ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 04:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 23 » Ծրագրվում է ընդլայնել նռան այգիները /Միայն Մարտակերտի շրջանում տարեկան 500 հեկտար տունկ կկատարվի/
09:50
Ծրագրվում է ընդլայնել նռան այգիները /Միայն Մարտակերտի շրջանում տարեկան 500 հեկտար տունկ կկատարվի/

Մարտակերտի շրջանում այգեգործությունը շարունակում է մնալ գերակա, ավանդական ճյուղերից մեկը, որով գյուղացին համալրում է իր ընտանեկան բյուջեի մի զգալի մասը, իսկ որոշ ֆերմերների համար այն եկամտի լուրջ աղբյուր է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նռան այգիներին, որոնց մշակմանն ու ընդլայնմանը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձվում Արցախում։
Շրջանի պատասխանատուների եւ համայքների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցությանը, հստակեցնելով գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունները, վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկաներին հորդորել է «ելնելով տափաստանային գոտու շահեկան եւ, առաջին հերթին՝ ոռոգման հնարավորությունից, զարկ տալ պտղաբուծությանը»։ Կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է նռան նոր այգիների հիմնադրման անհրաժեշտությունը՝ ծրագրի իրագործման համատեքստում կարեւորելով պետության կողմից երաշխավորվող ֆինանսական աջակցությանը։
«Բացելով փակագծերը» Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր միջազգային շուկայում նռան բերքի իրացման խնդիր չկա։ Սպառողների շրջանում պահանջարկ են վայելում ինչպես սեղանի սորտերը, այնպես էլ վերամշակված հյութերը։ Նրա խոսքով, արդեն գալիք տարում շրջանում մտադիր են նոր այգիների հիմնադրման նպատակով ներդրումներ կատարել ոչ միայն պետական, այլեւ օտարերկրյա գործարարները։ Գյուղնախարար Արամ Մխոյանն էլ տեղեկացրեց, թե «լրջորեն ուսումնասիրվել են միջազգային շուկաները՝ սկսած Ռուսաստանից մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ գործարար մարդիկ առաջարկում են լայնորեն համագործակցել, պտղաբուծության, մասնավորապես՝ նռան արտադրության ոլորտում, հավաստիացնելով, թե իրացման խնդրում ոչ մի խոչընդոտ չի լինելու»։
Ըստ վարչապետի, Մարտակերտի շրջանում, ուր մասնագետների կողմից ուսումնասիրություններ են կատարվել, եւ ընդերքում առկա են ստորջրյա հարուստ պաշարներ, միայն գալիք տարում կհիմնվեն 500 հեկտար նռան այգիներ։ Ընդ որում, նախատեսված տարածքներում շուտով կսկսվեն արտեզյան ջրհորների կառուցման աշխատանքները։ Ա. Հարությունյանը համոզված է, որ նվազ ծախսերով կարելի է ապահովել այգիների կաթիլային ոռոգումը՝ ստեղծելով լիարժեք համակարգ։ Նա հավելեց, թե նման ջրհորներ՝ կաթիլային համակարգով, կկառուցվեն պտղատու բոլոր այգիների համար (բացի խաղողի այգիներից)։ 
Գյուղնախարար Ա. Մխոյանը եւս վստահ է, որ նռան մշակությունը շահավետ է ոչ միայն առկա պահանջարկի, այլեւ բարձր բերքատվության տեսանկյունից, ինչի օրինակներն Արցախում բազմաթիվ են։ Գերատեսչության ղեկավարի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեկտարից գյուղացին ոչ պակաս 30 տոննա նուռ կարող է հավաքել։ «Մեր հաշվարկներով, մի քանի տարում հնարավոր կլինի ոչ միայն փակել ծախսերը, այլեւ զգալի շահույթներ ստանալ»,— գտնում է Արամ Մխոյանը՝ հավելելով, որ անպայմանորեն գործի կդրվեն բարձր տեխնոլոգիաներ, եւ քայլեր կձեռնարկվեն բարձր բերքատու սորտերի հաշվին նռան տնկիների խնդիրը լուծելու ուղղությամբ։ Նրա հավաստմամբ. նախարարությունը ծրագրում է առաջիկա տարիներին նորատունկ այգիները հանրապետությունում հասցնել 5—6 հազար հեկտարի։ hhpress.am

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 352 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024