ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 26.12.2024, 22:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 37 38 39 40 41 ... 70 71 »

Նյու Յորքում նախօրեին մեկնարկել է «100 LIVES» նախաձեռնությունը, որը կոչված է երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվել են բազմաթիվ հայեր։ Այս մասին հայտնում է «IDeA հիմնադրամի» հանրային կապերի բաժինը։
«100 LIVES» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել ցեղասպանության եւ մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա եւ ներկայացնել դրական քայլերի հզոր ազդեցությունը երեք ուղղությամբ։
Դասեր քաղել անցյալից՝ կոչ անելով վերհանել Հայոց ցեղասպանության ընթացքում փրկության մինչ օրս անհայտ պատմությունները՝ ի մի բերելով դրանք «100LIVES.com» կայքում։
Անդրադառնալ ներկային՝ սահմանելով համաշխարհային «Ավրորա» մրցանակ (Aurora Prize for Awakening Humanity), որը շնորհվելու է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով հնարավորություն են տալիս մարդկանց գոյատեւելու եւ հասնելու բարեկեցության։
Կերտել ավելի լավ ապագա՝ երախտագիտության նախագծեր իրականացնելու միջոցով, որոնք կուղղվեն մեկ դար առաջ հայերի կյանքի փրկության գործում մեծ դեր կատարած համայնքներին եւ կազմակերպություններին։
«100 LIVES»—ը նախաձեռնել են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ ցույց տալու համար Հայոց ցեղասպանության ազդեցությունը եւ այն, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գարունը զարթոնք է, վերածնունդ, նոր կյանքի սկիզբ։ Հողից նոր գլուխը հանող եւ աշխարհին զարմանքով նայող ծաղիկ է։ Արեւի ջերմ շողերը կլանող կանաչ է ու թռչունների զլացող ծլվլոց։ Գարունը սեր է, սիրո սպասում։ Գարունը կին է, քույր ու մայր։ Գարնան բոլոր գույներն ու հրապույրներն են կնոջ մեջ։ Եվ դրանով են նաեւ նրանք ավելի սիրելի։
Գեղեցիկ ավանդույթ է դարձել մեկ ամիս շարունակ կանանց մեծարելը, քնքուշ ու հաճելի խոսքեր ասելը, նրանց հոգատարությամբ շրջապատելը։ Եվ իհարկե, նրանք արժանի են ամենագեղեցիկ խոսքերին ու ծաղիկներին։ Սակայն նաեւ լավ գիտակցում ենք, որ այս հոգատարությունը բնավ չպետք է սահմանափակվի միայն մեկ ամսով։ Կանայք ինչպես դարեր շարունակ, հիմա էլ տղամարդկանց կողքին են, նրանց նեցուկն ու հավատարիմ ուղեկիցը բոլոր դժվար պահերին։ Չկան ոլորտներ, որտեղ հնարավոր է հաջողություններ գրանցել առանց կանանց գործուն մասնակցության։ Հետայսու եւս նրանք լինելու են բոլոր լավ գործերի ու մտահղացումների կենտրոնում։ Ուստի մաղթենք մեր մայրերին ու դուստրերին, բոլոր կանանց անսահման սեր ու երջանիկ կյանք։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 774 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրատեսիլ—2015»—ի հայաստանյան մասնակից «Genealogy» խմբի «DonÕt deny» երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12—ին Առաջին ալիքի երեկոյան եթերում։ Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանն այս տարի որոշել է մրցույթին ներկայանալ նոր ձեւավորվելիք «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915թ. աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին։ Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները։ Երգի վերնագիրն է՝ «DonÕt deny» («Մի՛ ժխտիր»)։
Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան՝ Թամար Կապրելյանը, Աֆիկան՝ եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի—Ջին ՕÕԴոհերթի Վասմաթզյանը։ Իսկ թե ով կլինի հենց Հայաստանից ներկայացուցիչը, կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել «Genealogy»—ն։ Մեր 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը։ Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Գ. Եգանյանն անդրադարձավ 2014 թ. սեպտեմբերի 4—ից մեկնարկած «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգին (www.tundarc. am), որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիներին աջակցելու համար։ Համակարգը, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում օգտակար տեղեկատվություն ստանալ ինչպես վերադարձի եւ հայրենիքում վերաինտեգրման գործընթացների ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով կոնկրետ հարցերով դիմել Հայաստանի պետական մարմիններին։ Կայքը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Բոլոր վերադարձածների համար կմշակվի վերաինտեգրման անհատական ծրագիր։ Նրանց աջակցություն կտրամադրվի առողջապահական հարցերում, նրանց համար կկազմակերպվեն հայոց լեզվի ուսուցման դասընթացներ եւ այլն։
«Համակարգից տեղեկատվություն կարելի է ստանալ 3 մակարդակների միջոցով։ Կայքի առաջին մակարդակում տեղեկությունները զետեղված են վերադարձին վերաբերող 15 ոլորտային բաժիններում։ Յուրաքանչյուր բաժնի համար սահմանված է համապատասխան պետական մարմին, որտեղ առկա է նաեւ այդ գերատեսչության պաշտոնական կայքէջը։ Այդ պետական մարմինը պետք է հնարավորինս մատչելի կերպով տեղեկատվություն տրամադրի իր ոլորտի մասին. ցանկացած անձ ոչ միայն կարող է հարց ուղղել պետական պաշտոնյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2012 թվականից ՀՀ—ում պետական ծառայողների, ուսուցիչների եւ բյուջետային աշխատակիցների համար գործում է սոցիալական փաթեթ, որը տալիս է նրանց հնարավորություն՝ օգտվելու որոշակի ծառայություններից՝ առողջապահական, զբոսաշրջության, հիփոթեքային վարկի մարման եւ ուսման վարձի վճարման։ Այս տարվանից ընդլայնվել են սոցփաթեթի ծառայությունները եւ որոշ փոփոխություններ են ներմուծվել։
ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25—ի եւ մարտի 27—ի որոշման մեջ կատարված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում 2015թ. հունվարի 1—ից հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը։ Ի՞նչ է այն ենթադրում։
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության համակարգի ներկայացուցիչները իրազեկեցին ծրագրի մանրամասները։ Այսուհետ, սոցփաթեթի շահառուները պետք է յուրաքանչյուր տարի ենթարկվեն կանխարգելիչ բժշկական քննության։ Որոշումն, ի դեպ, դիտարկվում է որպես պարտադիր նախապայման սոցփաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար։
Այս տարվանից սոցփաթեթի ծառայությունների ցանկում ավելացել է նաեւ արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ծառայությունը։ Ըստ երրորդ փոփոխության, սոցփաթեթի շահառուները հնարավորություն են ստացել սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամ գումարն ուղղել ապահովագրական ընկերությունների միջոցով սոցփաթեթի շահառուի կամ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման համար։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 454 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ—ն մտադիր է հարաբերությունները զարգացնել նաեւ իր հարեւանների հարեւանների հետ

Եվրամիության հարեւանության քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», երեկ Բրյուսելում հայտարարել է ԵՄ—ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ հաշվետվություն ներկայացնելով հարեւանության եվրոպական քաղաքականության զարգացման վերաբերյալ։
«Հարեւանության մեր քաղաքականություն որեւէ մեկի հետ առճակատում չի ենթադրում, այն խարսխված է համագործակցության վրա,–ասել է նա։–ԵՄ—ի քաղաքականությունն ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։ ԵՄ—ի հետ համագործակցության դուռը միշտ էլ բաց Է մեր հարեւաննների, այդ թվում եւ Ռուսաստանի համար»։
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ—ն պատրաստ Է վերսկսել գործընկերությունը Ռուսաստանի հետ, պայմանով, որ նրա կողմից կատարվեն միջազգային պարտավորությունները, ներառյալ Ուկրաինայի վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունները։
Ընդսմին նա նշել է, որ Եվրամիությունը Ռուսաստանին համարում է «իր հարեւանների հարեւանը»։ Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ—ն մտադիր է հարաբերությունները զարգացնել նաեւ «իր հարեւանների հարեւանների հետ», եւ որ հարեւանության եվրոպական քաղաքականությունը «ուղղված չէ նրանց շահերի դեմ»։ 
Ըստ ՏԱՍՍ—ի հաղորդման, Մոգերինին հայտնել է, որ ԵՄ—ն ուսումնասիրում է Ուկրաինայում ԵԱՀԿ—ի դիտորդական առաքելության ուժեղացման հարցը՝ Մինսկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը փետրվարի 27—ի գիշերը սպանվել է Մոսկվայի կենտրոնում։ Ըստ նախնական տվյալների՝ նրա ուղղությամբ արձակվել է 7—8 կրակոց, որոնցից չորսը դիպել են թիկունքին, նա տեղում մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը, ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ քաղաքական գործչի վրա կրակել են սպիտակ ավտոմեքենայից, որի մակնիշն արդեն հայտնի է։ Նեմցովը զբոսնելիս է եղել Ուկրաինայից ժամանած իր ծանոթի հետ, երբ պատահել է դեպքը։
Ռուսական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացել է դեպքի մասին ու հայտնել իր խոր ցավակցությունները։ «Պուտինը նշել է, որ այդ դաժան սպանությունը պատվիրված լինելու բոլոր հատկանիշներն ունի ու կրում է պրովոկացիոն բնույթ»,–ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բորիս Նեմցովի ստոր սպանությունը կհետաքննվի օրենքի ամբողջ խստությամբ, հայտարարել է ՌԴ—ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ—ի Մարդու իրավունքների խորհրդի 28—րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտի ընթացքում։ «Սրբապղծություն է այնպիսի ողբերգությունները, որպիսին Բորիս Նեմցովի ստոր սպանությունն է, օգտագործել հետաքննության եւ արդարադատության մարմիններին փոխարինելու փորձերի համար՝ առաջադրելով բացա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.03.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70–րդ հոդվածով՝ ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2015 թ. մարտի 3–ին ժամը 1200–ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ հարակից օրենքներով եւ 1951 թ. հոկտեմբերի 31–ին ընդունված «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հուրախություն բոլորիս, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում վերջապես եկանք իրավաքաղաքական խնդիրներին։ Առաջիկայում նախատեսված գիտաժողովներն ընդգծված ձեւով պետք է նվիրված լինեն ցեղասպանության խնդրի իրավաքաղաքական կողմին»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի համատեքստում կարեւորելով նաեւ հրատարակությունները։ Նշենք դրանցից մի քանիսը։
Այսպես, պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը հրատարակել է Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական փաթեթը։ Հիմնարար աշխատությունն այժմ թարգմանվում է անգլերեն։ Այդ գործը նախաձեռնել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը՝ իրավական այդ հենքն աշխարհին ներկայացնելու համար։ Տպագրվում է նաեւ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Սահակյանի «Հայ ժողովուրդը 1914—17թթ.» 500 էջանոց աշխատությունը։ Դրա հրատարակությանն օժանդակում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Աշոտ Մելքոնյանն ուրախալի է համարում, որ ե՛ւ սփյուռքում, ե՛ւ հայրենիքում զուգահեռաբար համանման գործեր են տպագրվում։ Միաժամանակ վստահություն է հայտնում, որ թուրքերի հնարավորությունները՝ նյութական, քարոզչական աշխատանքի, միշտ էլ ստորադասվում են մեր հնարավորություններին։ Բանն այն է, որ մերը ճշմարտության հնարավորությունն է։ Իսկ դա, հանրությանը հասցնելու իմաստով, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում երեկ տեղի են ունեցել կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը։ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականները ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ ԳՄ անդամները քննարկել են դրանք եւ հայտնել իրենց համաձայնությունը։ 
Այնուհետեւ կուսակցության խորհրդի նիստում նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով։ Նա մի շարք հստակ շեշտադրումներ է արել հանրապետությունում քաղաքական գործընթացների տրամաբանության եւ այդ գործընթացներին մասնակից քաղաքական սուբյեկտների՝ ժողովրդի առջեւ ունեցած պատասխանատվության խնդրի վրա, ինչպես նաեւ ներկայացրել առաջնահերթ անելիքները։


ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
 

Բարեւ ձեզ։
Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում։ Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին եւ այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին։ Ասեմ, որ մենք բավականին լ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանն ու սփյուռքը երկար տարիներ պայքար են մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Ցեղասպանության 100—րդ տարելիցի համահայկական հռչակագիրը գալիս է լրացնելու եւ միս ու արյուն տալու նրանց ջանքերին։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է. «Ինչո՞վ էր բացառիկ։ Որովհետեւ այս փաստաթուղթը ոչ միայն պետական մարմինների, այս կամ այն կուսակցության, ոչ միայն սփյուռքահայ մեր կազմակերպությունների, հայ ժողովրդի բոլոր հատվածների համապարփակ փաստաթուղթ էր։ Սա հայ ժողովրդի իղձերի, երազանքների, պահանջատիրության եւ հայրենատիրության փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված է՝ ինչ ենք մենք ուզում»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի խոսքով, հանրապետության նախագահի կողմից հրապարակված հռչակագիրն ու դրա մատուցման ձեւը շատ ազդեցիկ են. «Այսօր աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հայ պետք է առաջնորդվի դրանով, քանի որ մեզ համար շատ կարեւոր է, որ պատվախնդրորեն կարողանանք իրականացնել ցեղասպանության 100—րդ տարելիցի հետ կապված բոլոր միջոցառումները եւ թույլ չտալ, որ ուրիշները կարողանան այդ գործընթացների մեջ խաթարող պրոցեսներ մտցնել»։
«Հռչակագիրն առանձնահատուկ փաստաթուղթ է, որտեղ առաջին անգամ պաշտոնական մակարդակով ներառվել են այնպիսի դատողություններ, որոնք դեռ չէին հնչել,–կարծում է ՀԴԿ—ի նախագահ Արամ Սարգսյանը։–Այդ փաստաթուղթը միասնական գործողությունների հիմք դարձնելը կլիներ լավագույն արդյունք»։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համոզ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից սպանված մոտ 6 միլիոն հրեաների՝ երեկ Երեւանում հրեական համայնքի անդամները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ, տեղեկացնում է «news.am»—ը։
«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ Օսվենցիմի ազատագրման 70—ամյակի կապակցությամբ։ 
Այս օրը շատ կարեւոր է ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ պատերազմում մասնակցում էր ողջ աշխարհը։ Հայաստանում պատերազմ չկար, չկար հակասեմականություն, չկային նացիզմի դրսեւորումներ, քսենոֆոբիա։ 
Մենք հանգիստ եւ խաղաղ ապրում ենք հայ ժողովրդի հետ այս հրաշալի երկրում»,–լրագրողներին ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը՝ ընդգծելով, որ մարդկության դեմ ուղղված ոչ մի հանցանքի մասին չպետք է լռել։
Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որի կարծիքով Հոլոքոստը, ինչպես եւ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենամեծ խարաններից է։
«Այսօրվա խորհուրդը ոչ միայն Հայաստանում հրեա քաղաքացիների ցավն է, սա համամարդկային ցավ է, ինչպես եւ Հայոց ցեղասպանությունը, որի 100—ամյակը մենք արդեն այս տարի պետք է նշենք։ Այս տարի 70 տարի հետ գնալով մենք պետք է հիշենք 1944—45թթ. իրադարձությունները, երբ Հոլոքոստի վերջին արարն էր տեղի ունենում, զանգվածաբար սպանվում էին հրեաներ, սլ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.01.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024