Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 41 42 43 44 45 ... 70 71 »
Միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի ստեղծման գաղափարը ծնվել է դեռեւս 1914թ. Մոնակոյում անցկացված առաջին ոստիկանական համաժողովի ընթացքում, եւ այս տարի նշվում է կառույցի ստեղծման 100—ամյակը։ Այսօրվա դրությամբ կառույցին անդամակցում են 190 երկրներ, յուրաքանչյուր երկրում կա լիազորված մարմին, եւ բոլոր երկրներում դրանք կոչվում են ազգային կենտրոնական բյուրոներ (ԱԿԲ)։ Հայաստանն Ինտերպոլին միացել է 1992թ. եւ, չնայած այդ երիտասարդ տարիքին, արդեն վայելում է թե Ինտերպոլի եւ թե մեր իրավապահ մարմինների վստահությունը, համարվում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ կազմակերպության լավագույն ԱԿԲ—ներից մեկը։
Երեկ տեղի ունեցած ասուլիսում ներկայացնելով ընթացիկ տարում կատարված աշխատանքները՝ ՀՀ—ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ հանցավորության դեմ պայքարում ՀՀ—ում Ինտերպոլի ԱԿԲ—ի հիմնական խնդիրն է ոստիկանության ստորաբաժանումներին եւ իրավապահ այլ մարմիններին առավելագույնս ապահովել քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության մոտ առկա օպերատիվ եւ մեթոդական տեղեկատվությամբ, արագ եւ արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ օպերատիվ տեղեկատվության փոխանակման եւ իրացման նպատակով։
Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ—ի ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է, ինչի ապացույցն է ԱԿԲ—ում փաստաթղթաշրջանառության ծավալների աճը։ Այսպես՝ միայն 2014թ. ին
...
Կարդալ շարունակությունը »
|
Ցեղասպանության 100—ամյակին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվի ծրագրերը երեք մասի էին բաժանված։ Բայց երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը բարձրաձայնեց նաեւ չորրորդի մասին։
«Առաջինը փաստաթղթերի հրատարակումն է՝ հայերեն եւ օտար լեզուներով։ Մեկ հատոր արդեն լույս է տեսել անգլերեն, թուրքերեն, կարճ ժամանակ հետո էլ կլինի ռուսերենը։ Այս պահին իրականացվում է իսպաներեն թարգմանությունը, հետագայում՝ նաեւ ֆրանսերեն։ Թուրքերենը Ստամբուլում տպագրեցինք, այնտեղ տարածելու համար, ռուսերենը՝ Մոսկվայում՝ Ռուսաստանում տարածելու համար»,–ասաց նա։
Բաց արխիվն ուսումնասիրելիս նոր փաստաթղթեր են ի հայտ գալիս։ Արդյունքում եւս մի աշխատություն կվերաբերի ցեղասպանությանը Կիլիկիայի տարածքում, մյուսը՝ Անատոլիայի արեւմտյան մասում։
Երկրորդ ծրագիրը նյութական, մշակութային կորուստների մասին ժողովածուների շարք է։ Երրորդն էլ հետեւյալն է՝ գոնե 100 տարի հետո պատրաստել շտեմարան, որում կլինեն եղեռնի զոհ դարձած մարդկանց տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, բնակության վայր...
Վիրաբյանի խոսքերով, շուրջ 300 հազար անուն մենք կարող ենք ունենալ։ Շուրջ 30 հազար որբի գործ կա, որտեղ նրանց եւ հոր, եւ մոր անունն առկա է, որոնք զոհեր են։ Նա բերում է հրեաների օրինակը՝ Հոլոքոստի 6 միլիոն զոհերի անունները եւ նրանցից 3 միլիոնի նկարներն ունեն։
Իսկ չորրորդ ծրագրի՝ արխիվի տնօրենի բնորոշմամբ՝ ամենակարեւորի մասին հետագայում ավելի մանրամասն կխոսեն։ Բայց մինչ այդ՝ տեղեկացրեց, ո
...
Կարդալ շարունակությունը »
|
Ընդդիմությունը պետք է իր առաջարկներն անի
Սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթացքի մեջ է։ Բարեփոխումների հայեցակարգն արդեն ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին։ Դրա վերաբերյալ իր խոսքը նախագահը կասի հաջորդ տարի, իսկ մինչ այդ շարունակվում է բարեփոխումների հետ կապված կարծիքների հոսքը։
«Ընդդիմությունը միշտ մտածում է, որ իշխանություններն իրենից վախենում են, սակայն իրականում որեւէ լուրջ շարժում չպետք է իր մեջ ճնշում գործադրելու գաղափարախոսություն ունենա,– Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումը փետրվար—մարտ ամիսներին հայտնելու մասին որոշումը եռյակի սկսած շարժման ճնշմա՞ն հետեւանք է։–Պարզապես ընդդիմությանը պետք է ժողովրդի վստահությունը, եւ այդ վստահության ձեւերից մեկն էլ այն է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պետք է վախեցած լինի, իրենք էլ ասեն՝ տես, ժողովուրդ, ինչքան են վախենում, ուրեմն մենք ճշմարիտ ենք։ Նրանք խառնիխուռն, ավելի շուտ՝ ամբոխավարական տրամաբանությամբ արձանագրումներ են անում, քան իրականում կարող է լինել»։
Հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա չլինի, հնարավո՞ր է, որ իշխանությունները հետաձգեն սահմանադրական փոփոխությունները, նա պատասխանել է, թե չի կարծում, որ կոնսոլիդացիա չի լինի. «Հայաստանում միայն այդ երեք կուսակցությունները չեն, այն էլ այնպիսի կուսակցություններ, որոնք առանձին—առանձին տարբեր մեկնություններ ունեն։ Մենք ունենք բավականին շատ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, միայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Այս տարվա հոկտեմբերի 10—12—ը Վաշինգտոնում կայացել է Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է եղել նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Երեկ հրավիրած մամլո ասուլիսում նախարարը որոշ մանրամասներ փոխանցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ հանդիպումների արդյունքներից՝ ընդգծելով, թե հանդիպումներում շեշտվել է Հայաստանի՝ վստահելի գործընկեր լինելու փաստը. մեր երկիրը իր պարտավորությունները կատարում է ժամանակին, ուստի նրա հետ համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու պատրաստակամություն կա։
«Նշված երկու կառույցների եւ մեր երկրի փոխգործակցությունն ավելի քան 20 տարվա պատմություն ունի։ 1992թ. ՀԲ—ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է եղել բարեփոխումների ամբողջ ժամանակահատվածում՝ շուկայական տնտեսությանն անցման անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում ու իրականացում։ 2014թ. հուլիսի դրությամբ Հայաստանի հետ ՀԲ գործընկերության փաթեթը ներառում է ավելի քան 100 ծրագիր եւ մոտ 2 մլրդ դոլար տեղաբաշխված ռեսուրս»,—ասաց նախարարը։ Նա միաժամանակ հստակեցրեց, որ ՀԲ—ի երկրի գործընկերության 2014—2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 711 մլն դոլար վարկային փաթեթ 13 ծրագրերի համար՝ ներառելով հ
...
Կարդալ շարունակությունը »
|
Գործադիրը հաստատել է համապատասխան հայեցակարգը
Գործադիրը երեկ հավանություն տվեց մեր երկրի տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձեւավորման եւ զարգացման հայեցակարգին ու դրա իրականացման միջոցառումների ծրագրին։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ԱԻՆ—ի եվրոպական զարգացած երկրների փրկարարական կառույցների հետ սերտ համագործակցությունը, այդ ընթացքում նրանց փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եվրոպական եւ ՀԱՊԿ երկրները մեծ տեղ են տալիս կամավորական փրկարարական շարժմանը, նրանց ներգրավում են պետական ուժերի հետ համատեղ ծառայության, աշխատանքների մեջ՝ տալով որոշակի արտոնություններ։ «ՀՀ պետական բյուջեի սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս ոչ թե ամբողջությամբ, այլեւ կիսով չափ նույնիսկ ֆինանսավորել պետական փրկարարական ուժերին, ապահովել անհրաժեշտ հաստիքներով։ Ուստի՝ այս տեսանկյունից նույնպես պետք է շեշտը դնել կամավորական փրկարարական համակարգի ու ուժերի զարգացման վրա»,–ասաց Ա. Երիցյանը։
Մեր երկրի տարածքին հատուկ են բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների գրեթե բոլոր տեսակները։ Հաճախակիացել են մարդկային, նյութական եւ տեխնիկական ուժերի ներգրավում պահանջող արտակարգ իրավիճակները։ Արտակարգ իրավիճակների բնագավառում լիազորված մարմնի՝ ԱԻՆ—ի ուժերով հնարավոր չէ դիմակայել այնպիսի արտակարգ իրավիճակներին, ինչպիսիք են երկրաշարժերը, սողանքները, ջրհեղեղները, անտառային եւ խոտածածկ տարածքներում տեղի ունեցող հրդեհները, արդյունաբերական խոշոր վթարները։ Նման դեպքերում արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործում տարերայնորեն եւ առանց համապատասխան տեխնիկակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեւանում երեկ մեկնարկեց «Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում հանուն կայուն զարգացման» խորագիրը կրող միջազգային խորհրդաժողովը՝ կազմակերպված ՀՀ կառավարության, ՄԱԿ—ի տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի ու ՄԱԿ—ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ։ Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն ՄԱԿ—ի հազարամյակի զարգացման նպատակներին փոխարինած նոր՝ «Հետ—2015» զարգացման օրակարգի հետ կապված խնդիրները, յուրաքանչյուր երկիր կներկայացնի այս նոր փաստաթղթի հետ կապված իր մոտեցումներն ու թիրախները, իսկ ավարտին կողմերը կընդունեն «Երեւանյան հռչակագիր», որը զարգացման նոր ծրագրի վերջնական տեսքի մշակման ժամանակ նույնպես հաշվի կառնվի։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ վարչապետի ու իր անունից ողջունեց խորհրդաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ Հայաստանի համար պատիվ է հյուրընկալել ՄԱԿ—ի «Հետ—2015» զարգացման նոր օրակարգի շրջանակներում ՄԱԿ—ի Տնտեսական եւ սոցիալական զարգացման դեպարտամենտի կողմից կազմակերպված խորհրդաժողովը։
«Հայաստանը մշտապես ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ—ի հայեցակարգային բոլոր նախաձեռնությունների իրականացմանը։ Մենք առաջիններից էինք, որ սկսեցինք կյանքի կոչել 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում անդամ երկրների կողմից ընդունված կայուն զարգացման հանձնառությունները։ 2000 թվականին, ՄԱԿ—ի Հազարամյակի զարգացման նպատակների ընդունումից հետո եւս, Հայաստանն անմիջապես
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23—րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելության, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ։
«Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։
23 տարի առաջ՝ այս օրը բոլորս միասին ընտրություն կատարեցինք հօգուտ անկախ հայկական պետականության, հօգուտ քաղաքական ազատությունների եւ ժողովրդավարության։
Մենք բարձրաձայն հայտարարեցինք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր իսկ կողմից հռչակված արժեքներն ու նպատակները կյանքի կոչելու համար։ Եվ մեր ժողովուրդը ոչ միայն խոսքով կամ քվեաթերթիկով, այլեւ գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղավ՝ նաեւ կյանքի գնով ապացուցեց, որ ինքը տերն է իր պատասխանատվության, տերն է իր հռչակած արժեքների եւ նպատակների։
Անկախության հռչակումով նոր դարաշրջան բացվեց ոչ միայն Հայաստանի, այլեւ հայության բոլոր հատվածների համար։ Հայաստանի Հանրապետությունը կայացավ որպես պետություն, Արցախի հետ ուս ուսի հակառակորդին պարտադրեց արժանապատիվ զինադադար, բարձրացրեց երկրաշարժից ու պատերազմից խոնարհված իր գյուղերն ու քաղաքները, ոտքի կանգնեց սովի ու խավարի միջից՝ ուղղելով իր մեջքը։
Սիրելի՛ հայրենակ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստան—Սփյուռք համահայկական 5—րդ համաժողովի վերջին լիագումար նիստում, որին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հնչեցին նաեւ այլ ելույթներ ու զեկուցումներ, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, խոսելով Հայոց Ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին, արձանագրեց, որ ՀՀ նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի պետական, համահայկական հանձնաժողովի եւ 50—ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում պետականորեն մշակված եւ իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացմանն ուղղված գործընթացներին։
Վ. Սարգսյանը շեշտեց, որ 2015թ. չպետք է լինի սուգ ու վիշտ։ «Երբ մեր թշնամին սպանում եւ 20—րդ դարասկզբին կոտորում էր մեզ, նրա մեծագույն ցանկությունն էր տեսնե
...
Կարդալ շարունակությունը »
|
Սեպտեմբերի 8—ից ոստիկանության զորքերի եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ սկսվել էր «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքը, որի ամփոփիչ գործողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 13—ին, «Արզնի» օդանավակայանում։
Վարժանքին հետեւում էին ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ։
Վարժանքի սցենարով՝ արտոնված հանրահավաքը մի խումբ ակտիվ մասնակիցների կոչերով վերածվում է զանգվածային անկարգությունների, որոնք կասեցնում եւ հասարակական կարգը վերականգնում են ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային վարչությունների ստորաբաժանումները՝ օգտագործելով հատուկ պաշտպանական միջոցներ ու տեխնիկա։
Ոստիկանության պետը վարժանքի ընթացքում հետեւեց հատուկ գործողության իրականացման հնարքներին ու ծառայողների պատրաստականությանը, ծանոթացավ պաշտպանական հատուկ միջոցներին ու տեխնիկային, զրուցեց վարժանքի մասնակիցների հետ։
«Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման եւ խափանման օպերացիայում» թեմայով հրամանատարաշտաբային վարժանքի պլանով նախատեսված խնդիրները հստակ ու լիարժեք կատարելու համար ոստիկանության զորքերի եւ այլ ստորաբաժանումների մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների։
Ավարտին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողների հարցեր
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան «Նոր արեւելյան Եվրոպա» պարբերականում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խոչընդոտներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Օչոան գրում է, որ նախքան ամառային լարվածության առաջացումն արցախյան հակամարտությունը միջազգային մամուլի հետին էջերում էր։ Որպես կանոն, երկու կողմերն էլ հրադադարի ռեժիմի խախտման համար սկսեցին մեղադրել մեկմեկու, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին սկսեցին հնչել քննադատական հայտարարություններ։
Օչոան նշում է, որ 1994 թվականից ի վեր ԵԱՀԿ ՄԽ—ն հակամարտող կողմերին է ներկայացրել խնդրի կարգավորման հինգ տարբեր առաջարկներ, որոնք պետք է նպաստեին ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Դրանցից չորսը մերժվել էին, սակայն մեկը շարունակում է մնալ բանակցային սեղանին։ Այդ առաջարկը հիմնված է վստահության մթնոլորտ ստեղծելու սկզբունքների վրա՝ մի բան, որն անհնար է դառնում ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում պարբերաբար հնչող կրակոցների պարագայում։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ համանախագահները 2012 թվականի հունիսին երկու շատ տրամաբանական առաջարկ արեցին կողմերին, որը կնպաստեր մարդկային կորուստների թվի նվազեցմանը։ Առաջինը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննությունն էր, որը թույլ կտար պարզել իրական մեղավորներին։ Երկրորդը շփման գծից դիպուկահարներին հեռացնելու գաղափարն էր։ «
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծն արդեն պատրաստ է եւ այն կներկայացվի Վենետիկի հանձնաժողով։ «Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները տեղի կունենան այս ամսվա 19, 20, 21—ին Փարիզում։ Հանդիպումներից հետո նախագիծը վերջնական տեսքով հնարավոր կլինի հաստատել եւ արդեն հոկտեմբերի 15—ին ներկայացնել հանրապետության նախագահին»,– երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։
Քննարկումների արդյունքում մասնավորապես որոշվել է կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարել խորհրդարանական մոդելին, որն էլ ուղղակիորեն ենթադրում է համամասնական ընտրական համակարգ։
Օրեր առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մեկ տարին լրացավ։ «Այս մեկ տարում կարողացանք մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ դնել քննարկման»,–ասաց Գեւորգ Դանիելյանը։ Նա ներկայացրեց նախագծի անցած ճանապարհը։ Հանրային քննարկումն ընթացավ երկու փուլով։ Առաջինը՝ մասնագիտական լսարանում, որտեղ դիտողությունները, առաջարկությունները մասնագիտական տեսանկյունից էին, եւ այնուհետեւ քննարկումների երկրորդ փուլին, որ ավելի ընդգրկուն էր, մասնակցեցին հանրության լայն շրջանակներ, քննարկումներ եղան նաեւ մարզերում։ Գ. Դանիելյանը վստահեցնում է, որ քննարկումների շնոր
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ—փրկարարական ջոկատում տեղի ունեցավ «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ԱԻՆ—ին տրամադրված փրկարարական մեքենաների ցուցադրությունը։ Նվիրաբերվել են 4 հրշեջ, 1 փրկարարական, 1 շտապօգնության, 1 կապի կառավարման մեքենաներ։
Ցուցադրությանը ներկա ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նվիրած փրկարարական մեքենաները Հայաստանի ԱԻՆ—ը կուղարկի լեռնային շրջաններ։
«Կարծում եմ՝ մեքենաները կուղարկվեն սահմանամերձ շրջաններ, որտեղ անտառային հրդեհները շատ են»,–ասաց նախարարը։
Նախարարը նաեւ հայտնեց, որ մարզերում փրկարարական 300 մեքենա կա, որոնք հին են, եւ նորերով փոխարինելու անհրաժեշտություն կա։
Նշենք, որ Ֆրանսիայից Հայաստան փրկարարական մեքենաների տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը։
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին։
Արմեն Երիցյանը շնորհակալագրեր հանձնեց Գաբրիել Ջամբարջիին եւ Բեռնար Ժանենենին։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|