Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ։
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Չինաստանի երկաթգիծ թիվ 3 ճարտարագիտական խումբ ընկերության խորհրդի նախագահ Լիու Բաոլոնգի եւ միջազգային վարչության պետ Դու Շենգի հետ։
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ հնդիկ հայտնի ձեռնարկատեր, «Մուքանդ» ՍՊԸ համանախագահ եւ գործադիր տնօրեն, «Մուքանդ Սումի Մեթլ Փրոցեսինգ» ՍՊԸ–ի նախագահ Ռաջեշ Շահի հետ։
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ։ Քննարկվել են հայ—ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին, որտեղ կա զարգացման ներուժ։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ Մուհամմադ բին Աբդուլահ Ալ—Սուլեյթիի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Կատարի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է նաեւ ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ—ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին։
|