Երեկ
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը
նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի
բնակչության հետ։ Նա հավաքվածներին ասաց, որ ՀՀԿ—ն, որպես կառավարող ուժ,
չի թաքցրել թերություններն ու թմբկահարել հաջողությունները։ Սերժ Սարգսյանը
անդրադարձավ արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերին։ Արտաքին
քաղաքականության մեջ կատարված աշխատանքները եղել են կշռադատված, հավատով եւ
խղճով, եւ այդպես էլ շարունակվելու է։ «Մի քանի տարի, եւ մենք կապահովենք
աշխարհում Հայաստանի դերի եւ ընկալման բոլորովին ուրիշ մակարդակ»։ Ներքին
քաղաքականության մեջ նույնպես ամեն ինչ խղճով է կատարվել. ամենակարեւորը
մթնոլորտի փոփոխությունն ու թշնամական հարաբերությունները բացառելու
ջանքերն էին, հարցերը հանգիստ եւ սթափ քննարկելու, խաղաղ ընտրություններին
գնալու պատասխանատվությունն էր։ Ընդդիմախոսներին ՀՀԿ—ն թշնամի չի
համարելու, քանի որ ընդդիմության առկայությունը իշխանության զգոնության
պայմաններից է։ Նախագահը անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի խնդիրերին՝
ընդգծելով, որ ոչ մի տնտեսական ծրագիր չպետք է վնասի մայրաքաղաքի դիմագծի
պահպանմանը։
Բանակի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքերը եւս շարունակական են լինելու։
Բոլոր
դրական փոփոխություններով հանդերձ, դեռ շատ բան կա փոխելու, եւ հարցերի
լուծման առաջին պայմանը կամքն է եւ հավատը սեփական ուժերի հանդեպ։ «Կարիք
չկա միմյանց համոզելու, որ մեր երկիրը լավն է։ Ունենք բազմաթիվ խնդիրներ,
չլուծված հարցեր, բայց նաեւ հրաշալի երկիր եւ հանճարեղ ժողովուրդ, որը
ցանկություն ունի ունենալու ավելի լավ Հայաստան»։
Հաջորդ կանգառը
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանն էր։ Սերժ Սարգսյանը նշեց, որ
հաղթահարվել են համաշխարհային ճգնաժամի ուժգին հարվածները։ Իսկ արդեն գալիք
տարիների ընթացքում յ
...
Կարդալ շարունակությունը »