ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 23:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 7
Հյուրեր: 7
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 10 » Հայաստանը՝ լավագույն այցելության վայր
09:23
Հայաստանը՝ լավագույն այցելության վայր

Նախօրեի ուշ երեկոյան Երեւան է ժամանել հանրահայտ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի, դստեր եւ քրոջ՝ Քլոյեի հետ։
«Մարիոթ» հյուրանոցի առջեւ նրանց դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ։
«Հայաստա՜ն, մենք եկանք։ Անչափ երջանիկ ենք այստեղ լինելու եւ մեր կյանքի ամենակարեւոր այս ճանապարհորդությունը սկսելու համար։ Երախտապարտ ենք բոլոր մեզ դիմավորողներին։ Անհամբեր սպասում եմ մեր երկրին ծանոթանալուն եւ համեղ ուտեստները փորձելուն,–«Instagram»—ի իր էջում գրել է Քարդաշյանն ու հավելել.–Իմ հայրը եւ նրա ծնողները այնքա՛ն հպարտ կլինեին»։
Հարյուր հարզարավոր «լայքեր» հավաքած մեկ այլ գրառման մեջ էլ Քիմ Քարդաշյանն ասում է. «Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան՝ իմ նախնիների ժառանգությունը տեսնելու եւ նրանց մասին ավելին իմանալու համար։ Եկել են նաեւ իմ զարմուհիները։ Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել»։
Քիմ Քարդաշյանի եւ նրա ամուսնու այցը Հայաստան արդեն իսկ հայտնվել է ամերիկյան եւ բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցների էջերին՝ «USA Today», «ABC News», «CBS News», «Guardian», «Daily Mail», «The Telegraph»։ Բոլոր այդ լրատվամիջոցներում Քարդաշյանի այցի կապակցությամբ հիշատակվում է նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը։
Իսկ «Hello» ամսագրի ամերիկյան հրատարակությունը Քարդաշյանների այցից հետո Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր։ Պարբերականն ընդգծել է, որ Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ընդգծում էր վաղամեռիկ հոր արմատներն ու մշակույթը ավելի մոտիկից ճանաչելու իր ցանկությունը։ «Hello»—ն հոդվածում իր ընթերցողներին նաեւ հակիրճ ներկայացրել է համաշխարհային լայն հասարակությանը դեռեւս ոչ այնքան հայտնի Հայաստանի այնպիսի գանձերը, ինչպիսիք են Երեւանն իր սրճարաններով եւ թանգարաններով, Դեբեդի կիրճը Հաղպատի եւ Սանահինի եկեղեցական համալիրներով, Գորիսը իր «քարե անտառով», Արագածը Ամբերդով ու Բյուրականի աստղադիտարանով, Տաթեւի վանքը։
Ի դեպ, հեռուստաաստղի այցին անդրադարձել է նաեւ խորհրդարանի ղեկավարը։ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, քանի որ դրա շնորհիվ Հայաստանը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել։
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը իր հերթին Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում. «Նա ծագումով հայ է, որոշել է գալ Հայաստան։ Կարծում եմ, որ դրանում ոչ մի վատ բան չկա»։
Երեկ Քարդաշյանները շրջել են Երեւանում, ծանոթացել «Կասկադ» համալիրին, այցելել են «Մայր Հայաստան» հուշարձան, մեկնել Գառնի, Գեղարդ եւ այլ վայրեր, շփվել ու լուսանկարվել երկրպագուների հետ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 433 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024