Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության համար երկար գործընթաց պետք կլինի, որը առաջիկա 5 տարում չի ավարտվի, քանի որ շատ խոընդոտներ կան։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում նշել է ֆրանսիական քաղաքականության վետերան Ժան—Լուի Բյանկոն, ով ներկայումս Ֆրանսիայում նախագահի սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի թիմում պատասխանատու է միջազգային ռազմավարության ընտրության համար։ Նա թվարկել է այդ խոչընդոտները, նշելով. «Ժողովրդավարության համախմբումը Թուրքիայում դեռ չի ավարտվել, լուծված չէ Կիպրոսի թնջուկը, թուրքական իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»։