ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 27.11.2024, 09:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 20

Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրվել են նոր զինատեսակներով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրվել է նոր զինատեսակներով: Խոսքը գնում է նոր ուղղաթիռների, զրահատրանսպորտների ու այլ զինատեսակների մասին:
Մասնավորապես, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինանոցը համալրել է ավիացիոն ջոկատը՝ բաղկացած ռուսական արտադրության Ми-35М տիպի 8, Ми-17-v1 տիպի 4 և Ми-8 տիպի 1 ուղղաթիռներից: Բացի այդ սահմապահ զերքերը համալրվել են Թուրքիայից գնված Cobra, VPT 7 Land-ROVER defender զրահատրանսպորտներով:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԳԱԱ 2011թ. աշխատանքային արդյունքներն արդեն արխիվում են։ Բայց մինչ արխիվացնելը, երեկ ակադեմիան դրանք ներկայացրեց հասարակությանը։ Տարեկան ընդհանուր ժողովին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հաշվետու ժողովը սկսվեց Վեհափառ hայրապետի օրհնության խոսքով, որը ներկաներին փոխանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին ակադեմիայի՝ կյանքից հեռացած անդամների հիշատակը։
Այնուհետեւ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ԳԱԱ—ի 2011թ. գիտական գործունեության արդյունքները, ներկայացրեց գիտության ասպարեզում առկա խնդիրները եւ գիտության զարգացման առաջնահերթությունները։ Այսպես, հաշվետու տարում տեղի ունեցած իրադարձություններից կարեւորվում է հատկապես ՀՀ ԱԺ կողմից «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը։ Դրանով հստակեցվել է ԳԱԱ կարգավիճակը՝ որպես պետական լիազորված մարմին։ ՀՀ կառավարության կողմից էլ հաստատվել է ակադեմիայի նոր կանոնադրությունը, որն ապահովում է ակադեմիական կյանքի դեմոկրատացում, ակադեմիայի վարչական մասի կազմավորման գործընթացին ինստիտուտների գիտաշխատողների մասնակցություն։ Դա նաեւ հնարավորություն է տալիս նրանց զբաղվել ձեռնարկատիրական լայնածավալ գործունեությամբ, առեւտրայնացնել գիտական արդյունքների կիրառական մասը։
Տարեկան ժողովում անդրադարձ կատարվեց նաեւ ԳԱԱ համակարգում գիտաշխատողների թեմաներին, իրականացված աշխատանքներին, համակարգի խնդիրներին, առանձին բաժինների գործունեությանը։
«2012թ. հունվարի 1—ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 64 ակադեմիկոս եւ 61 թղթակից անդամ, որոնցից 34 ակադեմիկոս եւ 30 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս։ ԳԱԱ համակարգի աշխատողների ընդհանուր թիվը 3974 է, ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 560 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրը երեկ որոշեց սկսել Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։ Ըստ այդմ, վարչապետը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարեց՝ 1. կազմակերպել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մշակման աշխատանքները՝ մինչեւ 2013թ. մայիսի 5—ը, 2. գնահատել երկարացման աշխատանքների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը՝ մինչեւ 2013թ. օգոստոսի 1—ը, 3. ներկայացնել ժամկետի երկարացման ծրագիրը կառավարության հաստատմանը՝ մինչեւ 2013թ. սեպտեմբերի 1—ը։
Կառավարության այս որոշումն ուժի մեջ կմտնի հենց պաշտոնական հրապարակման օրվանից։
Թյուր եւ ոչ մասնագիտական շահարկումներից խուսափելու համար (նաեւ՝ մամուլում սպրդած) միանգամից ասենք, որ ելնելով մեր երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության ապահովման անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները, հարկ եղավ սկսել Հայկական ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։
Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, մեր ԱԷԿ—ի թիվ 2 էներգաբլոկը 2011թ. շահագործման լիցենզիա է ստացել 10 տարով, սակայն ըստ շահագործման լիցենզիայի պայմանների, այդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016թ. սեպտեմբերի 1—ին (շահագործման նախագծային ժամկետի ավարտին՝ 30 տարի)։ Հաշվի առնելով նոր միջուկային էներգաբլոկի թողարկման հնարավոր ժամկետները եւ որպեսզի մինչ նորի թողարկումը ապահովվի երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, գործողի շահագործման ժամկետը պետք է երկարացնել։ Նաեւ զուգահեռաբար ակտիվացնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվող ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 564 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024