ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Գերմանիայում Ալիեւին դիմավորել են բողոքի ցույցերով
15:44
Գերմանիայում Ալիեւին դիմավորել են բողոքի ցույցերով

Ադրբեջանի նախագահի այցը Բեռլին ուղեկցվել է իրավապաշտպանների բողոքի ցույցերով։ Նույնիսկ իրավապաշտպաններից մեկին հաջողվել է ներկա գտնվել Մերկել—Ալիեւ հետբանակցային համատեղ ասուլիսին։ Այս մասին հայտնում է գերմանական «Դոյչէ վելլե» պարբերականը։
Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Բեռլինում Ալիեւին այնքան էլ ջերմ չեն ընդունել, մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ իմանալով Ալիեւի այցի մասին՝ հանդես են եկել քննադատական հայտարարություններով, ապա կանցլերի նստավայրի դիմաց կազմակերպվել բողոքի ցույց։
Կանցլերի նստավայրի դիմաց հավաքված ցուցարարները Ալիեւին դիմավորել են՝ պարզելով քաղբանտարկյալների լուսանկարները եւ պաստառներ՝ «Կանգնեցրեք բռնապետ Ալիեւին», «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների», «Դադարեցրեք աջակցությունը բռնապետ ռեժիմներին» եւ այլ գրություններով։
Լրագրողների հետ հանդիպմանը Գերմանիայի համար կարեւոր հարցերի թվում Մերկելը նշել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ Իլհամ Ալիեւը, ըստ երեւույթին, այդ թեման կարեւոր չէր համարում, քանի որ իր ներածական խոսքում դրան չի անդրադարձել։ Սակայն նախագահին այդ մասին հիշեցրին լրագրողները՝ հարցնելով, արդյոք Ալիեւին չի՞ մտահոգում այն փաստը, որ ազատ մամուլի վարկանիշային ցանկում իր երկիրը զբաղեցնում է 160—րդ տեղը։ Ի պատասխան Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում բոլոր իրավունքներն ու ազատությունները պահպանվում են։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի համատեղ ասուլիսում Մերկելի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արած հայտարարությունները կանցլերատի պաշտոնական էջում ու ադրբեջանական եւ այլ լրատվամիջոցներում, մեղմ ասած, տարբերվում են։ «Panorama.am»—ը այս առթիվ դիմել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն։
«Կարդացեք Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած տեղեկատվությունը, իսկ մնացած այլ հարցեր դեսպանությունը չի մեկնաբանում»,–պատասխանել են դեսպանատնից։
Ըստ գերմանական կանցլերատի պաշտոնական կայքի տեղեկատվության, Մերկելը ներածական խոսքում ասել է հետեւյալը. «Գերմանիան ցանկանում է այդ հակամարտության լուծման մեջ օգտակար լինել։ Մենք խոսեցինք նաեւ, որ հնարավորության դեպքում Եվրամիությունը եւս մեկ անգամ հանդես գա նախաձեռնությամբ։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանը այդ առնչությամբ կխոսի Եվրոպական հանձնաժողովի հետ»։
Միեւնույն ժամանակ հարցուպատասխանի ժամանակ գերմանիայի կանցլերը հնչեցրել է հետեւյալը. «Մենք ԵԱՀԿ ՄԽ անդամ ենք, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ—ն։ Եվ մենք աջակցում ենք բանակցային լուծմանը։ Տեսնում ենք, որ Ալիեւը բազմիցս հանդիպել է իր հայաստանցի գործընկերոջը եւ ցուցաբերել է պատրաստակամություն բանակցությունների նկատմամբ։ Այս կոնֆլիկտին միայն խաղաղ լուծում պետք է լինի։ Մենք անհանգստացած ենք հրադադարի խախտումներով եւ, բնականաբար, դրանք մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու։ Զգուշությամբ պետք է նշեմ, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղում։ Միգուցե Ռուսաստանն ու Հայաստանը միանման են մտածում։ Ուստի կարող եք հանգել, որ տարբեր ստանդարտներ չենք կիրառում»։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 445 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024