ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 02:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 14 » Եգիպտոսը կառավարվելո՞ւ է շարիաթի օրենքներով /Նախագահի պաշտոնի համար գրանցված է 23 թեկնածու/
14:52
Եգիպտոսը կառավարվելո՞ւ է շարիաթի օրենքներով /Նախագահի պաշտոնի համար գրանցված է 23 թեկնածու/
Մայիսի 23—ին Եգիպտոսում տեղի են ունենալու Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո առաջին նախագահական ընտրությունները։ Ապրիլի 8—ը նախագահի թեկնածուների գրանցման վերջին ժամկետն էր, վերջին պահին գրանցվել է նաեւ գեներալ Ամր Սոլեյեմանը, ով 18 տարի շարունակ եղել է Հոսնի Մուբարքի գլխավորած կառավարության գաղտնի ծառայությունների ղեկավարը, բացի այդ, «Արաբական գարնան» առաջին օրերին կարճ ժամանակով զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։ Երկրի նախագահի պաշտոնի համար գրանցված 23 թեկնածուների ընտրապայքարն ընթանում է նախկին վարչակարգի օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած աշխարհիկ ուժերի, մասնավորպես, գեներալ Սոլեյմանի եւ իսլամական կողմնորոշմամբ թեկնածուների միջեւ։
Խոսելով Սոլեյմանի մասին, նշենք, որ Եգիպտոսի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հաշեմ Ռաբիի կարծիքով՝ նրա՝ վերջին պահին գրանցվելը եւ այդ մտադրությունը գաղտնի պահելը տակտիկական քայլ էր, որը մշակվել էր նրան հովանավորողների կողմից, որպեսզի զերծ պահեն վարկաբեկելուց։ Ռաբին շեշտել է, որ ինքը երբեք Մուբարաքի վարչակարգին դեմ չի եղել, այլ կազմել է նրա բաղկացուցիչ մասը, ավելին, միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում շատ հաճախ եղել է Մուբարաքի հատուկ ներկայացուցիչը։ Սոլեյմանին պաշտպանում են իշխող զինվորական խորհուրդը, արտերկրի ու ներքին որոշ ուժեր, գործարարներ, ԱՄՆ—ը եւ Իսրայելը, որտեղ գազ արտահանելու գործարքում նշանակալից դեր է ունեցել։ Ինչ վերաբերում է Սոլեյմանի հաղթաքարտերին, ապա եգիպտացի փորձագետները, այդ թվում հիշյալ կենտրոնի մեկ այլ փորձագետ՝ Նաբիլ Աբդոլ Ֆաթահը, շետում են, որ դրանք հզոր են եւ ոչ ոք չի կարող անտեսել։ Սոլեյմանը բոլոր 23 թեկնածուների վերաբերյալ լիարժեք տեղեկություններ ունի։ Նա լավատեղյակ է նաեւ երկրի անվտանգության ու զինվորական կառույցների մասին, որտեղ այժմ ներթափանցել են իսլամականները։ Բացի այդ, նա արտաքին կապերի շնորհիվ կարողացել է իր համար ապահովել միջազգային հովանավորություն, ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի արաբական երկրների։ Եվ, ի վերջո, ժամանակավոր իշխանության պատասխանատուներին ծրագրավորված ջանքերով հաջողվել է բնակչությանը թյուրիմացության մեջ գցել, որոնք քննադատաբար են վերաբերվում հեղափոխականներին։ Նրան պաշտպանում են նաեւ այն գործարարները, ովքեր հարստացել են Մուբարաքի վարչակարգի ժամանակ եւ երկյուղ ունեն այն կորցնելու, շեշտում է Աբդոլ Ֆաթահը։
Գեներալ Սոլեյմանն ապրիլի 9—ին եգիպտական «Ալ Ախբար» օրաթերթին տված հարցազրույցում հայտնել է, թե «Մուսուլման եղբայրների» հեղինակությունն զգալիորեն նվազել է, այն բանից հետո, երբ նրանք սկսեցին իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքում։ Միաժամանակ խոստացել է, որ ընտրվելու դեպքում կվերականգնի երկրի կայունությունը, բայց ոչ երբեք Հոսնի Մուբարաքի վարչակարգը, ինչում մեղադրում են նրան, շեշտելով, որ իր նպատակը երկիրը տիրող խառնաշփոթից փրկելն է։
Աշխարհիկ կողմնորոշմամբ առավել հայտնի թեկնածուներից են Եգիպտոսի նախկին ԱԳ նախարար, Արաբական լիգայի նախկին նախագահ Ամր Մուսան եւ Մուբարաքի վերջին վարչապետ Ահմադ Շաֆիղը։
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններում լուրջ հաջողություններ են արձանագրել իսլամական կողմնորոշմամբ ուժերը եւ մասնավորապես «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության քաղաքական թեւը՝ «Արդարություն եւ ազատություն» կուսակցությունը, որը վերահսկում է 100 անդամ ունեցող սահմանադիր ժողովը, որի անդամներին ընտրել է խորհրդարանը եւ լիազորված է մշակելու երկրի նոր Սահմանադրությունը։ Քաղաքական այս ուժը, հակառակ իր նախկին հայտարարությանը, թե չի մասնակցելու նախագահական ընտրություններին, որպես թեկնածու գրանցել է երկուսին՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության փոխնախագահ, հայտնի միլիոնատեր, գործարար եւ կազմակերպության ֆինանսավորողներից՝ Մոհամեդ Խեյրաթ Սաադ Աբդոլլաթիֆ ալ Շաթերին եւ «Արդարություն եւ ազատություն» կուսակցության առաջնորդ Մոհամեդ Մարսիին։ Երկրորդ թեկնածուի առաջադրումը պայմանավորված է նրանով, որ ընտրությունների գերագույն հանձնաժողովը կարող է չհաստատել Ալ Շաթերի համապատասխանությունը, հաշվի առնելով Մուբարաքի վարչակարգի ժամանակ նրա դատվածությունը։ Ապրիլի 9—ին Ալ Շաթերն իր առաջին մամուլի ասուլիսին հայտարարել է, թե շարիաթի օրենքները կյանքի կոչելուց զատ, նա բարեփոխումներ է իրականացնելու ներքին գործերի նախարարությունում եւ վերահսկելու է դրա գործունեությունը։ Այդ նախարարությունը Եգիպտոսում իսլամական հակումներով ուժերին վերահսկող գլխավոր կառույցն է։ Նա շեշտել է նաեւ, որ Սոլեյմանը կարող է հաջողության հասնել միայն լուրջ խախտումների պայմաններում, իսկ այդ դեպքում ժողովուրդը կրկին փողոց է դուրս գալու։ Ալ Շաթերը նույնիսկ հեղափոխականների համար Սոլեյմանի թեկնածությունն է ամոթ համարում։ Իսլամական կողմնորոշմամբ թեկնածուներից է նաեւ անկախ թեկնածու ծայրահեղ իսլամական սալաֆիական, ընդգծված հակաամերիկյան դիրքորոշմամբ հոգեւորական Հազեմ Սալահ Աբու Իսմայիլը։
Իսլամական ուժերն աշխարհիկ կողմնորոշմամբ թեկնածուների, մասնավորապես Սոլեյմանի դեմ օգտագործում են ունեցած բոլոր լծակները, այդ թվում օրենսդիր իշխանությունը, որտեղ մեծամասնություն են կազմում։ Ապրիլի 12—ին խորհրդարանը վերամշակել եւ հաստատել է ընտրությունների վերաբերյալ մի օրենք, որով նրանք, ովքեր 2011թ. փետրվարի 11—ից առաջ 10 տարվա ընթացքում նախկին վարչակարգում կարեւոր պաշտոններ են զբաղեցրել, զրկվում են նախագահական ընտրություններին մասնակցելուց։ Սակայն հաստատված օրինագիծն օրենքի ուժ կստանա միայն այն դեպքում, եթե վավերացվի նաեւ իշխող զինվորական խորհրդի կողմից, որը, ըստ իսլամականների, պաշտպանում է Սոլեյմանի թեկնածությունը։ Բացի այդ, ապրիլի 13—ին «Մուսուլման եղբայրների» կոչով տեղի են ունեցել բազմամարդ հանրահավաքներ, որոնց մասնակցել են բազմաթիվ քաղաքական ուժեր։ Կազմակերպիչները շեշտում են, որ այն կոչված է հեղափոխության դեմ նախկին վարչակարգի կողմնակից ուժերի կողմից ծրագրվող հեղաշրջումն արգելակելուն։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 514 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024