ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 25.12.2024, 23:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 40 41 42 43 44 ... 70 71 »

Մեր երկրում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացը սկսվել է 2009թ., երբ ՀՀ կառավարությունը հաստատեց թվային հեռարձակման հայեցակարգը։ Թվայնացման պայմաններում աշխատելու հիմքերը սահմանվել են 2010թ. ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» անցումային օրենքով։ Այս ակտով իրավահարաբերությունների կարգավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հուլիսի 1—ը։ Ասել է թե՝ ժամանակը մոտեցել է ավարտին։
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում երեկ տեղի ունեցած կլոր սեղան–քննարկման ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են այս տարվա հունվարին։ Աշխատանքներն իրականացնում է նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն՝ իր հիմնական գործընկեր շվեդական «Էրիքսոն» կազմակերպության հետ։ Աշխատանքներին մասնակցում են նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող իտալական «Թելսատ», սլովենական «Էլթի», իսպանական «Պրոմաքս» եւ այլ ընկերություններ։ Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 մլրդ 922 մլն դրամ, որից ավելի քան 1 մլրդ դրամը հարկերի եւ տուրքերի ձեւով վերադարձվելու է պետբյուջե։
Ծրագրով նախատեսված է իրականացնել գործող 64 հեռարձակման հեռուստակայանների ամբողջական վերազինում եւ 150 նոր աշտարակ–կայանների կառուցում։ Հայաստանը որպես թվային հեռուստահեռարձակման ստանդարտ ընդունել է եվրոպական DVB–T2 ձեւաչափը՝ ազդանշանների սեղմման MPEG&n ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցը սովորական սահմանագիծ չէ, այլ պատմական բնագիծ, որը պահանջում է առանձնահատուկ, հայեցակարգային նոր մոտեցում եւ համարձակ, արմատական բնույթի եզրակացություններ։ 
Անհրաժեշտ են 100—ամյակին վայել, Հայաստանի երեք հանրապետությունների պատմության բովով անցած, արդի հայության տրամադրություններին, մենտալիտետին եւ ներուժին համապատասխան եւ Հայոց ցեղասպանության բնագավառում միջազգային ուսումնասիրություններին ու նրանց արդյունքներին վայել եզրահանգումներ, որոնք ուղենիշ կծառայեն հայությանը ոչ միայն տարելիցը բարձր մակարդակով նշելու, այլեւ նրան հաջորդող ժամանակաշրջանի ռազմավարության համար՝ հայության ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Կարծում ենք, որ դա պետք է լինի ազգային—քաղաքական հանրագումարային բնույթի համարձակ եզրակացություն, որը մի կողմից ի մի բերի հայության եւ միջազգային հանրության մեկդարյա ձեռքբերումները Հայոց ցեղասպանության գնահատման եւ ճանաչման հարցում, իսկ մյուս կողմից՝ հստակորեն սահմանի համայն հայության անելիքները եւ ուղենիշները 2015 թվականից հետո ժամանակահատվածի համար։


Հռչակագիր Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի առթիվ
Առաջարկում ենք ընդունել հատուկ պաշտոնական Հռչակագիր, որում, ի լուր համայն հայության ու ամբողջ աշխարհի, հայտարարվի.
Առաջին. Հայոց ցեղասպանությունը ինստիտուցիոնալ եւ ոչ կառավարական կառույցների մակարդակներով արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանություն է։ 
Դրա համար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ «Եռաբլուրը» բազմամարդ էր։ Հարազատները, ընկերները, ծառայակիցները, հրամանատարները, բազմաթիվ քաղաքացիներ եկել էին վերջին հրաժեշտը տալու նոյեմբերի 12—ին ուսումնական զորավարժության ժամանակ հակառակորդի կողմից կործանված «ՄԻ—24» ուղղաթիռի զոհված օդաչուներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին եւ լեյտենանտ Ազատ Սահակյանին։ Ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների աճյունները զինվորական կարգով դուրս են բերվել Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ նախօրեին տեղի էր ունեցել հոգեհանգստյան արարողություն։ Սգո թափորը ուղեւորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ տեղի է ունեցել սգո միտինգ, այնուհետեւ աճյունները զինվորական կարգով հողին են հանձնվել։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոնարհվելով իրենց պարտքը փառքով կատարած օդաչուների առջեւ, ՀՀ ՊՆ ողջ անձնակազմի անունից իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ օրեր առաջ, երբ «Եռաբլուրի» սրբազան բարձունքում ամփոփվում էր Հայաստանի առաջին Հանրապետության պաշտպաններից զորավար Սեպուհի աճյունասափորը, պարզ էր, որ Հայաստանը պատրաստ է հայրենիք վերադարձնել նրանց, ովքեր ընկել են երկրի ազատության ճանապարհին. «Եվ խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է ղարաբաղա—ադրբեջանական շփման գծի միջդիրքային տարածությունում գտնվող մեր երեք զինվորական օդաչուների աճյուններին։ Նոյեմբերի լույս 22—ի գիշերը դարձավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռիսկերը պետք է կարողանալ գնահատել

2015 թվականի բյուջեն հաշվարկելիս հաշվի չի առնվել ԵՏՄ—ին միանալու փաստը, քանի որ միությունը նոր է, եւ հստակ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա բյուջեի վրա։ 
Բացի այդ, այս տարվա բյուջեն տարբերվում է եկամուտների առավել զուսպ հաշվարկներով. կառավարությունը եկամտի համեստ ակնկալիքներ է ներկայացրել՝ տեղ թողնելով բյուջեի գերակատարման համար։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 2015—ի բյուջեն անվանում է հնարավորությունների բյուջե, քանի որ «համեստ ցուցանիշները խոսում են այն մասին, որ 2015 թ. տնտեսության զարգացման կանխատեսումները զուսպ են»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։–Պետբյուջեի եկամուտների հետ կապված համեստ թվերը պայմանավորված են ոչ միայն ներքին գործոններով, այլեւ տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության զարգացումներով։ Չի բացառվում, որ համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը հաջորդ տարի եւս անկում գրանցեն, որն էլ կազդի Հայաստանի վրա։ Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը եւս բավականին լուրջ ռիսկեր է պարունակում։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ դա մեզ համար ինքնիշխանության կորուստ է կամ մեզ սեւ օրեր են սպասվում։ Դա, իհարկե, հնարավորությունների նոր դաշտ է բացում, եւ, այդուամենայնիվ, բավական լուրջ ռիսկեր են մեզ սպասվում, որը կարող է բերել նաեւ տնտեսության որոշակի ցուցանիշների ժամանակավոր վատթարացման»։ 
Սակայն Հայաստանն ունի մի շարք հնարավորություններ, որոնք թույլ կտան արձանագրելու ավելի մեծ տնտեսական աճ. «Չիրացված հնարավորությունները վերաբերում են հիմնականում վերամշակման ճյուղին ինչպես հանքարդյունաբերությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 516 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանն իր գործընկերներին ապացուցում է, որ իր անվտանգության կարողությունները մեծացել են, եւ Հայաստանն այժմ անվտանգություն ապահովող երկիր է։ 
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «ՆԱՏՕ—ի շաբաթ–2014» միջոցառման շրջանակում ՀՀ—ում հավատարմագրված ՆԱՏՕ—ի անդամ մի շարք երկրների դեսպանների եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հանդիպմանն ասել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը. «Հայաստան ժամանելուց հետո ամենաշատն ինձ զարմացրեց սերտ գործընկերությունը ՆԱՏՕ—ի եւ Հայաստանի միջեւ։ ՆԱՏՕ—ն ամուր եւ փոխշահավետ համագործակցություն է վարում ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների հետ։ Մենք շատ բարձր ենք գնահատում հայ խաղաղապահների ծառայությունը ՆԱՏՕ—ի կողմից իրականացվող առաքելություններում։ Հայաստանն արդեն մասնակցում է մի շարք գործողություններում, ուստի այն սոսկ անվտանգության սպառող չէ, այլեւ՝ ապահովող։ Սա շատ կարեւոր զարգացում է, եւ դուք պետք է հպարտ լինեք»։
ՆԱՏՕ—ն շատ է կարեւորում պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումները, որոնք բարձրացնում են մարտունակությունը։ «Կարեւոր կետն այն է, որ բոլորը շահում են պաշտպանության ոլորտում արված բարեփոխումներից։ Եվ իմ վերջին նկատառումն այն է, որ ուրախալի էր տեսնել ՀՀ նախագահին ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի ժամանակ։ ՀՀ պաշտպանության նախարարի բովանդակալից հանդիպումը ՆԱՏՕ—ի հրամանատար, գեներալ Բրիտոյի հետ ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այս գործ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իշխանության նպատակն է համատեղ քննարկել ու լուծել կարեւորագույն խնդիրները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարությանն առաջարկելով կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետից բաղկացած փաստաթղթին, եւս մեկ անգամ ոչ իշխանական ուժերին երկխոսության եւ շփման եզրեր գտնելու շանս է տվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցին. «Նշանակում է մի բան, որ Հայաստանի նախագահը, իշխանությունները, Հանրապետականը ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում նաեւ քննադատության, նշանակում է, որ իշխանությունները նախագահի գլխավորությամբ չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով, եւ իշխանության նպատակն է երկխոսության ճանապարհով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները»։
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այս հարցազրույցի կարեւորագույն կետն այն է, որ նախագահն անհրաժեշտ է համարում օգտագործել բոլորի ուժերը՝ հասնելու երկրի զարգացմանը. «Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունն ու նրա ղեկավարը, անկախ ընդդիմության հնչեցրած քննադատությունից, որոշ դեպքերում ոչ կոռեկտ արտահայտություններից, մի կողմ են դնում անձնական ու կուսակցական շահը եւ առաջնորդվում են պետական շահով, եթե մենք ուզում ենք հաջողել, պետք է լսենք մեր գործընկերների կարծիքը»։
Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀԿ—ի կարծիքը չի փոխվել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում են, որ ցնցումներով ոչինչ չի կարող փոխվել ժողովրդի կյանքում, դա պետք է անել երկխոսությամբ, աշխատանքով։
Հարցին, թե կարելի՞ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաժողով՝ նվիրված ոլորտի զարգացման հնարավորություներին ու հեռանկարներին 

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ փոքր ՀԷԿ—երի հիմնախնդիրներին, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողով։ Համաժողովին մասնակցում էին փոքր ՀԷԿ—երի, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկումից առաջ ներկայացվեց փոքր ՀԷԿ—երի զարգացման հայաստանյան փորձը, որը գնահատվում է որպես աննախադեպ։ Անցած տասնամյակի ընթացքում հանրապետության տարբեր մարզերում կառուցվել է մասնավոր սեփականություն հանդիսացող եւ մասնավորի կողմից կառավարվող ավելի քան 150 ՓՀէԿ։ 2014 թվականի հոկտեմբերի 1—ի դրությամբ՝ հանրապետությունում աշխատել է 162 ՓՀԷԿ, մոտ՝ 277 Մգվ հզորությամբ։ Ըստ տրամադրված լիցենզիաների այսօր կառուցման փուլում են եւս 65 ՓՀԷԿ—եր՝ նախագծային 131 Մգվ հզորությամբ։
Այդ ձեռքբերումների գրավականը եղել է պետության խթանող քաղաքականությունը եւ ներդրումների համար նպաստավոր միջավայրը, որը ժամանակին ձեւավորվել է տարբեր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ եւ միջազգային դոնոր հանրության աջակցությամբ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն հայտնեց փոքր ՀԷԿ—երի ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքի ու ներդրումների համար։
Նախարարի խոսքով՝ փոքր ՀԷԿ—երի բիզնեսը Հայաստանում կարելի է համարել կայացած, սակայն դա չի նշանակում, որ չկան մտահոգություններ եւ խնդիրներ՝ ստացված արդյունքների պահպանման, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Տասնամյակներ շարունակ մեր պայքարն անիմաստ է եղել, մարտավարություն ու ռազմավարություն որպես այդպիսին չենք ունեցել։ Վերջին մեկ տարվա ընթացքում բավականաչափ փոփոխություններ են եղել, ինչը պայմանավորված է նրանով, որ Հայոց ցեղասպանության խնդրում հատուցման հասնելու գաղափարն արդեն ձեւավորվել է պետականորեն, դիվանագիտորեն»,–պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը։
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հենց առաջին իսկ օրվանից մարդիկ այդ ահավոր ողբերգությունն ընկալել են ոչ միայն մարդկանց ֆիզիկական բնաջնջում, այլ նաեւ հայրենազրկում. «100 տարի է այդ ընկալումը գոյություն ունի, բայց մեր պայքարն այդ ուղղությամբ չի ընթացել։ 1965 թվականից հետո մենք սխալ ուղիով ենք զարգացել, որովհետեւ Թուրքիան իր մերժողական քաղաքականությամբ մեզ ներքաշել է ճանաչման անիմաստ գործընթացի մեջ, ներքաշվել ենք թուրքերի կողմից հնարած այդ թակարդի մեջ»։
Ա. Մելքոնյանի խոսքով, վերջին տարիներին մարդիկ սկսել են շատ համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության դիմաց հատուցման անհրաժեշտության մասին. «Շատ են այն մասնագետները, ովքեր փաստում են, որ մենք ունենք իրավական լուրջ հիմքեր՝ դիմելու միջազգային դատարան։ 100—րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել, աշխարհին պետք է ցույց տանք այն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 495 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է 83 մլրդ 468 մլն դրամ։ Աճը ընթացիկ տարվա համեմատ՝ կազմել է 3,3 տոկոս։ Պ. Սաֆարյանը նշել է, որ 2015 թ. ընթացիկ ծախսերն ավելացել են 8 մլրդ 525 մլն դրամով։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2015թ. ծրագրված է ՀՀ առողջապահության նախարարության հատկացումների 83 տոկոսը կամ 67 մլրդ դրամն ուղղել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայությունների մատուցմանը։ Այդ նպատակով նախատեսված է հատկացնել 29 մլրդ դրամ, որով կֆինանսավորվեն 14 ծրագրեր։
Ավելացվող գումարների հիմնական մասը, ըստ նախարարի, կուղղվի 2015թ. հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձի բարձրացմանը։
2015թ. հուլիսի 1—ից, Արմեն Մուրադյանի խոսքով, նախատեսվում է բարձրացնել առաջնային օղակի միջին եւ կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը. 2014 թվականի 76.100 դրամի դիմաց՝ 79.400 դրամ, իսկ բժիշկների հաշվարկային աշխատավարձը կպահպանվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական գործերով որոշումների ընտրանու վեցերորդ, յոթերորդ հատորների շնորհանդեսը եւ ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը։ Մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը (նախկինում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր), պաշտոնատար անձինք։
Ողջունելով ներկաներին՝ Արման Մկրտումյանը նշեց. «Բազմիցս շեշտել ենք կանխատեսելի արդարադատության կայացման ճանապարհին նախադեպային իրավունքի դերն ու նշանակությունը։ Ներկայացվող գրքերի կարեւորությունն այսօր ակնհայտ է վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հետ աշխատող յուրաքանչյուր իրավաբանի համար։ Հատկապես եթե դրանք գնահատենք քաղաքացիական դատավարության օրենսգրքում այս տարվա հուլիսի 3—ին ուժի մեջ մտած փոփոխությունների եւ լրացումների եւ 2014 թվակա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մարդու իրավունքների եւ արժանապատվության սահմանադրական կարգավիճակ». ահա այս թեման է քննարկվում երեւանյան 19—րդ միջազգային խորհրդաժողովում, որը մեկնարկեց երեկ եւ կավարտվի այսօր։
Խորհրդաժողովը կազմակերպել են ՀՀ սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը։ Աջակիցը ՀՀ—ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն է (GIZ)։
Միջազգային խորհրդաժողովի առիթով երեկ ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Խորհրդաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստան են ժամանել քսանից ավելի երկրների անվանի սահմանադրագետներ՝ քննության առնելու բացառիկ կարեւորության մի հիմնախնդիր՝ մարդու արժանապատվության սահմանադրական կարգավիճակը։
Ուրախ եմ նաեւ, որ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված երեւանյան խորհրդաժողովները, բարի ավանդույթ լինելուց զատ, միջազգային կարեւորություն են ձեռք բերել։
Հատկապես ցանկանում եմ կարեւորել ներկա խորհրդաժողովի թեման եւ քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի։ Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական խորհրդարանական եռյակի հրավիրած հանրահավաքը, որը վարում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։ 
Ելույթ ունեցան քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ՀԱԿ առաջնորդը մասնավորապես նշեց, որ սկսվել է համաժողովրդական նոր շարժում, որի նպատակն իշխանափոխությունն է, եւ իրենք վճռական են հասցնելու այն հաղթական ավարտի։
Նա անդրադարձավ ԵՏՄ—ին ՀՀ անդամակցմանը՝ նշելով, որ դա արդեն կայացած իրողություն է։ Ապա համոզմունք հայտնեց, որ անգամ ԵՏՄ—ում կարելի է Հայաստանը դարձնել արեւմտյան կամ համամարդկային արժեքներին համապատասխան իրավական պետություն։ Իսկ քննադատություններին էլ հակադարձեց, որ ցանկացած միջազգային միության անդամագրվելով պետությունները այսպես թե այնպես մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, այնպես որ ինչպիսի միջազգային կառույց էլ մտնես՝ կորցնելու ես ինքնիշխանության մի մասը։
Խոսելով եռյակի ճանապարհային քարտեզի մասին՝ ՀԱԿ առաջնորդը ասաց, որ եթե իրենց ռազմավարությունը արդեն հռչակել են, ապա մարտավարության մասին չեն կարող բարձրաձայնել՝ իրենց հաղթաթղթերը չբացելու համար։
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ հարգում է Լեւոն Տեր&mda ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024