Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 36 37 38 39 40 ... 70 71 »
«Նեմեսիս» գործողության ամենահնչեղ վրիժառությունը տեղի ունեցավ Բեռլինում 1921 թ. մարտի 15—ին,
երբ Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին։ Վերջինս ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել՝ փոխելով արտաքինը եւ անձնական տվյալները։ 79 օր տեւած նախնական հարցաքննությունից հետո՝ 1921—ի հունիսի 2—ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որը տեւեց երկու օր։ Թեհլերյանին բանտում առաջինն այցելել է մի վանական, որը տեսնելով նրան՝ բացականչել է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին եւ լուծեցիր բոլորիս վրեժը»։
«Պատվով ու խղճով վկայում եմ՝ որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921—ի մարտի 15—ին Շառլոտենբուրգում մի մարդ՝ Թալեաթ փաշային սպանելու մեջ»։ «Ոչ». դատարանի որոշումն էր։ Դատավարության ընթացքում Թալեաթի դեմ վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր։ Իսկ Թեհլերյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբանները։ Դատարանում Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը հայերի բնաջնջման եւ տեղահանության հրամաններ էր տալիս։ Ուշագրավ է, որ դատավարությանը մասնակցում էր նաեւ երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ով տարիներ անց արդեն որպես փորձառու իրավաբան ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, եւ նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միավոր
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ նախագահը ներկա է եղել ձեռագրերի ցուցադրությանն ու ֆիլմի շնորհանդեսին, ձեռագիր Ավետարան նվիրաբերել Մատենադարանին
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ երեկ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտ—թանգարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացմանը եւ «Քեմալական կոտորածներ» ֆիլմի շնորհանդեսին։
Հանրապետության նախագահը բացման արարողության ընթացքում ձեռագիր է նվիրաբերել Մատենադարանին։ Այն 17—րդ դարի մեծարժեք նկարազարդ Ավետարան է՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով եւ լուսանցազարդերով։ Կոչվել է Կարմիր Ավետարան։ Ունի հետագա դարերի ուշագրավ հիշատակարաններ, որոնցից, պարզվում է, որ ձեռագրի տերը՝ տիրացու Սահակը, 1752թ. նվիրաբերել է այն Ղարսի Սուրբ Հովհաննես եկեղեցուն։ 19—րդ դարում ձեռագիրը անցել է ձեռքից ձեռք եւ 20—րդ դարում հայտնվել Ջավախք աշխարհի Ճալա գյուղում, Բաղդասար Շահբասովի մոտ, որը մինչ այդ 1918թ. փրկել էր այն թուրք հրոսակների շրջապատումից՝ դուրս բերելով եւ տեղափոխելով եկեղեցուց։
Սերժ Սարգսյանը «Վերապրած ձեռագրեր» ցուցադրության բացման կապակցությամբ միջոցառմանը ներկա Ամենայն հայոց կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր հայրերին, Մատենադարանի տնօրենին եւ բոլոր մատենադ
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոստիկանության ստորաբաժանումների կատարած աշխատանքը, տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակամիջոցում հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ, գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 13,8 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ)։ Այդ նվազումը հիմնականում պայմանավորված է սեփականության եւ հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի նվազումով։ Միաժամանակ նվազել են ծանր հանցագործությունները (95 դեպքով), փոխարենը աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը (18 դեպքով)։
Առանձին ուղղություններով հիմնականում նվազել են գողությունների (այդ թվում բնակարանային), ավազակային հարձակումների եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը։ Դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել սպանության (չորսով), սպանության փորձերի (յոթով) եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ինչպես նաեւ մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու (13 դեպքով) եւ կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքերով։
Փոխոստիկանապետի տեղեկացմամբ, աճել են հրազենի գործադրման դեպքերը (երկու դեպքով), զուգահեռաբար մեծացել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը (նախորդ տարի բացահայտման տոկոսը եղել է 77,8, այս տարի՝ 88 տոկոս)։ Փոխոստիկանապետն այս աճը կարեւոր է համարում։ Նկատելի աճ
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրքիան դեռ կդիմադրի, սակայն աշխարհում վերաբերմունք է փոխվում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքը Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ ընդունած բանաձեւի վերաբերյալ», ասել է. «Վաղուց ակնհայտ է, որ ժխտողականության քաղաքականությունը որեւէ հեռանկար չունի։ Դեսպաններ հետ կանչելով, կոպիտ քննադատություն հնչեցնելով երկրների, կազմակերպությունների հասցեին, որոնք հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակին, իրենց ձայնն են բարձրացնում ժխտողականության դեմ, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման օգտին, Թուրքիայի ղեկավարությունը ավելի ու ավելի միայնակ է մնում խորտակվող ժխտողականության նավի վրա։
Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել, ես կասեի՝ շանտաժի ենթարկել միջազգային կառույցների, բազմաթիվ երկրների։ Սակայն դժվար թե այս հարցում հաջողություն ունենա, միգուցե հաջողի միայն այն երկրներում, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, ուր խարխուլ է ժողովրդավարությունը։
Ի՞նչ է տալիս դեսպանների հետկանչը։ Lավ հիշում ենք, որ հետկանչից հետո ստիպված են լինում նրանց հետ վերադարձնել։ Եվրոպական 28 երկիր ներկայացնող խորհրդարանն է երեկ բանաձեւ ընդունել։ Լավ է, որ Անկարայում գոնե գիտակցել են՝ 28 երկրից հետ չեն կանչել դեսպաններին։ Հակառակ դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա։
Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիս
...
Կարդալ շարունակությունը »
|
Այսպես ասած, կարգավորիչ գիլյոտինն առաջարկում է պարզեցել արտոնագրային գործունեության համար սահմանված օրենսդրությունը։
Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկների փաթեթը, որը պարզեցնում է արտոնագրային գործունեության օրենսդրությունը։
Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը նիստում եւ նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսում ներկայացրեց կարգավորիչ գիլյոտինի առաջարկը՝ արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որն ուղղված է ոլորտի կարգավորմանը եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը։
Իմաստային առումով օրենքը բաղկացած է երկու տարբեր մասերից, որոնցից առաջինով արտոնագրային վճարներ են սահմանվում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռներեցների կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների, օրինակ, կոշկակարության, հեծանիվների վերանորոգման, կրկնուսուցման համար, իսկ մյուս մասով՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության լրիվ այլ տեսակների, օրինակ, հանրային սննդի կազմակերպման, ատամնաբուժության, ավտոտեխսպասարկման, անշարժ գույքի առքուվաճառքի համար։
Առաջարկվում է առաջին խմբի համար սահմանել տեղական նոր հարկատեսակ՝ արտոնագրային հարկ, հսկողություն իրականացնելու լիազորություն տալը ՏԻՄ—երին, վերոնշյալ ֆիզիկական անձանց համար հանել հարկային հաշվառման պահանջը եւ շրջանառության 9 մլն դրամի շեմը։
Ըստ Ա. Եղիազարյանի, գործող օրենսդրությամբ արտոնագիրը հնարավոր է ձեռք բերել տարվա ընթացքում ընտրված մեկ կամ մի քանի ամիսների համար։ Առաջարկվում է արտոնագրային վճարներ վճար
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12—ին այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին։
Պատարագից հետո Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին սրբության հետ։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին՝ սուրբ պատարագի համար։
Պատարագին ներկա էին նաեւ Ամենայն հայոց Գարեգին Բ եւ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։
Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների եւ հավատացյալների խնդրանքը, սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է «Տիեզերական եկեղեցու վարդապետ»։
Հռոմի պապը հանդես է եկել հայերին հղած ուղերձով.
«Սիրելի հայ եղբայրներ եւ քույրեր,
Սիրելի եղբայրներ եւ քույրեր,
Մի քանի առիթներով ես խոսել եմ մեր ժամանակների մասին իբրեւ պատերազմի ժամանակներ, երրորդ համաշխարհային պատերազմը ընթանում է աստիճանաբար, մի պատերազմ, որի ընթացքում մենք ականատեսն ենք լինում դաժան հանցագործությունների, գազանաբարո ոճրագործությունների եւ իմաստազուրկ ավերածությունների։ Ցավոք, այսօր եւս մենք լսում ենք խլացված եւ մոռացված ճիչը անպաշտպան մեր բազում եղբայրների եւ քույրերի, ովքեր իրենց քրիստոնեական հավատքի կամ էթնիկ պատկանելության պատճառով սառնասրտորեն սպանվեցին՝ գլխատվեցին, խաչվեցին, ողջակիզվեցին կամ էլ ստիպված եղան լքելու իրենց հայրենիքը։
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեի ուշ երեկոյան Երեւան է ժամանել հանրահայտ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի, դստեր եւ քրոջ՝ Քլոյեի հետ։
«Մարիոթ» հյուրանոցի առջեւ նրանց դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ։
«Հայաստա՜ն, մենք եկանք։ Անչափ երջանիկ ենք այստեղ լինելու եւ մեր կյանքի ամենակարեւոր այս ճանապարհորդությունը սկսելու համար։ Երախտապարտ ենք բոլոր մեզ դիմավորողներին։ Անհամբեր սպասում եմ մեր երկրին ծանոթանալուն եւ համեղ ուտեստները փորձելուն,–«Instagram»—ի իր էջում գրել է Քարդաշյանն ու հավելել.–Իմ հայրը եւ նրա ծնողները այնքա՛ն հպարտ կլինեին»։
Հարյուր հարզարավոր «լայքեր» հավաքած մեկ այլ գրառման մեջ էլ Քիմ Քարդաշյանն ասում է. «Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան՝ իմ նախնիների ժառանգությունը տեսնելու եւ նրանց մասին ավելին իմանալու համար։ Եկել են նաեւ իմ զարմուհիները։ Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել»։
Քիմ Քարդաշյանի եւ նրա ամուսնու այցը Հայաստան արդեն իսկ հայտնվել է ամերիկյան եւ բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցների էջերին՝ «USA Today», «ABC News», «CBS News», «Guardian», «Daily Mail», «The Telegraph»։ Բոլոր այդ լրատվամիջոցներում Քարդաշյանի այցի կապակցությամբ հիշատակվում է նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը։
Իսկ «Hello» ամսագրի ամերիկյան հրատարակությունը Քարդաշյանն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Ս. Զատկի տոնի առթիվ մատուցված հայրապետական ս. պատարագին։
Սերժ Սարգսյանը ապրիլի 4–ին նաեւ ներկա էր գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված ճրագալույցի ս. պատարագին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում սուրբ եւ անմահ պատարագ է մատուցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ աշխարհասփյուռ հայությանը փոխանցելով «Քրիստոս Հարյավ ի մեռելոց» հաղթական ավետիսը։ Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր աթոռի բարերարներ, Հայկական բարեգործական ընդհանուր միության 88—րդ ընդհանուր ժողովի մասնակիցները՝ գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, բազում ուխտավորներ։
Ս. Հարության տոնի առիթով Մայր Աթոռում են եղել նաեւ Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ—ի հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտները եւ ՀԲԸՄ Երեւանի սկաուտական խմբի անդամները։
Հայրապետական հանդիսավոր թափորի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3–ին բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։
Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության եւ բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում իրականացվում են տարբեր միջոցառումներ։ ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խորհրդանշական տարելիցին նվիրված միջոցառումները սոսկ հիշատակի միջոցառումներ չեն, այլ ընդգրկում են մի քանի ուղղություն, որոնց հանրագումարն է դարձել «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը։ Այս կարգախոսը Հայոց ցեղասպանությունը եւ երբեւէ իրագործված բոլոր ցեղասպանությունները դատապարտելու համամարդկային ուղերձ է։ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Պատահական չէ, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հյուրընկալ հարկի ներքո հանդիսավոր բացվում է «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում եւ վավերագրերում» խորագրով ցուցահանդեսը։ Հայերի, պոնտացի հույների, ասորիների հանդեպ սառնասրտորեն իրականացված տեղահանության եւ բնաջնջման մեծ ողբերգությունը պատկերող բացառիկ այս լուսանկարների ցուցադրման առաքելությունն է՝ վառ պահել հիշողության կանթեղը, հանրությանն ու հատկապես երիտաս
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԺ-ն միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը ն ժողովը միաձայն` 117 կողմ ձայնով ընդունեց Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Հայտարարությունում ասվում է, որ ՀՀ ԱԺ-ն, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 1948թ. ՄԱԿ-ը
...
Կարդալ շարունակությունը »
|
Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Երեկ Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Պատգամավորները ողջունել են «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Արմավիրի մարզի Քարակերտի թիվ 1 եւ 2 դպրոցների մանկավարժներին եւ աշակերտներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը։
Այնուհետեւ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 14—րդ հոդվածից, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ։
Խորհրդարանը չի ընդունել Զարուհի Փոստանջյանի հեղինակած «2015 թ. հունվարի 12—ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումը։
Քննարկվել է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915—1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
Պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո սկսել են քննարկել ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Արմեն Ռուստամյանի, Հովհաննես Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, Արփինե Հովհաննիսյանի, Թեւան Պողոսյանի, Գուրգեն Արսենյանի, Հեղինե Բիշարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի, Մարգարի
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամերիկյան հայտնի կինոդերասան Ջորջ Քլունին, խոսելով իր «Not On Our Watch» կազմակերպության՝ «100 LIVES» նախաձեռնությանը միանալու որոշման մասին, նշել է, որ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը մինչ օրս չի ճանաչվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին Քլունին հայտնել է ամերիկյան CNN լրատվականի հետ զրույցում։
«Մեր կազմակերպության նպատակն է կանխել ցեղասպանությունները, ինչպիսիք տեղի են ունեցել անցյալում։ Դրա մի մասն էլ ճանաչելն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մենք չենք կարող այն անտեսել»,–ասել է դերասանը։
Հիշեցնելով Դարֆուրում տեղի ունեցած դեպքերը՝ Քլունին նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, ինչ տեղի է ունեցել՝ հետագայում էլ նմանօրինակ դեպքերը կանխարգելելու համար։
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել եւ բարձր է գնահատել «100 LIVES» («100 կյանք») նախաձեռնությունը։
«Հայրապետական օրհնության այս գիրով ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի ազգանվեր նախաձեռնությունը եւ մաղթում, որ այն հաջողությամբ պսակվի ու իրագործի իր նպատակը»,–նշվում է կաթողիկոսի ողջույնի խոսքում։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|