Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 03
Հոգեբույժ
Սերգեյ Տրիֆոնովը պատմել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
ժամանակին եղել է Մոգիլևյան հոգեբուժարանի հիվանդներից, որտեղ նրա մոտ
«էպիլեփսիա» ախտորոշումն են տվել: Բժշկի խոսքով` դա եղել է զորակոչվելուց
առաջ, հաղորդում է newsru.ua-ն:
Ըստ Տրիֆոնովի` բելառուս առաջնորդի վարքագծի ու բնավորության մեջ դեռ
կարելի է տեսնել նման հիվանդություններ ունեցող անձանց բնորոշ նշաններ:
«Նրա կոպտությունը, տաքարյունությունը, էմոցիաները զսպել չկարողանալը,
վրեժխնդրությունը, վարքագիծը փոխել չկարողանալը», - թվել է Տրիֆոնովը:
Արևմուտքն ու բելառուսական ընդդիմությունը Լուկաշենկոյին հաճախ անվանում
են «Եվրոպայի վերջին բռնակալ»: Վերջերս նա անձամբ հայտարարել է, որ
նախընտրում է լինել բռնակալ, քան «երկնագույն» (ակնարկելով Գերմանիայի ԱԳ
նախարար Գիդո Վեսթերվելեի ոչ ավանդական սեռական կողմնորոշմանը):
Tert.am
|
Այսօր
առավոտյան Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի
լիագումար նիստին ուղերձ հղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին
անվանել է «ֆաշիստներ», ինչի կապակցությամբ Բաքվում գտնվող հայաստանյան
պատվիրակությունը պահանջել է գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին:
Հայկական պատվիրակությունն Ալիևի ելույթը, առհասարակ, գնահատել է որպես կոռեկտության և դիվանագիտական էթիկայի նորմերից լրիվ դուրս։
Tert.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամ Նաիրա
Զոհրաբյանը մանրամասնեց, որ իր՝ մոտավորապես մեկ ժամանոց ելույթի մեծ մասն
Իլհամ Ալիևը նվիրել է Լեռնային Ղարաբաղին և անգամ ներկայացրել դրա
ստուգաբանությունը:
«Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց իրենց մշտական, միջազգային
հարթակներում բարձրաձայնվող էսպես թեմաներից՝ «քսան տոկոս գրավյալ
տարածքներ« , «էթնիկ զտումներ», և ոչ միայան իրենց ողջ քարոզչական այդ
փաթեթը մեկ անգամ ևս վերարտադրեց, այլև, ուղղակիորեն խախտելով էթիկայի
բոլոր նորմերը, վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի ներկայացուցիչների ու
Հայաստանի հասցեին՝ անվանելով հայկական կողմին՝«ֆաշիստներ, որոնք պղծել են
իրենց պապերի գերեզմանները»,- պատմեց Բաքվում գտնվող Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանյան պատվիրակության անդամներն անմիջապես արձագանքել են
Ադրբեջանի նախագահի ելույթին՝ պատրաստելով բաց նամակ, որը Զոհրաբյանը Միլի
Մեջլիսի նիստերի դահլիճում բաժանել է Եվրապառլամենտի և Արևելյան
գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներին:
Նամակշում հիշեցվում է, որ երբ ժամանակին որոշվեց Եվրանեսթի հաջորդ
նիստն անցկացնել Բաքվում, հայկական պատվիրակությունը նամակ էր հղել ԽՎ-ի
ղեկավարությանը
...
Կարդալ շարունակությունը »
|
«Միացյալ
Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ
արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ։ Մենք դա
անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ,
ովքեր կիսում են մեր արժեքները, այն է՝ իշխանության տարանջատման, խոսքի
ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները։ Մենք
հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել՝ լինելով լավատես ու
մի փոքր անհամբեր, եւ հուսով ենք՝ հայերը նույնպես հավատում են դրան»։ Երեկ
Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանության առաջին շենքում՝ «Հրազդան» հյուրանոցում,
անցկացվող Հայաստան—ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին
նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր
դեսպան Ջոն Հեֆերնը։ Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ եւ դասախոսներ
տարբեր համալսարաններից։ Ջ. Հեֆերնի համոզմամբ՝ նպատակները հաջողությամբ
են պսակվում բոլոր այն դեպքերում, երբ ԱՄՆ—ը համագործակցում է հայազգի
շահագրգիռ, ստեղծագործ եւ տաղանդաշատ այն անձանց հետ, ովքեր կիսում են
հիմնարար արժեքները եւ նվիրված են ժամանակակից ու առաջադեմ Հայաստան
կերտելու գործին։ Բանախոսն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական
ընտրություններին՝ նշելով. «Ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին
կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում
դուրս գալ բողոքի ցույցերի՝ քվեարկության հաջորդ օրը։ Իսկ նրանք, ովքեր
ցանկանում են կառուցել ժողովրդավարություն Հայաստանում, չեն կարող
սահմանափակվել հայտարարություններով այն մասին, թե ինչ պետք է անեն
«նրանք»։ Դրա փոխարեն այդ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը,
ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ՝ իրենց ձայները լսելի
դարձնելու համար, մշակեն եւ գործարկեն կեղծիքները կանխել
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ
Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային
մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ ամերիկյան «Global Medical Solutions»
ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այն ստորագրել են
ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ «Global Medical Solutions»
ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը, հայտնում են ՀՀ
կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի
վարչությունից։
ԱՄՀ–ի եւ Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ
Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման
գերժամանակակից կենտրոն։ Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական
բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների
սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը
չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում
հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա,
որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը։ Կենտրոնում
հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել
ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական
հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների
նվազմանը։ Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար
ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային
բժշկության զարգացմանը։
Կենտրոնի կառավարումը վստահվել է «Global Medical Solutions» ընկերությանը,
քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ։ GMS–ի
գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում,
Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ
Թայլանդում։
Ուռուցքաբանական կենտր
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայկական
մշակութային ժառանգության կոթողները ոչնչացվում են այն երկրներում, որտեղ
հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն»,–երեկ ասուլիսի ժամանակ կարծիք
հայտնեց հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար
Սամվել Կարապետյանը։
«Հայկական մշակութային ժառանգության կոթողների ոչնչացումը միտված է
միջազգային հանրությունից թաքցնելու իրականացրած ցեղասպանությունը»,–ասաց
նա, մատնանշելով հայկական հուշարձանների ոչնչացումը ոչ միայն Ադրբեջանի եւ
Թուրքիայի, այլ նաեւ Վրաստանի տարածքում։ Միաժամանակ հուշարձանագետը նշեց,
որ Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տեղի է
ունենում միմիայն պատմական Հայաստանի տարածքում, այլ ոչ թե Ստամբուլում կամ
թուրքահայ այլ համայնքներում։
Բանախոսը շեշտեց, որ հարեւան երկրներից միայն Իրանն է, որ որդեգրել է
մշակութապահպան կեցվածք։ «Այս երկիրը մեր նկատմամբ երբեք ցեղասպան
գործունեություն չի իրականացրել եւ ոչինչ չի թաքցնում»,–ընդգծեց նա։ Սամվել
Կարապետյանի խոսքով՝ Իրանի ամբողջ տարածքում հաշվառված է շուրջ 400
հայկական եկեղեցի, երեք վանական համալիր՝ Սուրբ Թադեոսը, Մաղարթան եւ
Ծործորն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում։
|
2012թ.
ապրիլի մեկին ասորի ժողովուրդը նշեց 6762—րդ տարվա գալուստը։ 6762 տարի
առաջ ասորի թագավորներից մեկը հռչակեց ասորիների Նոր տարին՝ Հաբ—Նիսանը։
Տոնը նշվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ասորական համայնքում։ Կիրակի
օրը Հաբ—Նիսանի կապակցությամբ ասորիներին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանը. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝
Հաբ—Նիսանի կապակցությամբ։ Մաղթում եմ հաջողություններ եւ ամենայն բարիք։
Թող այս նոր տարին երջանկությամբ ու հավատով լցնի Հայաստանի ասորիների
օջախները։ Թող հայաստանյան համայնքը, որ աշխարհասփյուռ ասորիների մի
հատվածն է, շարունակի ամրանալ՝ զարգացնելով իր բազմադարյա մշակույթն ու
գրականությունը, բարձրացնելով իր բարեկեցության մակարդակն ու մեծացնելով
հասարակական կշիռը։ Բնության զարթոնքի եւ պտղաբերության տոնը հարազատ ու
սիրելի է ինչպես մեզ՝ հայերիս, այնպես էլ Հայաստանում ապրող բոլոր
համայնքների համար։ Մենք միանում ենք մեր ասորի բարեկամների ուրախությանը։ Շնորհավոր Հաբ—Նիսան»։ Ասորիները
մեծ ուրախությամբ են նշում, որ Հայաստանում իրենք ազատ են՝ տոնելու իրենց
ազգային տոները, պահպանելու ազգային հատկանիշները։ «Սովետական Միության
փլուզումից հետո մենք ազգային զարթոնք ապրեցինք։ 90—ականներից տոնում ենք
այս տոնը։ Վերադարձել ենք մեր ակունքներին։ Տոնը գարնան տոն է, գալիս է
գարնան զարթոնքի հետ։ Օրը տոնելու հետաքրքիր ավանդական արարողակարգեր կան.
գարնանային կերակուրներ, ասորական երգ ու պար, ասմունք»,–ավանդույթը
ներկայացրեց ՀՀ «Աթուր» ասորիների ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը։
Ասորի փոքրիկներն էլ ավանդական երգն ու պարը ներկայացրեցին տոնական բեմից։
|
ՀՀ
ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների
շրջանակներում հասարակության համար հատկապես կաեւոր է տրասնսպորտային
միջոցների հաշվառման եւ վարորդական իրավունքների տրամադրման գործընթացների
պարզեցումը։ Ցանկացած ավտոսիրող իր կյանքի ընթացքում բազմիցս է երազել, որ
ավտոմեքենաների հաշվառումը, վաճառքի արդյունքում այլ անձի անունով գրանցելն
ու վարորդական վկայական ստանալը կապված չլինեն անվերջ հերթերի,
քաշքշուկների եւ ծախսերի հետ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ
երեկ տեղի ունեցավ ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի
հաշվառման—քննական բաժնի բացման արարողությունը, որը բարեփոխումների
իրականացման ճանապարհին կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է։
Մայրաքաղաքում գործող նախկին երեք կառույցների փոխարեն ստեղծված միասնական
կենտրոնում տրանսպորտային միջոցների գրանցումը, հաշվառումը եւ վարորդական
վկայականների հատկացումն իրականացվելու է հոսքագծի եղանակով՝ առանց գրավոր
դիմում ներկայացնելու։ Հանրապետության ղեկավարը ծանոթացավ նոր
ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման,
հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների
ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող
ծառայությունների որակին։ Նախագահին ներկայացվեց, որ Երեւանի
հաշվառման—քննական բաժինը միավորում է Ճանապարհային ոստիկանության Երեւանի
թիվ 1, թիվ 2 եւ թիվ 3 հաշվառման—քննական բաժանմունքները՝ կազմելով մեկ
ստորաբաժանում։ Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների
ծրագրի համաձայն, նորակառույց վարչական շենքում գործող այդ բաժինը՝ իր
արդիականացված ծառայություններով եւ քննական ավտոդրոմով քաղաքացիներին
կսպասարկի ապրիլի 3–ից։ Նախագահ Սարգսյանը շրջայց կատարեց նո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|