ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 21:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Սեպտեմբեր » 5 » Հանդիպման արդյունքները «համեստ» են /Ադրբեջանագետը գնահատել է Իլհամ Ալիեւի այցը Ռուսաստան/
14:53
Հանդիպման արդյունքները «համեստ» են /Ադրբեջանագետը գնահատել է Իլհամ Ալիեւի այցը Ռուսաստան/

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ռուսաստան վերջին այցն ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները գնահատում է որպես «համեստ», քանի որ այցի շրջանակում կնքվել են տնտեսական ոլորտում համագործակցության մի շարք համաձայնագրեր, սակայն ռազմատեխնիկական ոլորտում նոր համագործակցության մասին խոսք չի եղել։ «Արմենպրեսի» հետ զրույցում ադրբեջանագետն ընդգծեց, որ Իլհամ Ալիեւի այցը Ռուսաստան եւ հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարելի է դիտարկել առնվազն երկու տեսանկյունից՝ մեկն այն է, ինչ ներկայացվել է մամուլին, մյուսը՝ հանդիպման չերեւացող կողմը։
Անդրադառնալով Պուտին—Ալիեւ հանդիպման վերաբերյալ հրապարակված նյութերին եւ հանդիպման շրջանակում հրապարակային հայտարարություններին՝ Տաթեւ Հայրապետյանն ասաց, որ հրապարակային նյութերի, ստորագրված փաստաթղթերի, հնչած հայտարարությունների հիման վրա այցի արդյունքները կարելի է բնութագրել որպես «համեստ», քանի որ կնքվել են համաձայնագրեր առեւտրատնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցության մասին, իսկ ռազմատեխնիկական համագործակցության մասին որեւէ նշում չի եղել։ «Այդ առումով միակ հրապարակային արձանագրումը Իլհամ Ալիեւի ամփոփումն էր երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ, բայց դա ապագայի մասին չէր, դա անցյալի մասին էր։ Իլհամ Ալիեւը իր խոսքում միայն ավելացրեց, որ հույս ունի ավելացնել այդ ծավալները։ Ղարաբաղյան հարցին անդրադառնալով՝ Իլհամ Ալիեւը փորձում էր ավելի կոշտ լինել իր դիրքորոշման մեջ, մինչդեռ Վլադիմիր Պուտինի արձագանքն ամբողջությամբ տեղավորվում էր առկա դիրքորոշման շրջանակում, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–մանրամասնեց նա։
Խոսելով Պուտին—Ալիեւ հանդիպման չերեւացող կողմի մասին՝ ադրբեջանագետն ընդգծեց, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Պուտինը դեմ առ դեմ շատ երկարատեւ խոսակցություն է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, ինչի մասին հրապարակային որեւէ տեղեկություն չկա։ «Նույնիսկ Ադրբեջանի հասարակական—քաղաքական դաշտը՝ թե Իլհամ Ալիեւի կողմնակիցները, թե հակառակորդները, որեւէ կերպ այցը լայն քննարկման չեն ենթարկել։ Ի զարմանս ինձ՝ բավականին լուռ էին, ընդամենը հատուկենտ մեկնաբանությունների եմ հանդիպել։ Օրինակ՝ քաղաքագետ Ռաուֆ Մերկադիրովը նշել էր, որ մի բան է այդքան փաստաթղթերի ստորագրումը, մեկ այլ բան է դրանց իմպլեմենտացումը՝ հաշվի առնելով, որ ՌԴ—ն մեծապես տուժում է պատժամիջոցներից, եւ շատ հարցական է, թե որքանով այդ ծրագրերը կհաջողվի իրականացնել»,–ասաց Հայրապետյանը։
Նա կարծիք հայտնեց, որ առաջիկայում որոշակի հստակեցումներ կարող են մտցվել այդ հանդիպման գաղտնի մասի վերաբերյալ, երբ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ. «Ես կարծում եմ, որ խոսք կգնա Ալիեւ—Փաշինյան հնարավոր առաջիկա հանդիպման մասին, որովհետեւ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միշտ էլ գերադասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ամենաակտիվը լինել»։
Նրա խոսքով՝ առաջիկայում կնկատենք, թե այդ այցի գաղտնի կողմը ինչ հետեւանքներ է ունեցել թե՛ Ադրբեջան—Ռուսաստան հարաբերությունների, թե՛ ավելի լայն՝ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից։ Նա հավելեց, որ սեպտեմբերի 7—ին էլ կայանալու է Թուրքիա—Իրան—Ռուսաստան ղեկավարների հանդիպումը, ինչը նշանակում է, որ սեպտեմբերը բավականին հագեցած է լինելու տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 392 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024