Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 06
Ապրիլի
4—ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում տված մամուլի
ասուլիսում հայտարարել է, թե Իրանի դեսպանը այդ երկրում հրավիրվել է ԱԳ
նախարարություն, որտեղ նրանից բացատրություններ են պահանջվել ապրիլի 1—ին
Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» համաժողովի վերաբերյալ
Իրանի պաշտոնյաների արտահայտած տեսակետների առնչությամբ։ Դավութօղլուն
հավելել է, որ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Իրանի ԱԳ նախարար
Ալի Աքբար Սալեհիի հետ, ով շեշտել է, թե այդ տեսակետներն Իրանի պաշտոնական
դիրքորոշումը չեն։ Իրանական «Irna» գործակալությունն ապրիլի 5—ին նշել է,
որ Սալեհին հայտնել է, թե երկրի արտաքին քաղաքականության առնչությանբ
իրավասու են կարծիք հայտնելու միայն հեղափոխության առաջնորդը, նախագահը եւ
ԱԳ նախարարը՝ այս շրջանակից դուրս արտահայտված տեսակետները հավաստի չեն։
Թեեւ Թուրքիայի ԱԳ նախարարը չի նշել, թե խոսքն ում մասին է, սակայն հայտնի
է, որ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին խորհրդարանում
անդրադառնալով «Սիրիայի բարեկամներ» համաժողովին եւ խիստ քննադատելով,
շեշտել էր, թե տարածաշրջանի ժողովրդավարացման հարցով մտահոգվածներն ինչու
չեն խոսում Բահրեյնում եւ այլ երկրներում տիրող բռնապետական
իշխանությունների մասին։ Սա այն դեպքում, երբ մարտի 29—ին Լարիջանին
վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո Թեհրան—Անկարա
փոխհարաբերությունները սերտ բարեկամական գնահատելով, հույս էր հայտնել, թե
Թուրքիայում ՆԱՏՕ—ի հակաօդային համակարգի տեղակայման հարցը եւս կարելի է
լուծել կողմերի մտերիմ բարեկամական բանակցությունների ու
խորհրդակցությունների միջոցով։ Նշենք, որ Դավութօղլուն մարտի 28—29—ը
Թուրքիայի վարչապետ Էրդողանի իրանյան այցի ընթացքում ուղեկցում էր նրան,
որտեղ իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների գլխավոր թեման Սիրիայի
հիմնահարցը եւ Իրանի միջուկային ծրագրերն են եղել։ Մարտի 29—ին Իրանի
նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցելուց
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային
ժողովի պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» Խորհրդարանական
վեհաժողովի՝ ապրիլի 2—4—ը Բաքվում անցկացված երկրորդ լիագումար նիստի
աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության
միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայկական պատվիրակությունը ապրիլի
5—ին լրագրողներին մանրամասներ հաղորդեց թե քննարկումների, թե Ադրբեջանի
մայրաքաղաքում իրենց ստացած տպավորությունների մասին։ «Եվրանեսթ»—ում
խորհրդարանական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երկրորդ
լիագումար նիստը համարեց գործնականորեն առաջին կայացածը, քանի որ նախորդում
չէր հաջողվել փոխհամաձայնության գալ եւ բանաձեւեր ընդունել։ Միաժամանակ նա
բարձր գնահատեց եռօրյա աշխատանքների արդյունքները եւ շնորհակալություն
հայտնեց պատվիրակության անդամներին համագործակցության, նաեւ՝ վճռականության
ու խիզախության համար։ Պատվիրակության ղեկավարը ճիշտ եւ արդարացված
համարեց հայ խորհրդարանականների՝ Բաքու մեկնելու որոշումը։ Լիագումար
նիստից առաջ հայկական պատվիրակությունը, Վահան Հովհաննիսյանի խոսքով,
ակտիվորեն ու կազմակերպված մասնակցել է չորս հանձնաժողովներում տարբեր
զեկույցների քննարկմանը, կարողացել է շրջանցել Հայաստանի ազգային շահերին
այս կամ այն կերպ հակասող բոլոր ձեւակերպումները։ Ավելին՝ զեկույցներում
հայկական պատվիրակության անդամների ջանքերով նոր շեշտադրումներ են արվել։ Հանձնաժողովների
աշխատանքային ու կառուցողական մթնոլորտը, սակայն, փոխվել է լիագումար
նիստի բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձով։ Վահան Հովհաննիսյանի
գնահատմամբ՝ Իլհամ Ալիեւի խիստ ագրեսիվ եւ հակահայկական ձեւակերպումները,
նաեւ հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար։
Ադրբեջանի ղեկավարի ելույթն այնքան անբարենպաստ տպավորություն է թողել, որ
եվրոպացի պատգամավոր
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին։ Նախագահը
կարեւորել է հայ—լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի
առնելով նաեւ Լիտվայի փորձը եվրաինտեգրման գործընթացում։ Հանրապետության
ղեկավարը նշել է, թե Հայաստանի համար կարեւոր է Լիտվայի աջակցությունը ԵՄ
արեւելյան գործընկերության շրջանակներում։ Արտգործնախարար Աուդրոնիուս
Աժուբալիսն իր անկեղծ ուրախությունն է հայտնել ԵՄ—ի հետ ասոցացման
համաձայնագրի ակտիվ եւ հաջող բանակցային գործընթացում Հայաստանի
հաջողությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր համոզմամբ, Հայաստանը
ուժեղ քայլեր է անում ԵՄ—ի հետ մերձեցման ուղղությամբ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Գործադիրը
երեկվա նիստում «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ
օգտագործման մասին» օրենքի համաձայն, որոշեց հաստատել ատոմային
էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության
կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2012թ. մայիսի 1—ից։ Այս փաստաթղթով
կարգավորվում են ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամանակ տեղի ունեցած
միջադեպերի դասերը, միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու,
քննության անցկացման ու հաշվետվություններ ներկայացնելու կարգի հետ կապված
հարաբերությունները։ Ինչպես տեղեկացրեց միջուկային անվտանգության
կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարկոսյանը, ԱԷԿ—ի շահագործման
ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության նպատակներն են՝ 1. միջադեպերի
պատճառների բացահայտումը, 2. միջադեպի դասի որոշումը, 3. նմանատիպ
միջադեպերի առաջացման կանխարգելումը։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի
ունեցած միջադեպերը բաժանվում են երկու խմբի՝ վթարների եւ խախտումների։ Կարգը
սահմանում է, թե ինչպես պետք է տեղեկատվություն տրամադրել ԱԷԿ—ի
շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Ըստ այդմ, ԱԷԿ—ի
շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարգավորող մարմին
փոխանցվում է հրատապ (օպերատիվ) եւ նախնական հաղորդագրություն։ Դա ԱԷԿ—ի
շահագործող կազմակերպութունը փոխանցում է նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական
պաշարների նախարարություն։ ԱԷԿ—ի շահագործման ժամանակ տեղի ունեցած
միջադեպի վերաբերյալ, միջադեպի հայտնաբերման պահից մեկ ժամվա ընթացքում,
ԱԷԿ—ի հերթափոխի պետի կողմից հրատապ (օպերատիվ) հաղորդագրություն է
ներկայացվում կարգավորող մարմին՝ հեռախոսային կամ տեղեկատվության հրատապ
ստացումը ապահովող կապի այլ միջոցներով։ Ի դեպ, հրատապ հաղորդագրությունում
պետք է նշվի ԱԷԿ—ի անվանումը եւ էներգաբլոկի համարը, միջադեպի
հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը, էներգաբլոկի վիճակը մինչեւ
միջադեպը, միջադեպի հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ
տեղի ունեցավ ԿԸՀ արտահերթ նիստ։ Սահմանվեց ՀՀ ԱԺ 2012 թվականի մայիսի 6—ի
ընտրությունների 1900—ի սահմանը հատող տեղամասային ընտրական
հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների
պաշտոնների բաշխումն ԱԺ—ում խմբակցություն ունեցող կուսակցությունների
միջեւ։ Պաշտոններն բաշխվել են հետեւյալ համամասնությամբ. հանձնաժողովի
նախագահ եւ նույնքան քատուղար՝ ՀՀԿ՝ 903 տեղ, ԲՀԿ՝ 397 տեղ, ՀՅԴ՝ 352 տեղ,
ՕԵԿ՝ 176 տեղ, «Ժառանգություն»՝ 154 տեղ։ Այս պաշտոնները ավտոմատացված
համակարգի միջոցով համամասնության պահպանմամբ բաշխվեցին տեղամասային
ընտրական հանձնաժողովներում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն ապրիլի 6—11—ը։ Բացի
հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների համամասնության
հրապարակումից, օրակարգում առկա էր երկու հարց եւս։ Դրանցից մեկը
վերաբերում էր 2012 թվականի մայիսի 6—ի ընտրություններին մասնակցող
քաղաքացիների անձնագրերը կնքելու համար նախատեսված դրոշմակնիքի ձեւին։
Առաջարկված նմուշներից որոշում կայացվեց ընտրել երկրաչափական առումով
եռանկյուն պատկեր ներկայացնող դրոշմակնիքը։ Հանձնաժողովի անդամները
քննարկեցին նաեւ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի ԿԸՀ—ին հասցեագրված 2
դիմումները։ Նրանք մինչեւ նիստը մանրամասն ուսումնասիրել են դիմումները եւ
դրանց վերաբերյալ կայացրել որոշում։ Այն է՝ երկու դեպքում էլ կարճել
վարույթը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|
Լիտվան
առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունն ու
դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Երեւանի հետ։ Հայաստանի առաջին
միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Լիտվան առաջին բալթյան
երկիրն է, որ դեսպանություն է հիմնել Երեւանում, եւ առայժմ միակ բալթյան
երկիրն է, որտեղ Հայաստանն ունի դեսպանություն։ Դիվանագիտական
հարաբերությունների հաստատումից 21 տարի անց կողմերն արձանագրում են, որ
անելիքներ դեռ կան՝ կապված հատկապես փոխադարձ տնտեսական ներուժն
արդյունավետ օգտագործելու հետ։ Երեւան ժամանած Լիտվայի արտաքին գործերի
նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպմանը, ԱԳՆ մամուլի եւ
տեղեկատվության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, ՀՀ ԱԳ
նախարար Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների
միջեւ վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ։ Հայաստանի
եւ Լիտվայի ԱԳ նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ
հարաբերությունների հարցերի, մի շարք տարածաշրջանային ու միջազգային
խնդիրների շուրջ։ Նախարար Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը
Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի
շրջանակներում Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։
Կարգավորման սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն ենԵրկու
նախարարների համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց Լիտվայի
ջանքերը Ղարաբաղի կարգավորման հարցում, մասնավորապես, նախորդ տարի ԵԱՀԿ—ի
լիտվական նախագահության ընթացքում։ Լիտվացի լրագրողներից մեկին
հետաքրքրում էր, թե հայկական կողմն ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի այն
հայտարարություններին, թե Հայաստանը նախ պետք է զորքերը հանի Ղ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թանկագին մայրեր, պատվելի կանայք ու աղջիկներ.
Քաղաքապետարանի աշխատակազմի անունից մաղթում ենք ձեզ ամենայն բարիք և հաջողություններ: Լինելով հայոց օջախի պահապանը և հասարակական կյանքի անբաժան մասը, ձեր աշխատանքով ու արարմամբ ոչ միայն գեղեցկություն եք հաղորդում մեր կյանքին, այլև կանանց հատուկ նրբությամբ ու խորիմաստությամբ իմաստավորում եք այն:
Անվերապահ բարձր գնահատելով կանանց և մայրերի դերն ու կշիռը ընտանիքի, երեխաների դաստիարակության և դարերի մեջ խտացված ազգային բարոյական արժեքների պահպանման գործում, շնորհավորում ենք ձեզ տոնական օրվա կապակցությամբ և ցանկանում ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն:
Զուր չէ նաև, որ այս տոնական օրը խորհրդանշվում է կյանքի և բնության` գարնան ավետման զարթոնքի հետ: Արդեն լավ ավանդույթ է մեզանում դարձել կանանց նվիրված տոնական օրերի նշումը, որը գեղեցիկ սովորույթից զատ, ունի Ձեր հանդեպ հարգանքի, սիրո և երախտագիտության խորհուրդ:
Ցանկանում ենք ձեզ միշտ գարուն, բարձր տոնական տրամադրություն և անսպառ սեր` ձեր ընտանիքների և երեխաների հանդեպ.
Ռոբերտ Գրիգորյան
Մեծամորի քաղաքապետ
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|