ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 17

Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության ոլորտում զգալի արդյունքներ ունեն։ Կողմերը, սակայն, չեն բավարարվում եղածով. ջանքերն ուղղվում են առկա գործակցության մասշտաբներն ընդլայնելուն եւ նոր հարթություններ ընդգրկելուն։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի առեւտրատնտեսական կապերն ընդլայնվեն։ Մենք ցանկանում ենք դուրս գալ ավանդական արտահանման ու ներդրման հարաբերություններից՝ հասնելով միասնական արտադրանքի»,– հայաստանցի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում Երեւանում հայտարարեց Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը։
Հայաստան—Բելառուս համագործակցության ոլորտներում հատուկ տեղ ունի գյուղատնտեսությունը, մասնավորապես, բելառուսական գյուղտեխնիկայի ներկրումը Հայաստան. «Մենք այժմ սկսում ենք գյուղատնտեսական եւ այլ տեխնիկայի լիզինգի օգտագործման աշխատանքները Հայաստան ներմուծելիս։ Այստեղ արդեն բացվել է մեր գլխավոր լիզինգային կազմակերպության ներկայացուցչությունը։ Մենք հուսով ենք, որ լիզինգի կազմակերպման հարցերի լուծմանը զուգահեռ դա կարող է դառնալ կարեւոր ճանապարհ ոչ միայն ֆերմերներին գյուղատնտեսական, այլեւ տեխնիկայի այլ տեսակների ընդլայնված մատակարարման համար»։
Երկու երկրներն առաջընթաց ունեն նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ համաձայնության են եկել խորացնելու հարաբերությունները նաեւ այդ ոլորտում՝ համագործակցելով, մասնավորապես, Գյումրու տեխնոպարկի հետ։
Հավակնոտ ծրագրերն իրագործելու հարցում կողմերը վճռական են՝ հայկական կոնյակի շշալցում Բելառուսում, համագործակցություն առողջապահության եւ դեղագործության ոլորտներում։ Օրակարգում է նաեւ Մինսկում հայ—բելառուսական առեւտրի տուն բացելու հարցը։
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են նաեւ մի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի գլխավոր դատախազությունը զգուշացնում է՝ ընտրախախտները կենթարկվեն պատասխանատվության եւ նշում, որ մեր իրավական համակարգն ունի վճռականություն, կամք, եւ ի զորու է պայքարել հնարավոր ընտրախախտումների դեմ։ Դատախազությունն իր կայքէջում տեղադրել է հանրային իրազեկման թվով երկու տեսահոլովակ, որոնց միջոցով քաղաքացիներին տեղեկացնում է իրենց ընտրական իրավունքների մասին՝ հիշեցնելով, որ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը՝ կաշառք տալը, ընտրությունների արդյունքները կեղծելը, հանցագործություն է։
Ընտրական գործընթացում հնարավոր ընտրախախտումները կանխելու եւ դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը հսկողություն կիրականացնի հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքագետների միության նախաձեռնությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մասնակցությամբ ընտրական գործընթացները վերահսկող միասնական շտաբ ստեղծելու հռչակագիրը ստորագրած երեք ուժերը՝ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, պայմանավորվել են չեզոքացնել «Ժառանգությանը» (որը նույնպես ստորագրել է այդ հռչակագիրը)։ Այս մասին ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։ Նա նշել է, որ միասնական շտաբ ստեղծելու մասին ՀՅԴ—ի, ՀԱԿ—ի, ԲՀԿ—ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից ստորագրած հռչակագրից հետո խոսակցություններ են տարածվում, թե «Ժառանգությունը» ստորագրել է, բայց հետո հրաժարվել ու ներկայացրել առաջարկներ եւ փորձում է ձախողել շտաբի ստեղծմանը։ «Որպեսզի այս շտաբը իմիտացիոն բնույթ չկրի, մենք առաջարկել ենք, որ հռչակագիրը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը»,–ընդգծել է նա։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ «Ժառանգությունը» հրապարակային դաշտում է գործում, ստվերային պայմանավորվածություններ չունի։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիան պատմական հաշտեցման մեծ փորձ ունի, որը կիրառելի եւ օգտակար կարող է լինել նաեւ այլ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի դեպքում։ Բեռլինում, համենայն դեպս, այդպես են կարծում. մինչդեռ հայ—թուրքական հայտնի արձանագրությունների ճակատագիրն այսօր անորոշ է։
«Շատ կարեւոր է խթանել երկխոսությունը, երբ խոսքը 1915—1916 թվականների Հայոց ցեղասպանության մասին է»,—Երեւանի պետական համալսարանի ուսանողների առջեւ հայտարարեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գերատեսչության պետնախարար Կորնելիա Պիպերը (Ազատ—դեմոկրատական կուսակցություն), ով Հայաստան է ժամանել ՀՀ—ում ԳԴՀ դեսպանության հրավերով։
Նրա համար տխրեցնող է, որ հայ—թուրքական ցյուրիխյան արձանագրությունները շարունակում են մնալ չստորագրված։
Պետնախարարը շեշտեց, որ Գերմանիան ուզում է՝ այս տարածաշրջանի երկրներն օգտվեն Լեհաստանի, Ֆրանսիայի, հրեա ժողովրդի հետ Գերմանիայի հաշտեցման փորձից։ Այս առումով պաշտոնական Բեռլինը քաջալերում եւ աջակցում է հայ—թուրքական հաշտեցման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ Գերմանիան կարող է լուծել առկա կոնֆլիկտները։
Կ. Պիպերը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության մասով Բունդեսթագը 2005—ին համապատասխան որոշում—բանաձեւ է ընդունել։
«Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարարը վերջերս Գերմանիային կոչ արեց բացել իր արխիվները՝ «1915 թվականին տեղի ունեցածը պարզաբանելու համար»։ Այստեղ պարոն Բաղըշն ակնարկում է Առաջին աշխարհամարտում Գերմանիայի գլխավոր դերակատար լինելու իրողության մասին։ Ինչպե՞ս է Բեռլինն ընկալում այս հորդորը»։
Հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով «ՀՀ»—ի հարցին՝ պետնախարարն ասաց, որ Գերմանիայի արտգործնախարարության արխիվները բաց են եւ հասանելի. հատուկ բացելու կարիք չկա. «Յուրաքանչյուր թուրք գիտնական կարող է ուսումնասիրել դ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024