ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 27.12.2024, 13:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 35 36 37 38 39 ... 70 71 »

Եվրոպան առաջարկել է մենյուն եւ Ադրբեջանին պարտադրել հաշիվը փակել

Երբ սոված մարդուն ուտելիք ես ցույց տալիս, նա առանց մտածելու նետվում է դրա վրա եւ սկսում ուտել։ Երբ ժողովրդավարությունից հեռու երկրին այնպիսի բան է առաջարկվում, որից նրա մոտ պավլովյան հայտնի կենդանու ռեֆլեքսն է առաջանում, պետք չէ մտածել, թե այդ երկրում բոլոր պայմանները կան տվյալ առաջարկի իրականացման համար։ Սակայն նա պատրաստ է գնալ դրան, միայն թե իր մասին գոնե մի անգամ ժողովրդավարական հիշատակումներ լինեն, ավելի հստակ՝ հիշատակումներ լինեն ժողովրդավարական կամ քաղաքակրթության ավանդույթներ ունեցող երկրների կողմից։
Ինչպես հայտնի է, առաջիկայում Ադրբեջանում նախատեսված է անցկացնել Եվրոպական առաջին խաղերը։ Այն, որ այդ մրցումների անցկացման համար երկրներն իրար չէին խառնվել, ավելին, նույնիսկ մրցակցություն չկար, առաջին հայացքից տարօրինակ է։ Եվ հենց այդ էր պատճառը, որ հիշյալ խաղերի անցկացումը բաժին ընկավ Ադրբեջանի մայրաքաղաքին։ 
Բանն այն է, որ, ի տարբերություն ադրբեջանական չտեսության, եվրոպական երկրները կարողանում են ամեն ինչ ծանր ու թեթեւ անել, նախքան մի բանի տակ մտնելը։ Նրանք նաեւ կարողանում են հաշվել, որովհետեւ անկախ նրանից, թե ինչ եւ ում միջոցներով է անցկացվելու որեւէ միջոցառում, դրանք պետք է լինեն մաքուր ծագում ունեցող ֆինանսներ, առանց կասկածի առաջացման որեւէ նշույլի։ Այն, որ այսօր ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Եվրոպայում ֆինանսական առումով իրավիճակը բավականին բարդ է, նորություն չէ։ Այդ պատճառով էլ եվրոպական հաշվենկատությունն ու իրավիճակի սթափ գնահատականը եվրոպական երկրներին ստիպել են գոնե առաջին փուլում ձեռնպահ մնալ դեռեւս կենսագրություն չու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միասնության գաղափարը՝ ժողովուրդների համատեղ զարգացման մնայուն տեսլական

Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան. այս կարգախոսով 2015թ. Եվրամիության կողմից հայտարարվել է զարգացման տարի։ Եվ հենց զարգացման տարվա ընթացքում էլ նշվում է Շումանի հռչակագրի 65—ամյակը։    1950թ. մայիսին Ռոբերտ Շումանը Եվրոպայի ազգերին միավորվելու եւ աշխարհամասում պատերազմն անհնար դարձնելու կոչով է հանդես եկել։ Այդ կոչը դարձել է Եվրամիության հիմնաքարը։ 
Արդեն մի քանի տարի է՝ Եվրոպայի օրը նշում են նաեւ Հայաստանում։ Դա ՀՀ եւ ԵՄ միջեւ սերտ համագործակցության ապացույց է։
Երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այդ առիթով իրականացված միջոցառման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ մայիսը հայկական օրացույցում հաղթանակներ, զարթոնք, ազատություն եւ անկախություն խորհրդանշող ամիս է։ Ուստի նա պատահական չհամարեց, որ մայիսին Հայաստանում նշվող տոների շարքում Եվրոպայի օրվա տոնակատարությունը դարձել է ավանդական։
«Չնայած տարբեր ճգնաժամերին եւ մարտահրավերներին, որոնց տարբեր ժամանակահատվածում բախվում է Եվրոպա աշխարհամասը, եվրոպական միասնության գաղափարը մնում է որպես ժողովուրդների համատեղ զարգացման մնայուն տեսլական։ Եվ այդ գաղափարի գրավչությունն ավելի լայն է, քան Եվրոպայի աշխարհագրական սահմանները»,–նկատեց փոխվարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը եղել է մեր պետության արտաքին քաղաքական առաջնություններից։ Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ մեր հարաբերություններ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների շուրջ առկա է ընդհանուր հետաքրքրություն, շատ հաճախ մամուլում նաեւ տարբեր կարծիքներ են հրապարակվում, որոնք ըստ էության մասնավոր բնույթ են կրում, քանի որ հանձնաժողովի տեսակետն այս ընթացքի վերաբերյալ դեռեւս չի հրապարակվել։ 
Այս մասին երեկ ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալուց հետո հանձնաժողովը ձեռնամուխ եղավ առաջին բաժինների նախագծի մշակման աշխատանքներին։ Դրանք օրգանական կապի մեջ են գործող Սահմանադրության առաջին եւ երկրորդ գլուխների հետ, որոնց վերաբերյալ տարված աշխատանքների արդյունքում նոր նախագծով դրանք ներկայացվեցին երեք՝ առաջին, երկրորդ եւ երրորդ գլուխների կամ բաժինների տեսքով։ 
Դրանցից առաջինը կրկին անվանվում է «Սահմանադրական կարգի հիմունքները», երկրորդը՝ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները» եւ երրորդը՝ «Սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակները»։
«Հանձնաժողովը քննարկեց եւ հավանություն տվեց բարեփոխումների նախագծով նախատեսվող Սահմանադրության նոր կառուցվածքին, որը պետք է կառուցված լիներ կամ կառուցակարգային, կամ ֆունկցիոնալ սկզբունքների վրա։ Մենք ը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացում հայ զինվորականները տվեցին անձնազոհության եւ հրամանատարական բարձր ունակությունների անթիվ օրինակներ։ Աչքի ընկան ֆաշիզմի դեմ տարվող պայքարում պատերազմի բոլոր ռազմաճակատներում։ Պատերազմի առաջին օրերին Բրեստի ամրոցի կայազորի կազմում ծառայող հայ մարտիկները, որոնց թիվը կազմում էր մոտ 200 հոգի, նույնպես ակտիվ մասնակցեցին ամրոցի պաշտպանության համար մղվող մարտերին։
Իսկ պատերազմի առաջին տարում 4 հայորդիներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչմանը։ Նրանցից առաջինը այդ կոչմանն արժանացավ օդաչու Լազար Չափչախովը, երկրորդը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանը, երրորդը՝ Խաչատուր Մելիքյանը, չորրորդը՝ Սերգո Օգանովը։
Հայրենական պատերազմի ողջ ընթացքում հայ ժողովրդի զավակները աչքի ընկան նաեւ հրամանատարական բարձր ունակություններով։
Պատերազմի ժամանակ հայերն ունեցան Փառքի բոլոր 3 աստիճանների 27 ասպետ, 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150—ը։ Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների համար բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 4 հայորդի։
Նրանցից ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալ, գլխավոր ծովային շտաբի պետ ծովակալ Հովհաննես Իսակովը անգամ ծանր վիրավորվելուց հետո շարունակեց ծառայությունը եւ արժանացավ Խորհրդային Միության նավատորմի ծովակալի ու ԽՍՀՄ հերոսի կոչման։ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) շնորհիվ Արեւմտյան ռազմաճակատում մեկ օրվա մեջ ոչնչացվեցին հակառակորդի 100 ինքնաթիռներ։ Հայրենական մեծ պատերազմի ողջ ընթացքու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70—րդ, Շուշիի ազատագրման 23—րդ տարեդարձին եւ Պաշտպանության բանակի օրվան նվիրված միջոցառումներն Արցախում ամիսներ առաջ են մեկնարկել՝ կարեւորելով հիշարժան իրադարձությունների ռազմաքաղաքական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։ 
Զորամասերում, ուսումնական հաստատություններում, հիմնարկ—ձեռնարկություններում անցկացվել են հանդիպումներ՝ Մեծ հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերանների հետ, կազմակերպվել մեծարման երեկոներ, ուր արժեւորվել է նրանց անցած մարտական փառավոր ուղին՝ յուրահատուկ դասեր հանդիսանալով երիտասարդների համար։ Պատգամներ, որոնցով առաջնորդվում են դիրքապահ զինվորներն ու սպաները, ուսանողներն ու դպրոցականները՝ իրենց մեջ հպարտությամբ կրելով նախապապի, պապի զորեղ գենը…
Որն է մայիսյան եռատոնի խորհուրդը եւ հայ զինվորի ոգու անպարտելիության գաղտնիքը. այդ մասին երեկ հանդիսավոր ժողովում զեկուցման մեջ խոսեց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ–լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, Մեծ հայրենականի եւ արցախյան պատերազմի վետերաններ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից։
Ներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախում տեղի ունեցած վեցերորդ գումարման խորհրդարանական ընտրությունները լայն արձագանք են գտել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական շրջանակներում։ 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նախօրեին արած հայտարարությանը երեկ հետեւել է Եվրամիության հայտարարությունը։
«ԵՄ—ն հաստատակամորեն աջակցում է ստատուս—քվոյի հարցի շուրջ առաջընթաց գրանցելու եւ համընդհանուր խաղաղ բանակցությունների հասնելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահների ջանքերին։ ԵՄ—ն պատրաստ է հետագայում էլ աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը»,–ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։
Այս առնչությամբ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատում է, որ ընտրությունները նպաստում են պետականության ամրապնդմանը, սակայն հակամարտության կարգավորման վրա որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող, մանավանդ որ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելն անհավանական է։
«Այս ամենը վկայում է, որ ղարաբաղցիները շատ լրջությամբ են մոտենում հարցին։ Իսկ ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, վստահ կարելի է ասել, որ դրանք նախօրոք հայտնի չէին։ Ընտրությունների թափանցիկության մասին փաստում են նաեւ դիտորդական խմբերի եզրակացությունները»,–ասել է Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ միջազգային դիտորդական խմբերը բարձր են գնահատել երկու օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։
Իսկանդարյանը հետաքրքիր է համարել ԵԱՀԿ Մի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայտնի է այն ապրանքների շարքը, որոնք ԵՏՄ տարածք, հետեւաբար՝ մեր երկիր չեն կարող ներկրվել, նաեւ՝ մեր երկրի տարածքից երրորդ երկիր չեն կարող արտահանվել։ Ուշագրավ է, որ այդ ապրանքների շարքում են, օրինակ, փայտանյութը, վերամշակվող թուղթը, ստվարաթուղթը, մակուլատուրան (որոնց արտահանումն արգելված է ԵՏՄ—ից)։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանման, արգելված երկու տիպի ապրանքախմբերի ցանկ կա՝ ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը եւ ՀՀ—ի կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը։ Առանց մեկնաբանությունների կներկայացնենք, թե որոնք են դրանք։
Առաջինում, այսինքն՝ ամբողջությամբ արգելված ապրանքախմբերի ցանկում են օզոնային շերտը քայքայող նյութերն ու դրանք պարունակող արտադրանքը, որոնց ներմուծումը ԵՏՄ տարածք եւ արտահանումը ԵՏՄ—ից արգելված են։ Ամբողջությամբ արգելված է վտանգավոր թափոնների ներմուծումը։
Արգելվում է նաեւ տպագիր, աուդիովիզուալ եւ այլ կրիչների վրա այն տեղեկատվությունը, որոնց ներմուծումը ԵՏՄ, արտահանումը ԵՏՄ—ից եւ տարանցումը ԵՏՄ—ով չի թույլատրվում։ Բայց թե հատկապես ինչ տեղեկատվության մասին է խոսքը, չի մանրամասնվում։
2001թ. մայիսի 22—ին ստորագրված Ստոկհոլմի կոնվենցիայի կայուն օրգանական աղտոտիչների Ա եւ Բ հավելվածների գործողությունների տակ ընկնող բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը նույնպես արգելված է։ Չի թույլատրվում նաեւ ծառայողական եւ քաղաքացիական զենքի, դրա հիմն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում նախօրեին տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. 26 նոյեմբերի 1946 թ.) հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ—ում ԱՄՆ–ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, Մորգենթաուի ազգականները, հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնին, Երեւանի Մորգենթաուի անվան դպրոցի տնօրեն Գոհար Արզանյանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱՄՆ–ի դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Հենրի Մորգենթաու 4—րդը։
Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի կայքէջից տեղեկանում ենք, որ «միջոցառմանը ներկայացվել է նաեւ ՀՑԹԻ–ի կողմից 2014 թվականին հրատարակված Հենրի Մորգենթաուի հուշագրության հայերեն գիրքը, որը եզակի սկզբնաղբյուրի նշանակություն ունի Հայոց ցեղասպանության պատմության, ի մասնավորի՝ թուրքական պետության կողմից այդ նպատակադրված եւ ծրագրավորված հանցագործության ծալքերը բացահայտելու, ժամանակի թուրքական հանցավոր վարչակարգի մտայնությունների բացահայտման եւ ուսումնասիրման համար։ ԱՄՆ–ի դեսպանի այս հուշագրությունը, հիրավի, կոթողային մի գործ է, որտեղ ներկայացված փաստերն ու վկայություններն անհերքելիորեն ապացուցում են ցեղասպանության ծրագրված եւ նպատակային իրագործված լինելու հանգամանքը։
Մորգենթաուն ներկայացնում է իրավիճակի խոր վերլուծություն՝ այն ամրապնդելով պաշտոնական աղբյուրների տեղեկություններով։ Բացի ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արդյոք Օբաման կաջակցի՞ Հռոմի պապին, թե՞ կպաշտպանի Թուրքիայի իսլամիստ նախագահ Էրդողանին։ Նման հարցադրմամբ է Հայոց ցեղասպանությանը նվիրված իր անդրադարձը սկսում «New York Post» պարբերականը։

Պարբերականի դիտարկմամբ՝ ուղիղ 100 տարի առաջ այս ամսին թուրքական զինվորները սկսեցին հայերի ջարդերը։ Չորս ամիս անց ավելի քան 800 հազար հայր էր սպանվել, իսկ ընդհանուր գնահատականներով՝ սպանված հայերի թիվը գերազանցում էր 1.5 մլն—ը՝ տեղաբնիկ հայերի մոտ 90 տոկոսը։
«Թուրքիան երբեք չի խոստովանել մարդկության դեմ գործած այս հանցագործության իրական էությունը՝ ձեւացնելով, թե հայերը զոհվել են քաղաքացիական պատերազմում։ Դա չեն ճանաչում նաեւ շատ երկրների նախագահներ։ Տխուր է խոստովանել, որ նրանց շարքում է նաեւ նախագահ Օբաման, ով իր նախորդների նման հայկական Հոլոքոստի հիշատակմանը նվիրված ճառում չի հնչեցնի ցեղասպանություն բառը»,–գրում է պարբերականը։
Այս համատեքստում պարբերականը հիշեցնում է 2008 թվականի նախընտրական արշավի շրջանակներում դեռ այն ժամանակ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին տրված խոստումը՝ նկատելով, որ «Օբաման յոթ տարի անց դեռ մնում է այն նախագահը, ով պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
Պարբերականը զուգահեռներ է անցկացնում Հռոմի Ֆրանցիկոս պապի եւ Օբամայի միջեւ, նշում, թե ինչպես պապը հստակորեն Հայոց ցեղասպանությունը հայտարարեց որպես 20—րդ դարի առաջին ցեղասպանություն։ Նաեւ վկայակոչում է նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը եւ գրում. «Վաշինգտոնի լռությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի դաշնային կառավարությունը հայերի ջարդերը ցեղասպանությունների շարքին դասելու համաձայնություն են տվել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալության գերմանական ծառայությունը՝ վկայակոչելով դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Շտեֆեն Զայբերտը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կողմ է անցած դարի սկզբին հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ կոալիցիոն կուսակցությունների առաջ քաշած բանաձեւին։ Նրա խոսքով՝ բանաձեւում նշված է, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկական զտումների, տեղահանումների ու ցեղասպանությունների պատմության օրինակ է»։
«Ռոյթերզի» փոխանցմամբ կառավարության բանաձեւի քննարկման վրա էական ազդեցություն կարող է ունենալ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, ով Բունդեսթագում կայանալիք քվեարկությունից առաջ՝ հինգշաբթի երեկոյան, Բեռլինի տաճարում մասնակցելու է հիշատակի արարողության եւ ելույթ է ունենալու։ Որոշ տեղեկություններով՝ նա օգտագործելու է «ցեղասպանություն» բառը։ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը տեղեկացրել է, որ «նշված թեմայի շուրջ» մտքերի փոխանակում է տեղի ունեցել նախագահի եւ կառավարության միջեւ, որի ժամանակ «նախագահականից ազդակներ են տրվել»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի առաջատար երկու կուսակցությունների՝ ՔԴՄ եւ ԳՍԴԿ կողմից առաջարկված բանաձեւի նախագծում Թուրքիայում 1.5 միլիոն հայերի ծրագ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այս անգամ գերմանացի պաշտոնյաներն էին։ Ապրիլի 18—ին Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը Բունդեսթագի պատգամավորների հետ շրջեց թանգարանում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին։
Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Մարտին Պետցոլդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ մանուկ հասակից լսել է Կոմիտասի մասին եւ մեծ ցանկություն է ունեցել այցելելու նրա անունը կրող թանգարան—ինստիտուտ։ Ավելին ասենք՝ նա նաեւ տիրապետում է մեր մայրենիին։ Որոշ մտքեր անգամ հայերենով արտահայտեց։
Պետցոլդն այդ ընթացքում մի բացահայտում էլ արեց՝ սիրտը հայ է, գլուխը՝ գերմանացի։ Բանն այն է, որ նրա մայրը հայուհի է։ Պաշտոնյան իրեն ե՛ւ գերմանացի է համարում, ե՛ւ հայ։
«Ես հայ ժողովրդի ցավը զգում եմ իմ մեջ եւ սրտանց իմ կարեկցանքն եմ հայտնում»,—վստահեցրեց նա՝ հավատացնելով, որ Գերմանիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթաց սկսվի։ Իսկ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է քայլեր անի։ Դա է նրա համոզմունքը։ 
Ըստ դեսպանի, այս պահին գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստ է ներողություն խնդրել. «Թուրքիան պետք է այս հարցը ավելի շատ քննարկի։ Տեսնում ենք, որ քննարկումներ ընթանում են թուրք հասարակության ներսում, սակայն դրանք պետք է ավելի շատ լինեն։ Ոչ ոք չի կարող որեւէ մեկին ստիպել ներողություն խնդրել։ Դա պետք է ներսից բխի» ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն խանգարում Եվրամիության հետ հարաբերությունների առաջընթացին։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։ Նա հավելել է, որ ԵՄ—ն ցանկանում է խուսափել բաժանարար գծերից։
«ԵՄ—ն մտադիր է զարգացնել հարաբերություններն արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ. ոչ միայն ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի, այլ նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու, ինչու ոչ, Բելառուսի հետ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է Հրիսթեան։
Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել գործընկերությունը արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ անկախ այդ երկրների եվրաինտեգրման մակարդակից եւ այլ բլոկներում նրանց հնարավոր միջազգային պարտավորություններից։
Հայաստանը Ռիգայում ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրամիությունից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ համագործակցության հետագա ձեւաչափը մատնանշելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ մտքերի փոխանակության ընթացքում ձեւավորված վերջնական արդյունքների վրա հիմնվելով՝ ԵՄ—ն կներկայացնի մանդատ, որից հետո արդեն կսկսվեն բանակցությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիր պատրաստելու շուրջ։ Կարեն Նազարյանը նաեւ փոխանցել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵՄ—ի կողմից այդ մանդատը կտրամադրվի մինչեւ Ռիգայի գագաթնաժողո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.04.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024