ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 10:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 28 » Ցեղասպանության ճանաչումը կբարձրացնի ԱՄՆ—ի վստահելիությունը տարածաշրջանում
17:24
Ցեղասպանության ճանաչումը կբարձրացնի ԱՄՆ—ի վստահելիությունը տարածաշրջանում
Ամերիկայի հայկական համագումարից տեղեկացնում են, որ երեկ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կոմիտեն սենատոր Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ քննարկել է Ջոն Հեֆերնի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածությունը։

Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ նրան ավելի երկար ժամանակ է հարկավոր վերանայելու համար Հեֆերնի Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու թեկնածության հարցը, ինչպես նաեւ նա նշել է, որ շարունակում է մտահոգվել ԱՄՆ—ի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մոտեցումների առնչությամբ։
«Մենք գնահատում ենք սենատոր Մենենդեսի շարունակական գործունեությունը եւ հաստատակամությունը։ Այս վարչակազմը պետք է ուշադրություն դարձնի Մենենդեսի կոչին եւ իր դիրքորոշումը հաստատելու համար ընդունի հաջորդ տրամաբանական քայլը՝ միանշանակ հաստատելով մարդկության դեմ կատարած այդ հանցագործությունը՝ որակելով որպես ցեղասպանություն։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխել հետագա նմանատիպ երեւույթները եւ բարձրացնել ԱՄՆ—ի վստահելիությունը տարածաշրջանում»,–երեկ այս մասին նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
Հեֆերնի թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը հայտնել է իր վրդովմունքը ԱՄՆ վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած մոտեցումների առնչությամբ։
Նա հայտարարել է, որ սա «ոչ խորամանկ մի պար է, որը մենք պարում ենք»։ «Մենք ունենք պետական վարչություն, որի պատմությունը լի է զեկույցներով, որտեղ նշվում է այն դաժանությունների մասին, որը կատարվել է այդ ժամանակահատվածում։ Մենք ունենք ստորագրված կոնվենցիա, որում այդ բոլոր գործողությունները սահմանվում են որպես ցեղասպանություն։ Ունենք նաեւ պատմական փաստեր, սակայն մենք չենք ցանկանում դրանք որակել որպես ցեղասպանություն։ Եթե մենք չենք կարող ընդունել անցյալը, ապա մենք չենք կարող առաջ շարժվել։ Ես կարծում եմ, որ շատ դժվար է ուղարկել Միացյալ Նահանգների դիվանագետներին մի երկիր, որտեղ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վայր են այցելում, սակայն չեն օգտագործում ցեղասպանություն բառը»,–ասել է Մենենդեսը։
ԱՀՀ—ից տեղեկացնում են, որ Հեֆերնի թեկնածությունը կհետաձգվի մինչեւ հաջորդ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպումը, որը, ըստ աղբյուրի, հավանական է՝ տեղի կունենա սեպտեմբերին։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 543 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024