Գլխավոր էջ » 2011»Հուլիս»6 » Բաղդասարովին առաջարկել են գնել վրացական ազգային ավիափոխադրող Air Zena-ն
17:42
Բաղդասարովին առաջարկել են գնել վրացական ազգային ավիափոխադրող Air Zena-ն
Վրաստանում ձեռնարկություն բացելը հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովն իր համար անիրատեսական է համարում: Այդ մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում: «Կապիտալ վերցնել-տեղափոխելը դեռ քիչ է, անհրաժեշտ է ձեռնարկություն բացել, բնականաբար, այն ուղղությամբ, ինչ աշխատացնում ենք այսօր: Սակայն հիմա Վրաստանում դա իրատեսական չենք համարում: Վրաստանից առաջարկ եմ ստացել ազգային ավիափոխադրող Air Zena ընկերության ձեռքբերման մասին, որը կարելի է քննարկել. ընկերությունը բավականին էֆեկտիվ և գործուն է»,- նշեց նա:
Նշենք, որ «Միկա Լիմիտեդ» հոլդինգի մեջ մտնում են «Արմավիա» ավիաընկերությունը, Հրազդանի ցեմենտի գործարանը, «Աբիտ» բիտումային գործարանը և «Միկա քորփորեյշն» բենզին ներմուծող ընկերությունը: