ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 26.12.2024, 10:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 39 40 41 42 43 ... 70 71 »

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բանակցություններ սկսել իշխանությունների հետ եւ պատրաստել է փոփոխությունների վերաբերյալ սեփական առաջարկները։ Երեկ կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը հրապարակել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ կուսակցության առաջարկությունները։ Առաջարկությունների փաթեթը բաղկացած է 10 կետից։
Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հայեցակարգը ձեւակերպել է կարեւորագույն խնդիրներ, որոնք միշտ եղել են ՀՅԴ—ի հիմնական մոտեցումները։
«Հայեցակարգում ձեւակերպվել է կարեւորագույն խնդիր՝ հաղթահարել քաղաքական մենիշխանությունը, բարեփոխումներով երաշխավորել իշխանության ընտրովիությունը, հաշվետվողականությունը եւ փոփոխելիությունը, քաղաքացիական հասարակությանն ակտիվ դերակատարություն վերապահել իշխանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու հարցում»,–նշել է նա։
Ըստ նրա՝ հայեցակարգում արժեւորվել են ՀՅԴ նախկինում հրապարակված տեսակետները, որոնք ընդհանուր առմամբ ներառված են հայեցակարգում. «Մենք մեզ քաղաքական պատասխանատու ուժ ենք համարում, եւ եթե մի բան գտնում ենք, որ ճիշտ է, մենք դա անում ենք։ Մենք անելու ենք մեր անելիքը՝ անկախ նրանից, թե կողքից ինչ են խոսելու»։
Աղվան Վարդանյանն անդրադարձել է նաե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գյումրիում 6 անձանց սպանության հիմնական կասկածյալ, ռուսական 102—րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին նախօրեին գիշերը ձերբակալել են ռուս սահմանապահները հայ—թուրքական սահմանի մոտ։ Նախնական հարցաքննության ընթացքում նա խոստովանել է մեղքը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննությունն իրականացվելու է ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմինների ակտիվ իրավական փոխգործակցությամբ։
Հայկական կողմը հետեւողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության։
Երեկ Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն։ Նախաձեռնության մասնակիցները՝ տարեց թե երիտասարդ, համախմբված մոմ վառեցին՝ իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով ողբերգության զոհ դարձած ընտանիքի հիշատակին։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետի որոշմամբ քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում երեկ ժամը 20։00—ին նախատեսված համերգը չի կայացել։
Ավելի վաղ Գյումրիում, Ավետիսյանների տան դիմաց գյումրեցիները ծաղիկներ, խաղալիքներ են դրել եւ մոմեր վառել՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ավետիսյանների ընտանիքին։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջազգային շուկայում նավթի գնանկումը շարունակվում է։ 2014թ. համեմատությամբ, երբ մեկ բարելի գինը 110 դոլար էր կազմում՝ գնանկումը գերանզանցելով 50 տոկոսը, այժմ շուրջ 50 դոլար է։ 
Պատկերավոր ասած՝ այսօր նավթի գներն իջել են մինչեւ 1980—ականների կեսերի մակարդակին, ինչը լուրջ հարված է այն երկրներին, որտեղ նավթը նշանակալից դեր ունի երկրի բյուջեում, ինչպես օրինակ՝ Վենեսուելայի ազգային եկամուտի առյուծի բաժինը՝ շուրջ 95 տոկոսը, կազմում է նավթի արտահանությունը։ Իրանը, Ռուսաստանը, Ալժիրը եւս դասվում են գնանկումից խիստ տուժող երկրների թվին։
Նավթի գնանկման հիմնական պատճառներից մեկը համարվում է ԱՄՆ—ում արդյունահանության կտրուկ, գրեթե 50 տոկոսով աճը։ Եթե 2008թ. այն օրական կազմում էր 4 միլիոն 700 հազար բարել, ապա 2014թ. կազմել է 9 միլիոն։ Ավելին, ԱՄՆ—ն, 40 տարվա ընդմիջումից հետո, 2014թ. սկսել է կրկին նավթ արտահանել, ինչը նպաստել է միջազգային շուկայի հագեցմանն ու ավելցուկի առաջացմանը։ ԱՄՆ—ում նավթարդյունաբերության աճը պայմանավորված է «Ֆրաքինգ» կոչվող տեխնոլոգիաների կիրառմամբ, որով նավթ եւ գազ է արդյունահանվում թերթաքարերից, ինչը համարվում է բնապահպանության տեսանկյունից խիստ վտանգավոր։ 
Գնանկման մյուս կարեւոր գործոններից է նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը։ Այդ երկիրն արդյունահանում է օրական ավելի քան 9 միլիոն բարել, որը կազմում է OPEC—ի արդյունահանության շուրջ 1/3—ը։ Թեեւ Էր Ռիյադն իր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում—խորհրդակցությունը Երեւանի եւ Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ—երի համար եղել է հաջողությունների եւ որակական առաջընթացի տարի։ Ըստ Սեյրան Օհանյանի՝ հետեւողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլեւ ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը։ Այդ ամենի արդյունքն է ԶՈՒ—երում արտակարգ պատահարների 6%, հանցածին երեւույթների հետեւանքով առաջացող միջադեպերի 8% եւ մահվան ելքով հանցագործությունների 50% նվազումը։ Ինչպես ընդգծեց նախարարը՝ ստացված արդյունքները գոհացուցիչ են, սակայն ձեռքբերումները պետք է համարել մեծ գործի սկիզբ եւ կրկնապատկված եռանդով առաջ շարժվել։
Առաջընթաց կա նաեւ անվտանգության մակարդակի բարձրացման առումով, եւ 2015թ. գերակա խնդիրը եւս պետք է լինի մարտական հերթապահության եւ մարտակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 412 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետն այցելել է Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններ

Հայաստանյան արժութային շուկայի վերջին օրերի կտրուկ տատանումներից հետո երեկ դրամը սկսեց արժեւորվել։ Կառավարության եւ Կենտրոնական բանկի ձեռնարկած միջոցներն ու հստակ հայտարարություններն իրենց դրական ազդեցությունն ունեցան արժութային շուկայի կարգավորման վրա։
Եթե երեկ առավոտյան 1 դոլարի վաճառքի միջինացված գինը 557 դրամ էր, ապա կեսօրից հետո 496,29 դրամ, իսկ երեկոյան՝ 457,95 դրամ։
Կառավարության նիստից հետո, որի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր խիստ հսկողություն սահմանել առեւտրի կենտրոններում եւ արտարժույթի փոխանակման կետերում, այցելել է Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններ՝ անձամբ տեղեկանալու, թե ինչ վիճակ է տիրում։
«Հացն ու ձուն անիմաստ թանկացրել են արտադրողները, ովքեր այդ գնով տալիս են խանութին, որ վաճառի։ Արդյունքում վնասում են քաղաքացուն։ Այս պահը նրանք օգտագործեցին, որ շահույթ շատ ստանան։ Դա վատ է, եւ պետք է կարգավորվի»,–ասել է Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն երրորդ խանութն է այցելում եւ դեռ շարունակելու է շրջայցը. «Հիմա պատկան մարմինները եւս շրջում են, եւ համոզված եմ, որ այսօր, վաղը գները շտկվելու են։ Երեկվա շոկից էր, որ ապրանքները միանգամից թանկացան։ Մարդիկ հիմա դոլար են վաճառում 480 դրամով, որը երեկ գնել էին 580 դրամով, հիմա վնասվել են։ Երեկ մենք կատարել ենք քայլեր, մեր լծակները օգտագործել ենք եւ փորձել վեր հանել բոլոր ատյանները, որտեղ զբաղվել են սպեկուլյացիայով։ Այդ մարդկանց մենք պատժելու ենք։ Վստահ եմ, որ որոշ անհատներ որոշեցին օգտվել այս շոկից եւ դրամ կորզել ժողովրդից, բայց այ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումները ազդեցություն ունեն նաեւ ՀՀ դրամի վրա՝ արտացոլվելով ազգային արժույթի շարունակական անկման մեջ։ 
ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ երեկ նախաձեռնողի սահմանած օրակարգով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ դեկտեմբերի 15–ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել է նիստն անցկացնել դռնփակ՝ համաձայն «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի, եւ առանց ընդմիջման։
Խորհրդարանը քվեարկությամբ որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաղորդումը քննարկել դռնփակ ընթացակարգով։
Երեկ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից։
Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար։
Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի թե՛ տեխնոլոգիական եւ թե՛ փաստացի կորուստների մեծությունները, դրանց առաջացման պատճառներն ու աղբյուրներն ուսումնասիրելու նպատակով 6 ամիս առաջ երկրի ղեկավարության հանձնարարությամբ ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի կարգադրությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որում ընդգրկվել էին նախարարության եւ էներգետիկայի ոլորտի փորձագետները։
Երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում հրավիրած մամլո ասուլիսում փոխնախարարներ Արեգ Գալստյանը եւ Իոսիֆ Իսայանը մանրամասնեցին ուսումնասիրության արդյունքը, խնդիրների լուծման իրագործման պայմանները եւ հեռանկարները։ Ասուլիսին ներկա էին նաեւ «Հաշվարկային կենտրոնի» տնօրեն Սամվել Կարապետյանը եւ էներգետիկայի ինստիտուտի տնօրեն Լեւոն Աղեկյանը, ովքեր խնդիրը քիչ ավելի մասնագիտական եզրույթում պարզաբանեցին։
Հետազոտությունների արդյունքները այս ընթացքում պարբերաբար քննարկվել են շահագրգիռ կողմերի հետ։ Մշակվել է առաջարկների փաթեթ՝ ուղղված էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրաէներգետիկական հաշվառման համակարգի արդիականացմանն ու կորուստների նվազեցմանը։ Մշակված 24 առաջարկներից 13—ն ունեն կազմակերպչական եւ նորմատիվաիրավական բնույթ, իսկ մնացածը վերաբերում են օգտագործվող սարքերն եւ սարքավորումները, հաշվառման համալիրները եւ դրանց ուրվակներն (սխեմաները) արդիականացնելուն։
Աշխատանքային խմբի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դոլարային արճուրդների ծավալը յուրաքանչյուր շաբաթ նվազում է, իսկ հաջորդ շաբաթվա ավարտին գլխավոր դրամատունը դուրս կգա արժութային շուկայից։ Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ խոսելով ֆոնդային բորսայի փոխարեն սեփական հարթակում գործարքներ կատարելու ԿԲ որոշման մասին. «Խաղի այս կանոնները ժամանակավոր են։ Հաջորդ շաբաթվանից հետո մենք այլեւս չենք լինի արժույթի շուկայում, իսկ առեւտրային բանկերը կարող են իրենց գործարքները կատարել այնտեղ։ Այս պահին, հանգամանքներից ելնելով, դրանք ակտիվ չեն բորսայում, սակայն այս կարճ ժամանակահատվածից հետո ամեն ինչ վերադառնալու է իր նախկին վիճակին։ Մենք նորից լինելու ենք բորսայում, սակայն ավելի պասիվ, իսկ բանկերն ավելի ակտիվ կլինեն այնտեղ»։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ այդ գործիքի կիրառումը ուղղված էր ոչ այնքան փոխարժեքի կարգավորմանը, որքան իրական փոխարժեքի բացահայտմանը. «Այս վարժությունը արել են տարբեր երկրներում։ Իրենց մոտ այդ պահին եղել է ավելի մեծ արժեզրկում, սակայն փոխարժեքը հետզհետե կարգավորվել է։ Մենք ցանկացած պահի էլ հնարավորություն ունենք ինտերվենցիա անելու, սակայն լավագույն իրավիճակը ինտերվենցիա չանելն է»։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համաշխարհային տնտեսության վերականգնումը դեռեւս շարունակում է անհամաչափ եւ փխրուն մնալ, իսկ դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության աճը դեռեւս ներուժից կամ պոտենցիալից ցածր է։ Այս մասին հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը՝ «Այլընտրանք» հետազոտական կազմակերպության նախաձեռնությամբ երեկ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում կազմակերպված քննարկմանը։
Թերեզա Սանչեսը, ներկայացնելով «Դրամի փոխարժեքի տատանումը եւ դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա» թեմայով դասախոսությունը, նշեց, որ այսօր տարբեր տարածաշրջաններում նկատվում են խիստ տարբերություններ. «ԱՄՆ—ի տնտեսությունը ի վերջո վերականգնվում է, եւ հաջորդ տարի կանխատեսվում է երեք տոկոսի աճ, իսկ ԱՄՀ կանխատեսումներով՝ 3.1 տոկոսի աճ»։
Միաժամանակ, ըստ նրա, խնդիրներ կան ԵՄ երկրներում, ինչը մտահոգիչ է։ Մասնավորապես, ԵՄ երկրներում դեռեւս կան կառուցվածքային խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս աճի տեմպը վերականգնել։
«Հոկտեմբերին մենք կանխատեսում էինք, որ ԵՄ երկրներում աճը կկազմի 1,4 տոկոս, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը վերջերս հայտարարել է, որ իրենց կանխատեսումների համաձայն տնտեսական աճը 1,1 տոկոս կլինի, ինչը այնքան էլ լավատեսական չէ»,–նշեց Սանչեսը՝ հավելելով, որ սա հետեւանք է նրա, որ եվրոպական երկրների տնտեսություններում ֆինանսական համակարգը շարունակում է խնդիրների, դժվարությունների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում լրագրողներին ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի որոշումը հայկական լավաշը այդ կազմակերպության մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու վերաբերյալ հետեւյալ բնորոշմամբ. «Լավաշ–ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում»։
Թեմայի վերաբերյալ բացատրություններ էին տալիս ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ռուզան Ծատուրյանը։
Նոյեմբերի 24—28—ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9—րդ նիստը։
Օրակարգում ներառված էին անդամ պետությունների կողմից կոնվենցիայի կիրարկման, ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի մասին պարբերական զեկույցների, միջազգային աջակցության ծրագրերի ընդունման, անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի եւ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրմանն առնչվող հարցեր։
Նիստին ներկայացվել էին մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ—ն ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ վերահսկիչ պալատ

Երեւանում անցկացվել է «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովը, որի նպատակն էր քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, ձեւավորել ՎՊ բարեփոխումներին աջակցող տարածաշրջանային եւ միջազգային գործընկերների պրոֆեսիոնալ ցանց։ 
Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի» եւ այլ մշտական հանձնաժողովների, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, միջազգային զարգացման գործընկեր կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։
ՀՀ վերահսկիչ պալատն ընտրել է բարեփոխումների ճանապարհն ու տարեցտարի մեծանում է կառույցի դերակատարությունը, հայտարարել է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը՝ նշելով, որ Հայաստանում այլեւս չկա որեւէ ոլորտ, որտեղ պալատը վերահսկողություն իրականացրած չլինի։ 
«Կիրառվող արդյունավետ միջոցառումները պետք է նպաստեն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողական միջավայրի ձեւավորմանը։ Վերահսկիչ պալատը պատժիչ գործիք չէ, այն ուղղված է կանխարգելմանը։ Ռեւիզորի մոտեցումը մնացել է անցյալում, եւ այսօր վերահսկիչ պալատը բարեփոխումների ճանապարհ է անցնում»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Իշխան Զաքարյանը՝ հավելելով, որ անցած տարիներին ՎՊ—ին հաջողվել է ուժեղացնել վերահսկողությունը եւ պետական համակարգում արդեն զգացվում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.12.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը ներկայումս ամենամեծ կշիռ ունեցողն ու արագ զարգացողն է ողջ աշխարհում։ Ֆինանսական ահռելի հեռանկարներ եւ տնտեսական աճ ապահովելով զարգացող երկրներում՝ այն հնարավորություն է տալիս բնական ռեսուրսներ չունեցող տնտեսություններին շատ արագ իրենց դիրքը գրավելու համաշխարհային շուկայում։ Սա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության համար ՏՏ ոլորտը հռչակվել է որպես գերակա ուղղություն, եւ վերջին տարիներին հսկայական աշխատանք է իրականացվել ոլորտի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման ուղղությամբ։
Դրանցից մեկն ազատ տնտեսական գոտիների ստեղծումն էր, որոնցից մեկում՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում կամ Մերգելյանի ինստիտուտում իր գործունեությունն է ծավալել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, որը մշակեց ու շուտով կյանքի կկոչի հայկական պլանշետների եւ խելախոսների արտադրության հավակնոտ ծրագիրը։ «Արմթաբ» պլանշետի եւ «Արմֆոն» խելախոսի արտադրությունը նույն ինստիտուտում կմեկնարկի մոտ ժամանակներս։
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» գիտահետազոտական եւ արտադրական կազմակերպություն է՝ ստեղծված 2013թ.։ Հիմնական ուղղվածությունը կրթական էլեկտրոնային միջոցների արտադրությունն է։ Ընդ որում՝ սարքավորումների ծրագրային ողջ ապահովումը, ինչպես նաեւ ապարատային մասի դիզայնը եւ գծագրերն ամբողջությամբ ստեղծվում են հայ ինժեներների կողմից։ Հաջորդ տարվա սկզբին արդեն հայ սպառողն ինքը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024