ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 26.12.2024, 11:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 38 39 40 41 42 ... 70 71 »

Ովքե՞ր ենք մենք՝ հայերս, ովքե՞ր են թուրքերը, եւ որո՞նք են ցեղասպանության հոգեբանական հիմքերը։ Ցեղասպանության փաստը հասկանալու, իրականության մեջ ճիշտ կողմնորոշվելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանն ասում է, որ պետք է փորձենք հասկանալ վերը թվարկվածները։
«Մարդու, ազգերի հետ կապված ցանկացած երեւույթ ունի նաեւ իր հոգեբանական կողմը։ Դա շատ կարեւոր է, բայց, ինչ—որ իմաստով, անտեսվում է։ Ցեղասպանություններն անպայման պետք է ունենան իրենց հոգեբանական վերլուծությունները»,–երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա՝ նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները չվերլուծելով, կոպիտ վրիպումներ կարող ենք թույլ տալ։ Նա կարեւոր տեղ է հատկացնում նաեւ հոգեբանական դիտարկումներին։ Նալչաջյանն ուրախությամբ է արձանագրում, որ նախկինում հնչող տեսակետներն այլեւս չկան. «Երբ խոսում էինք թուրքի կերպարի, թշնամու մասին, ասում էինք, թե 21—րդ դարում ենք, թուրքը փոխվել է, առաջվանը չէ»։ 
Միաժամանակ նկատում է՝ մարդկանց խումբ կար, որը վստահորեն ու զուսպ բարձրաձայնում էր, թե թուրքը չի փոխվել։ «Թուրքը չի կարող փոխվել, չենք փոխվել նաեւ մենք՝ հայերս։ Մենք էլ ենք նույնը, իրենք էլ։ 100 տարի է անցել, բայց մարդկային պատմության համար 100 տարին ընդամենը մեկ ակնթարթ է»,–փաստում է հոգեբանը՝ նկատելով, որ ճիշտ կլինի պատմությունը վերլուծել ու դասեր քաղել։
Ըստ նրա դիտարկման՝ ցեղասպանության փաստերը նայելիս, նկատում ես՝ հայերը չեն սպասել, որ թուրքն իր վրա զենք կբարձրացնի. «Իսկ դեպք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բաքվում որոշել են սեփական քաղաքացիների հաշվին միջազգային հանրությանը ցույց տալ, թե ղարաբաղյան հակամարտությունը «սառած» չէ։ Հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս ագրեսիվ հակառակորդի սահմանային սանձարձակ գործողություններին՝ պատճառելով նրանց մեծաթիվ կորուստներ, սակայն, ցավոք, լարվածությունը թուլացնել չի հաջողվում, քանի որ գահին բազմած իշխանավորների համար այլ մարդու կյանքը ոչ մի արժեք չունի։ 
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականությունը սեփական զինվորների ու նրանց հարազատների հանդեպ»,–գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Երեկ միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատվածում, իսկ Արցախի հարավում՝ մեկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից. «Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զավակները ոչ միայն զոհվում են, այլ նաեւ անարգվում սեփական ղեկավարության կողմից»։ Նա նաեւ գրառում է կատարել այն մասին, որ իրադրությունը ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ. «Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք, ու դրանց հետեւանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»։
ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հակառակորդը, շարունակելով սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները, ՀՀ եւ ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանը. 2015թ. հերթական աջակցության չափը կկազմի 25 մլն եվրո։ ԵՄ եւ Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ուժերով մեր երկրում իրականացվող «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագրի» հանդիսավոր մեկնարկը տեղի ունեցավ երեկ։ Ծրագրի իրականացման տեւողությունը երեք տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար։ Միեւնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար։
Ողջունելով ծրագրի մեկնարկային համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ շուրջ 1 տարվա ընթացքում նախարարությունը ծրագրի շուրջ աշխատել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիայի զարգացման գործակալության եւ ՄԱԿ—ի կառույցների հետ միասին, որպեսզի այն լավագույնս արտացոլի հայ գյուղացու կարիքները եւ գյուղատնտեսության առջեւ դրված առավել կարեւոր խնդիրները։ Նախարարը համոզմունք հայտնեց, որ գյուղատնտեսության խնդիրներին հիմնավորված ու կառուցողական լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն եւ հետեւողական աշխատանք։
«Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք առավել թիրախային եւ արդյունավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Էրլունին։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ դեռեւս նախկին դեսպանի դիվանագիտական առաքելության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունն ինտենսիվ աշխատել է այս ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Տյան Էրլունի հետ հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը ցուցաբերվող շարունակական աջակցության եւ գործակցության համար։ Հատուկ ընդգծվել է հայ—չինական համագործակցությունը Հայաստանում շտապօգնության ծառայության զարգացման ուղղությամբ։ «2011 թվականին Հայաստանը ձեռք է բերել 88 շտապօգնության մեքենա, որից 20—ը՝ ռեանիմոբիլ, 68—ը գծային։ Հայ—չինական գործակցությունն արդյունավետ է նաեւ գիտաբժշկական՝ մասնավորապես, առողջապահության կազմակերպիչների, հայ բժիշկների, հատկապես ավանդական բժշկության մասնագետների՝ Չինաստանում վերապատրաստման կազմակերպման ուղղությամբ»,–ընդգծեց նախարարը։ Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց, որ դեսպան Տյան Էրլունի նշանակումից հետո հայ—չինական գործակցությունը կթեւակոխի նոր փուլ։
Դեսպան Տյան Էրլունը նշեց, որ երեք ամիս է, ինչ սկսել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը։ Ըստ նրա, հաշվի առնելով առողջապահության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը՝ ինքը կարեւորում է ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպումը։ «Առողջապահության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի նախագահի այցը Բեռլին ուղեկցվել է իրավապաշտպանների բողոքի ցույցերով։ Նույնիսկ իրավապաշտպաններից մեկին հաջողվել է ներկա գտնվել Մերկել—Ալիեւ հետբանակցային համատեղ ասուլիսին։ Այս մասին հայտնում է գերմանական «Դոյչէ վելլե» պարբերականը։
Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Բեռլինում Ալիեւին այնքան էլ ջերմ չեն ընդունել, մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ իմանալով Ալիեւի այցի մասին՝ հանդես են եկել քննադատական հայտարարություններով, ապա կանցլերի նստավայրի դիմաց կազմակերպվել բողոքի ցույց։
Կանցլերի նստավայրի դիմաց հավաքված ցուցարարները Ալիեւին դիմավորել են՝ պարզելով քաղբանտարկյալների լուսանկարները եւ պաստառներ՝ «Կանգնեցրեք բռնապետ Ալիեւին», «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների», «Դադարեցրեք աջակցությունը բռնապետ ռեժիմներին» եւ այլ գրություններով։
Լրագրողների հետ հանդիպմանը Գերմանիայի համար կարեւոր հարցերի թվում Մերկելը նշել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ Իլհամ Ալիեւը, ըստ երեւույթին, այդ թեման կարեւոր չէր համարում, քանի որ իր ներածական խոսքում դրան չի անդրադարձել։ Սակայն նախագահին այդ մասին հիշեցրին լրագրողները՝ հարցնելով, արդյոք Ալիեւին չի՞ մտահոգում այն փաստը, որ ազատ մամուլի վարկանիշային ցանկում իր երկիրը զբաղեցնում է 160—րդ տեղը։ Ի պատասխան Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում բոլոր իրավունքներն ու ազատությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. ավարտը տարեսկզբի համեմատ աչքի ընկավ գնաճի բարձր մակարդակով, սակայն 12—ամսյա գնաճը գտնվում է սահմանված միջակայքում՝ կազմելով 4.6 տոկոս։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա գնաճի ցուցանիշները. «Մինչեւ օգոստոս ամիսը Հայաստանում նկատվել է 5.2 տոկոս գնանկում, իսկ օգոստոսից հետո միջին գնաճը կազմել է 6.5 տոկոս։ Արդյունքում 12—ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4.6 տոկոս, որը սահմանված միջակայքում է»։ Նա տեղեկացրել է, որ դեկտեմբերին 470 ապրանք—ծառայություններից 331—ի դեպքում նկատվել է գնաճ, իսկ անփոփոխ է մնացել ընդամենը 18 ապրանք—ծառայությունների գինը։
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչն արձանագրել է, որ 2014—ին, տարեկան տվյալներով, ամենաբարձր գնաճն արձանագրվել է Իջեւանում, իսկ ամենացածրը Կապանում. «2014 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ առավել բարձր գնաճ է նկատվել մրգի, բանջարեղենի, կարտոֆիլի, կաթնամթերքի, շաքարավազի, հացամթերքի շուկաներում։ Այսինքն, ամենաբարձր գնաճն արձանագրվել է սննդամթերքի գծով»։
Խոսելով 2014 թվականի նոյեմբերին նկատված կտրուկ գնաճի մասին՝ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնել է, որ դեռեւս նոյեմբերի 2—րդ տասնօրյակից սկսած նկատվում էին գնաճային միտումներ, իսկ փոխարժեքի տատանումները իրենց անմիջական ազ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 408 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործի նախաքննությունն ու հետաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, կողմերը քննարկել են գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102—րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա. Հովսեփյանը Ալ. Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել է, եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահը երեկոյան ժամանել է Երեւան։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել Գյումրիի ողբերգության համակողմանի եւ անաչառ համատեղ հետաքննության հարցում։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Երեկ Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյումրեցիներին կոչ է արել չտրվել էմոցիաներին եւ քաղաքում շրջանառվող վարկածները հիմք չընդունել։
«Ես հույս ունեմ եւ կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով, քանի որ թե՛ մեր իրավապահները, թե՛ ռուս իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են։ Իրավիճակը էլ ավելի սրել պետք չէ։ Չի կարելի մի ճիվաղի պատճառով սեպ խրել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չնայած ՆԱՏՕ—ն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն դաշինքի անդամ պետությունները մտահոգությամբ են հետեւում դեպքերի զարգացմանը։ Այս մասին Երեւանում անցկացվող հանդիպման ժամանակ նշեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ «Մենք քննարկել ենք տարածքային անվտանգության հարցերը, եւ չնայած ՆԱՏՕ—ն ներգրավված չէ հակամարտության կարգավորման գործում, սակայն մենք ակնկալում ենք դրա խաղաղ կարգավորումը։ Ինչ վերաբերում է շփման գծում առաջացած լարվածությանը, կարող եմ ասել, որ դաշինքի անդամները մտահոգությամբ են հետեւում դեպքերին։ Դրանք, իրոք, մտահոգիչ են, եւ կա կարծիք, որ վերջին շրջանում ստեղծված լարվածությունը ամենաուժեղն էր վերջին տարիների ընթացքում։ ՆԱՏՕ—ն սատարում է Մինսկի խմբի աշխատանքներին, եւ կրկնում եմ՝ ՆԱՏՕ—ի բոլոր անդամները աջակցում են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Ապատուրայը։
Հայաստանի խաղաղապահ ուժերի հերթական առաքելությունը նախորդից տարբերվում է նրանով, որ մարտական չէ եւ հետապնդում է վերապատրաստման ու ուսուցման նպատակ, հայտնեց Ջեյմս Ապատուրայը։ «Երկու առաքելությունների հիմնական տարբերությունն այն է, որ նախորդ գործողությունը մարտական առաքելություն էր, իսկ սա մարտական չէ, այն հիմնականում ուղղված է լինելու ուսուցմանը։ Մենք մեր զորքերը չենք տեղակայելու աֆղանական ուժերի հետ։ Քանակական առումով եւս սա շատ ավելի փոք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում հունվարի 12—ին կատարված դաժան սպանության գործի քննության ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով քննչական խմբի ղեկավարների եւ դատախազական հսկողություն իրականացնող պաշտոնյաների հետ մեկնել էր Գյումրի։
«Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկել եւ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքով պայմանավորված եղանակներով, որպեսզի օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվություն կիրառվի ցանկացած անձի հանդեպ, որը որեւէ առնչություն է ունեցել կատարված ողբերգության հետ»,–Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազը։
«Դա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ։ Մենք, ողջ իշխանությունը, իրավապահ համակարգը բացարձակ հետեւողական են այս հարցին, եւ դուք հնարավորություն կունենաք գնահատելու այդ հետեւողականությունը։ Մենք ամեն ինչ անում ենք եւ անելու ենք մեր օրենսդրության եւ միջազգային իրավունքի տեսակետից, որ անձը քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում»,–հավելել է Գեւորգ Կոստանյանը։
Նա տեղեկացրել է, որ Պերմյակովին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 6 անձի սպանության եւ մեկ անձի՝ մանկահասակ երեխայի, սպանության փորձի համար։ Այս երկու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել։
«Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը՝ գնդակներ, պարկո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բանկերի կապիտալիզացիայի բարձրացումը նոր ֆինանսական ներդրումներ ներգրավելու հնարավորություններ է ստեղծում։ Լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ «Ներկա դրությամբ մեր բանկերի կապիտալիզացիայի աստիճանը բավական ցածր է, եւ այդ է պատճառը, որ արտասահմանյան բանկերից մեզ արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրում միայն Համաշխարհային, Արժույթի միջազգային ու Զարգացման եւ վերակառուցման բանկերը, իսկ մնացած օտարերկրյա բանկերը գրեթե չեն տրամադրում»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ասաց նա։
Այն հարցադրմանը, թե արդյոք ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի պետությունը բանկերի խոշորացումից հետո տնտեսության վրա հնարավոր բացասական երեւույթները մեղմելու ուղղությամբ, փորձագետը նշեց, որ բանկերի խոշորացումը՝ 30 միլիարդ դրամ ընդհանուր կապիտալով, կարող է բացասական ազդեցություն թողնել տնտեսության վրա, եթե պետությունը չապահովի տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացումն ու կայունությունը։
«Բանկերում կուտակված ֆինանսական միջոցները պետք է ռացիոնալ տեղաբաշխել տնտեսության եկամտաբեր արդյունաբերական, գյուղատնտեսական եւ այլ ճյուղերում»,–ընդգծեց Վարդան Բոստանջյանը եւ հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, բանկերի խոշորացումից հետո Հայաստանում գործող 22 բանկերից մնալու են 14—ը։ Անդրադառնալով դրամի արժեզրկմանը՝տնտեսագետը նշեց, որ մեր տնտեսությունը կապված է ռուբլու գոտու հետ, եւ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում արտադրվել է 7750,0 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա, որը 0,52 տոկոսով ավելի է նախորդ տարվա 7710,0 մլն կվտ.ժ—ից։ Ընդ որում՝ կլիմայի ոչ բարենպաստ փոփոխությունների հետեւանքով հիդրոէներգետիկայի մասնաբաժինը շարունակում է նվազել տարեկան էներգահաշվեկշռում։ Երեկ հրավիրված մամլո ասուլիսում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ամփոփեց 2014թ. արվածն ու մակրոտնտեսական ցուցանիշները։ Նախարարը ներկայացրեց նաեւ համակարգի ֆինանսական վիճակի վերլուծությունն ու իրականացվելիք ծրագրերը։
Ի դեպ, նախարարն ասուլիսը սկսեց Գյումրիում օրերս կատարված զարհուրելի դեպքի կապակցությամբ ցավակցությամբ։
Ընդհանրապես վերջին տարիներին էներգահամակարգում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ՝ ուղղված էլեկտրաէներգիայի արտադրության նոր, ավելի արդյունավետ հզորությունների ստեղծմանը (Երեւանի ՋԷԿ—ի ՀՇԳՑ էներգաբլոկ, Հրազդանի 5—րդ էներգաբլոկ), տեղական ռեսուրսների օգտագործմանը (շուրջ 160 փոքր հիդրոէլեկտրակայաններ, հողմակայան), բնական գազի մատակարարման տարատեսակացմանը, բարձրավոլտ ենթակայանների վերականգնմանը։ Այդ աշխատանքների ֆինանսավորման համար էներգահամակարգի պետական մասնակցությամբ ընկերությունները ներգրավել են երկարաժամկետ բյուջետային վարկեր՝ շուրջ 140,3 մլրդ դրամ։ Միաժամանակ, համակարգի պետական ընկերությունները առեւտրային բանկերից ներգրավել են 10,8 մլրդ դրամ առեւտրային վարկեր, քանի որ սարքավորումների անվտանգ եւ հուսալի շահագործման ապահովման համար սակագներում այդ նպատակներով բավարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Գյումրիի Ս. Նշան եկեղեցում տեղի է ունեցել հունվարի 12—ին Գյումրի քաղաքում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը։ Դաժան ոճրագործության քննության ընթացքը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։ 
«Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսնենք եւ հնարավորություն կունենանք հետեւելու ամբողջ ընթացակարգին եւ կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը»,–երեկ երեկոյան հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեորգ Կոստանյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հետեւողական է լինելու իր քաղաքացու դեմ ոտնձգություն իրականացրած ցանկացած անձի պատասխանատվության ենթարկելու գործում»,–հավելել է նա։
Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ կատարված սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաեւ՝ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ։
Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նաեւ առերեւույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, ն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024