Խորհրդարանական
ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ,
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Արմավիրի
մարզում այցելեց Փարաքար համայնք՝ ծաղկեպսակ դնելով արցախյան պատերազմում
զոհված հայորդիների հուշարձանին եւ դիտելով Փարաքարի արվեստի քոլեջի սաների
աշխատանքների ցուցահանդեսը։
Նախագահը այնուհետեւ հանդիպեց Փարաքար,
Մերձավան, Մուսալեռ համայնքների ընտրողների հետ։ Սերժ Սարգսյանը
շնորհակալություն հայտնեց նրանց՝ նախորդ ընտրություններին ՀՀԿ—ին իրենց
վստահության քվեն տալու համար՝ հավաստիացնելով, որ կուսակցությունը
հետագայում նույնպես պատրաստ է աշխատելու՝ այդ վստահությունն արդարացնելու
համար։
Էջմիածին քաղաքում նախագահը հանդիպեց քաղաքի եւ մոտակա
համայնքների ընտրողների հետ։ Այնուհետեւ երկրի նախագահը հանդիպեց Հայթաղ
համայնքի, Մեծամորի եւ հարեւան համայնքների ընտրողների, Սարդարապատ եւ
Լենուղի համայնքների բնակչության, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների
ընտրողների հետ։ Կարեւորելով գյուղի զարգացումն ու ամրապնդումը՝ Սերժ
Սարգսյանը նշեց, որ ներկայումս բոլորը ձգտում են դեպի մայրաքաղաք, սակայն
եթե գյուղն ամուր լինի, գյուղացու համար ապահովված լինեն բոլոր պայմանները,
ապա նա երբեք չի թողնի հարազատ օջախն ու հեռանա։ Նախագահը փաստեց, որ
գյուղի ամրացման ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են, սակայն
դեռ շատ անելիքներ կան։
Այցի ավարտին կուսակցության ղեկավարը հանդիպեց
Արմավիր քաղաքի բնակչության հետ։ Երկրի ղեկավարը նշեց, որ Արմավիրի մարզը
Հայաստանի գյուղատնտեսության համար ունի կարեւորագույն նշանակություն, եւ
պատահական չէ, որ ՀՀԿ—ն Արմավիրն է ընտրել նախընտրական մարզային
այցելությունների մեկնարկի համար։
«Միայն հավատալով մենք ոչնչի չենք
կարող հասնել, սակայն հավատալը կարեւոր է. դրանով մենք կամրապնդենք մեր
հաջողությունները։ Իհարկե, խնդիրները բազմաթիվ են, մենք դեռ դրանց լուծման
ճանապարհին ենք,
...
Կարդալ շարունակությունը »