ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 28 » Բարձր գնահատական Հայաստանում իրականացվող բարեփոխումներին
17:25
Բարձր գնահատական Հայաստանում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հուլիսի 27—ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի անդամ 28 երկրների դեսպանները։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին. եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց գործընկերություն հանուն խաղաղության, անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարն իր ելույթում ներկայացրեց անվտանգության բնագավառում եւ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ—ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաեւ ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ. «Պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը նոր զարկ տվեց նաեւ պրոֆեսիոնալ ռազմական կրթության եւ պայմանագրային սերժանտական համակարգերի զարգացման հարցերին, որոնք ներկայումս իրականացվում են ՀՀ ԶՈւ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման համապարփակ գործընթացի շրջանակներում եւ արծարծված են ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագծի դրույթներում։ Ռազմական կրթության եւ ուսման բնագավառում զգալի դեր են կատարում ինչպես ՆԱՏՕ—ի ղեկավարությամբ ձեւավորված փորձագիտական խումբը, այնպես էլ Կանադայի, Ռումինիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բուլղարիայի անհատական ջանքերը։ 2013թ. նախատեսում ենք մեկնարկել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարա–շտաբային դասընթացները, որոնք հիմք են դառնալու հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման համար։ ԱՄՆ—ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ ներկայումս աշխատում ենք նաեւ պրոֆեսիոնալ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, այդ գործընթացը դիտարկելով որպես սպաների գիտելիքների եւ սերժանտների փորձի համադրման շնորհիվ ստորաբաժանումների օպերատիվ արդյունավետության եւ զինված ուժերում կարգապահության բարձրացման միջոց»։
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցան ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալը, անդամ երկրների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը։ 
Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Այդ համատեքստում բանախոսները ողջունեցին Հայաստանի որոշումը՝ եռապատկել մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող անվտանգության աջակցության գործողությանը՝ շարունակելով նաեւ առաքելությունը Կոսովոյում։
Այնուհետեւ նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին ՆԱՏՕ—ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերվում էին երկրի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպեցին ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերոյի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան—ՆԱՏՕ համագործակցությանը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 561 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024