Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 13
Հայաստանի
կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի, միջազգային կազմակերպությունների ֆինանսական
աջակցությամբ արմատական բարեփոխումներ է իրականացնում ջրային տնտեսության
ոլորտում՝ այն համարելով երկրի սոցիալ— տնտեսական զարգացման գերակա
ուղղություններից մեկը։ Իրականացված աշխատանքների արդյունքում դրական
տեղաշարժեր են գրանցվել ջրամատակարար ընկերությունների սպասարկման ոլորտում
գտնվող համայնքների ջրամատակարարման տեւողության ավելացման, անվտանգ եւ
հուսալի ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ,
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներից մոտ 560—ը գտնվում են
ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս։ Տասնյակ
տարիների ընթացքում այդ բնակավայրերում ջրամատակարարման եւ ջրահեռացման
համակարգերի բարելավմանն ուղղված որեւէ ներդրում չի կատարվել, ինչի
արդյունքում դրանք հայտնվել են անմխիթար վիճակում։ Նշված համայնքների
ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավումը ՀՀ կառավարության
կողմից ընդգրկվել է գերակա խնդիրների ցանկում եւ գերմանական KfW բանկի
ծրագրերի շրջանակներում տրամադրվել է 500.000 եվրո դրամաշնորհ՝ այս
բնակավայրերում առաջին անգամ լայնածավալ ուսումնասիրություններ
իրականացնելու համար։ Ուսումնասիրությունների նպատակն է գտնել
ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման եւ պահպանման
ինստիտուցիոնալ լուծումները, հստակեցնել իրավական դաշտը, ինչպես նաեւ
իրականացնել անհրաժեշտ ներդրումների գնահատումն ու առաջնահերթության
սահմանումը։ Ուսումնասիրությունների արդյունքում մեկ տարի անց այս
համայնքներում նախատեսվում է իրականացնել ջրամատակարարման եւ ջրահեռացման
համակարգերի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրեր։ hhpress.am
Ս. Ս.
|
Գործադիրը հաստատեց խողովակաշարի շահագործման կանոնները
Կառավարության
երեկվա նիստում հաստատվեց «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական
շահագործման կանոնների տեխնիկական կանոնակարգը»։ Այս որոշումն ուժի մեջ
կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Միանգամից
պարզաբանենք, թե ինչու էր անհրաժեշտ այս որոշման ընդունումը։ Ըստ
էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Հայաստանում
առ այսօր չեն կառուցվել եւ չեն շահագործվել նավթամթերատարներ, ուստի չեն
եղել համապատասխան նորմատիվ ակտեր։ Ուստի նախատեսված Իրան—Հայաստան
նավթամթերատարը նախագծելու, կառուցելու, օբյեկտը հանձնելու եւ հետագայում
շահագործելու նորմերը սահմանելու նպատակով կառավարության 2011թ.
միջոցառումների ծրագրով նախատեսվեց Իրան—Հայաստան նավթամթերատարի
վերաբերյալ համապատասխան որոշման նախագծի մշակումը։ «Նավթամթերատարների
բնագավառը ՀՀ—ում նոր պետք է հիմնվի, եւ մեր մոտեցումն է նախապատրաստել
համապատասխան նորմատիվային դաշտ՝ նախատեսվող գործառույթները այդ դաշտում
իրականացնելու համար»,—ասաց նախարարը։
Որպեսզի գործադիրի որոշման
նպատակը ավելի հասկանալի լինի, տեղեկացնենք, որ օրերս Իրանի նավթամթերքի
ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալան ասել էր, թե գործընթացի
առաջին փուլում, քանի դեռ չի կառուցվել նավթամթերատար խողովակը,
վառելանյութը Հայաստան ավտոմեքենաներով կտեղափոխեն իրանական մասնավոր
ընկերությունները։ Ի դեպ, հիշեցնենք, որ ԻԻՀ—ից ՀՀ հեղուկ վառելիքի
տեղափոխման համաձայնագիրը մեր երկու երկրների էներգետիկայի նախարարները
փետրվարին են ստորագրել։ Ըստ այդ համաձայնագրի, Իրանից Հայաստան կգա
բենզին, դիզվառելիք, նաեւ ավիացիոն վառելանյութ։ Ասենք, որ այս
նավթամթերատարի մասին վաղուց էր խոսվում, բայց այն, որ կառավարությունը
երեկ հիշյալ որոշումը կայացրե
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ
նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է 2012թ. ՀՀ
խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի (ԵԽ ԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝
բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ։ Երկուստեք բարձր է գնահատվել
Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի Հանրապետության
համագործակցությունը ԵԽ կառույցների հետ եւ այդ կազմակերպության
շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը համաեվրոպական օրակարգի
բազմաթիվ խնդիրների քննարկմանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԽ
դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, օրենքի գերակայության
արժեքների որդեգրման եւ զարգացման գործում, միաժամանակ նշելով, որ
Հայաստանի մասնակցությունը ԵԽ—ին կարեւոր դեր ունի մեր երկրում
բարեփոխումների իրականացման գործում։ Սերժ Սարգսյանը նշել է, որ
Հայաստանում ամենատարբեր ոլորտներում արդեն իսկ բարեփոխումների ուղղությամբ
զգալի աշխատանք է կատարվել, որը հնարավորություն կտա առաջիկայում
անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, իսկ
դա, նախագահի համոզմամբ, իր հերթին, կխթանի երկրում ժողովրդավարության
խորացումն ու ամրապնդումը։ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ
ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության անդամները քննարկել են
Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ դրանց
դիտարկման հետ կապված մի շարք հարցեր։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
|
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը
համացանցում նախաձեռնություն է սկսել, որով քաղաքացիները կարող են իր
աշխատանքային օրակարգում ընդգրկելու հարցեր առաջարկել: Նախաձեռնության
արդյունքները պետք է ամփոփվեն ապրիլի 14-ին: Այն առաջարկները, որոնք իրենց
քվերակության արդյունքում կընդգրկվեն առաջին տասնյակում, կմտնեն Մերկելի
աշխատանքային օրակարգ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`
վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, առայժմ 150 հազար
ձայնով առաջին տեղում է Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկը, երկրորդ
տեղում Գերմանիայում իսլամի հետ կապված քննարկումներ կազմակերպելն է, իսկ
երրորդը թմրանյութերի օգտագործման օրինականացումն է:
Նշվում է, որ առաջարկների մեջ է նաեւ ազգությամբ թուրք թարգմանիչ Ալի
Սոյլեմեզօղլուին երկքաղաքացիություն տալու հարցը, որը նույնպես հավակնում է
մտնել առաջին տասնյակի մեջ:
|
Երեկ
տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիստից առաջ ՀՀ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել եւ հաջողություն է մաղթել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։ Բացելով
նիստը՝ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է կառավարության
ձեռնարկած բարեփոխման մոնիտորինգի հերթական հաշվետվությունը, որն
արտացոլում է քաղաքացիների ընկալումը տարբեր ոլորտների բարեփոխման
վերաբերյալ։ Արդյունքները վկայում են, որ բնակչության մեծ մասը գոհ է
բարեփոխման արդյունքից։ «Հիշում եք, որ բարեփոխումներին անդրադառնալու
պարտավորություն եմ ստանձնել, եւ պարբերաբար ձեր դատին եմ ներկայացնում
մոնիտորինգի արդյունքներ՝ ինչ հաջողություն ունենք, ինչ ենք մենք ստանում,
բարեփոխումներ իրականացնելով այս կամ այն բնագավառում։ Երեկ հերթական
հաշվետվությունն են ինձ ուղարկել, եւ ցանկանում եմ ձեզ ներկայացնել
իրավիճակը, թե 6 բնագավառներում ինչպիսին են մեր քաղաքացիների ընկալումները
բարեփոխումների վերաբերյալ։ Առաջինը. մենք փորձել ենք պարզել՝ արդյո՞ք
նրանք տեղեկացված են այս բարեփոխումների մասին եւ զգացե՞լ են
բարեփոխումների արդյունքները։ Իրավիճակը հետեւյալն է. ամենադրական
ցուցանիշը մենք ունենք ավտոմեքենաների տեխզննման կտրոնների ընթացակարգի
պարզեցման բնագավառում։ 90.7 տոկոսը, ովքեր տեղյակ են այս բարեփոխման
մասին, գոհ են արդյունքներից, որ տեխզննման գործընթացն էապես պարզեցվել է։ Երկրորդ
տեղում է մանկապարտեզներում, դպրոցներում եւ բուհերում բժշկական
տեղեկանքների ներկայացման գործընթացի պարզեցումը։ 87.5 տոկոսը, ովքեր
առնչվել են եւ տեղյակ են այդ բարեփոխման մասին, գոհ են արդյունքներից։ Երրորդ
տեղո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|