ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 11:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Հուլիս » 5 » Չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում ազատություն եւ անկախություն
17:23
Չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում ազատություն եւ անկախություն

Սերժ Սարգսյանը ԱՄՆ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Բարաք Օբամային, նաեւ այցելել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235—րդ տարեդարձի կապակցությամբ։
Հանրապետության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել եւ այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն եւ ազատություն։

***
Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ՝ ի սրտե մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն։
235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարեւորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու եւ ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին։
Անգնահատելի է այն շարունակական եւ համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր։
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում ձեր վարչակազմին եւ անձամբ Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական եւ կառուցողական ջանքերի համար՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության։
Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ շարունակվող սերտ գործակցությանն ու գործընկերային ջերմ հարաբերություններին, երկկողմ կապերի վերընթաց զարգացմանը, մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակն ավելի բարձրացնելու համար։
Ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 616 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024