեղամյանը համոզված է, որ պայքարի ՀԱԿ—ի որդեգրած ուղին արդյունավետ չէ. «Ճիշտ կլինի իրենց գիտելիքները ծառայեցնեն այս դահլիճում, ստիպեն, որ յուրաքանչյուրս ավելի զգոն լինենք»։ Պատգամավորը ԲՀԿ—ի դիրքորոշումը հասկանալի է համարում։ Այն ավելի կզգոնացնի մեծամասնությանը, ավելի բարձր մակարդակի հասցնելու մղում կառաջացնի։ Իսկ այն, որ նախկինում Ա. Գեղամյանը սովորաբար հանդես էր գալիս ընդդիմության կողմից եւ քննադատում էր, այլեւս պարզապես քննադատություն չի լինելու։ «Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական ուղղվածություն է ունենալու»,–նկատեց նա։ Ա. Գեղամյանի համար պատգամավոր լինելը պարտավորեցնող է։ Դա պահանջում է յուրաքանչյուր մարդուց աշխատել սեփական գիտելիքների խորացման վրա, լինել ժամանակի պահանջներին համահունչ, որպեսզի հնարավոր լինի խիղճը հանգիստ մուտք գործել խորհրդարան։ «Ես իմ ուժերի ներածին չափով կարողացա անել այն ամենը, ինչ ինձնից պահանջվում էր»,–վստահեցրեց պատգամավորը։
ՀՀԿ—ական Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ խորհրդարանն այն մարդկանց տեղն է, ովքեր պիտի ծառայեն երկրին. «Խորհրդարանը հենց Հայաստանն է, վաղվա օրն է Հայաստանի»։ Նա հիմնականում զբաղվելու է մշակույթի խնդիրներով։ Հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է սուր բանավեճերի, դեբատների ոլորտում, պատգամավորը պատասխանեց. «Դուք ինձ չեք տեսնո՞ւմ»։
ԲՀԿ—ական Վարդան Օսկանյանը անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի նիստին չներկայանալուն՝ նշելով, որ դա չի կարող բոյկոտ համարվել, քանի որ այդ դեպքում մյուս կուսակցականներն էլ չէին գա։ Իսկ ՀԱԿ—ի բացակայությունը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ նրանք չմասնակցելու մասին արդեն հայտարարել են։  Նա նշեց, որ ԲՀԿ—ն ինչպես ընտրարշավի ընթացքում, այնպես էլ այսօր իրեն համարում է այլընտրանք խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը, եւ այդ գիծը շարունակվելու է։ Վ. Օսկանյանը նախագահական ընտրությունների մասին խոսելը վաղ է համարում, քանի որ խորհրդարանական ընտրությունները դեռ նոր են ավարտվել։ «Ժամանակը գա, դրա պատասխանը մեզանից կլսեք»,– ասաց նաը եւ ավելացրեց, որ հարցը կուսակցությունում չի քննարկվել։
«ԲՀԿ—ն լինելու է խորհրդարանի ամենաակտիվ խմբակցություններից մեկը, եթե ոչ ամենաակտիվը»,–ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Նա Գագիկ Ծառուկյանի անդրանիկ նիստից բացակայությունը բացատրեց ծանրաբեռնվածությամբ. «Քաղաքական որեւէ ենթատեքստ չկա»։
«Գագիկ Ծառուկյանը հավաքել է խմբակցությանը, ողջունել է մեզ բոլորիս, մաղթել է ակտիվ ու բեղմնավոր աշխատանք»,–հավաստիացրեց խմբակցության քարտուղարը։ Ըստ նրա՝ ԲՀԿ—ն շատ ակտիվ ու արդյունավետ կերպով մասնակցելու է ԱԺ նիստերին, լինելու է նախաձեռնողական, ներկայացնելու բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ։ ԲՀԿ—ն հավաքել է փորձագետների խումբ, ովքեր ուսումնասիրելու են կուսակցության ծրագրերն ու խոստումները, եւ արդյունքում դրանք տեղավորվելու են օրենսդրական նախաձեռնություններում։ «Գագիկ Ծառուկյանը հորդորել է լինել ակտիվ ու նախաձեռնող, միանալ այն նախաձեռնություններին, որոնք բխում են մեր ժողովրդի շահերից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կներկայացնի դրանք, եթե կլինեն նախաձեռնություններ, որոնց մենք կատեգորիկ դեմ լինենք, կատեգորիկ կքննադատենք։ Որեւէ մեկը ԲՀԿ խմբակցության աշխատանքից դժգոհ չի լինելու։ Ընդհակառակը, ժողովուրդը շատ գոհ է լինելու մեզանից»,–եզրափակեց Ն. Զոհրաբյանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024