Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 34 35 36 37 38 ... 70 71 »
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ առավոտյան «Ոչ թալանին» շարժման նստացույցի ժամանակ,
որքան էլ անցանկալի էր, այդուհանդերձ, միանգամայն կանխատեսելի էր։ Համենայն դեպս, գիշերը ժամը 1—2—ի մոտակայքում Բաղրամյան պողոտայով թեթեւ զբոսանքը հուշում էր, որ իրավապահները մտադիր են ուժ գործադրել եւ ընդամենը սպասում են հարմար պահի։
Ցուցարարները, հատկապես «ստաժավոր» ցուցարարներն, այս մասին չիմանալ չէին կարող, հետեւաբար հարց է ծագում. ինչո՞ւ նրանք համապատասխան հետեւություններ չարեցին, եւ ինչո՞ւ քայլեր չձեռնարկեցին ակցիայի ընթացքն ուղղորդելու այնպես, որ գոնե որեւէ շոշափելի արդյունք գրանցվի։
Ի դեպ, սա կազմակերպիչների միակ սխալը չէր, ըստ որում՝ սխալներից ամենակարեւորը չէր։ Սխալներն արդեն իսկ գրանցվել էին ակցիայի նախորդ փուլերում, երբ հերթական կրիտիկական պահին ընտրվում էին հնարավոր որոշումներից ամենեւին էլ ոչ լավագույնները։
Հիմնական բացթողումը, թերեւս, իրականանալի պահանջի բացակայությունն էր։ Արտաքուստ թվում էր, թե ակցիայի մասնակիցները բավականին հստակ պահանջ էին ներկայացրել՝ վերանայել կամ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը։
Նախնական փուլում սա նորմալ եւ ողջամիտ պահանջ էր։ Մարդիկ, դժգոհ լինելով կայացված որոշումից (համաձայնեք, որ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումից ոչ ոք գոհ լինել չէր կարող), պահանջում էին այն վերանայել։ Բայց ինչ—որ բան հուշում է, որ եթե այդ որոշումը վերանայելու ռեսուրս լիներ, այն չէր կայացվի առհասարակ։ Մեր երկրի սոցիալ—տնտեսական վիճակն ու կառավարության իմիջն այնպիսին չեն, որ առանց սուր անհրաժեշտության համապատասխան մարմ
...
Կարդալ շարունակությունը »
|
Քաղաքական գործիչները շեշտում են նաեւ ոստիկանության եւ ցուցարարների փոխադարձ հարգանքը
Նախօրեի ցույցը ցրելու հետեւանքով ստեղծված իրավիճակը քննարկվել է նաեւ ԱԺ—ում։ Խորհրդարանական ուժերը, բացառությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկությամբ նիստի ընդմիջման ժամանակ առանձին հանդիպել են եւ քննարկել միջադեպը։ Հատկապես խոսքը վերաբերել է ձերբակալվածներին ազատ արձակելու խնդրին։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասել է, որ իրենք հետամուտ են լինելու, որ բերման ենթարկվածներն ազատ արձակվեն։
Նա կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելու ընթացքում ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում։ Ոստիկանությունը գործել է օրենքի տառին համապատասխան եւ չի անցել իր լիազորությունների սահմանները։ «Եթե եղել են խնդիրներ, կարծում եմ, համապատասխան մարմինները դրանով կզբաղվեն»,–նշել է Բաղդասարյանը։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում եւ ափսոսում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները, որ Բաղրամյան 26—ի մոտ էին, իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց իսկ միջից 3—4 առաջնորդ ընտրել եւ հանդիպել ՀՀ նախագահի հետ, ինչի առաջարկը եղավ։
«Նախագահի մեսիջը նրանց, նախագահի հրավերը նրանց շատ կարեւոր քայլ էր, որ իշխանությունը, ՀՀ նախագահը պատրաստ է լսել ցուցարարներին, որ պատրաստ է դիալոգի։ Սա լայնախոհության նշան է, որը նոր որակ կհաղորդեր ամեն ինչին»,–ասել է Էդուարդ Շարմազանովը։
Շար
...
Կարդալ շարունակությունը »
|
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համատեղ աշխատանքից
եւ ընդգծել հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը նշված ուղղությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, նման հայտարարություն արել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն 103—րդ լիագումար նիստում, որի օրակարգում էր նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցը։
Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Վենետիկի հանձնաժողովը միանգամայն դրական է համարել այս փուլում իրականացված աշխատանքը, հավանություն տվել հետագա համատեղ քննարկումների ժամանակացույցին եւ երաշխավորել զեկուցողների խմբին՝ հուլիսին տեղի ունենալիք քննարկումների արդյունքներով ամփոփ եզրակացություն ներկայացնել բարեփոխումների փաթեթի վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամ Կ. Տուորին, մասնավորապես, շեշտել է, որ փորձագիտական խումբը բացարձակապես դրական է գնահատում արդեն քննարկված սահմանադրական փոփոխությունները։
Նշյալ նիստի քննարկման առարկա է դարձել նաեւ Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ կապված դատական իշխանության նկատմամբ ձեռնարկվող զանգվածային ոտնձգությունների հետ։ Տվյալ հարցը քննարկվել էր նաեւ հունիսի 18—ին՝ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստի նախօրեին կայացած հանձնաժողովի բյուրոյի նիստում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն լիագումար նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը թո
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով արտահերթ նստաշրջանում քննարկված մի շարք օրենքների նախագծեր, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8–ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ստանալ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով։
Արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Շիրակ Թորոսյանը եւ Լեռնիկ Ալեքսանյանը ներկայացրել են հանձնաժողովների դրական եզրակացությունը։
Պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Արտակ Զաքարյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մարգարիտ Եսայանը թեեւ դրական են գնահատել վարկային ծրագիրը, այդուհանդերձ պատգամավորներին մտահոգել է վարկային միջոցների արդյունավետ գնահատումն ու օգտագործումը։ Պատգամավորները ողջունել են վարկի տրամադրումը, քանի որ այն նպաստելու է տարածքների համաչափ զարգացմանը, խթանելու է ներդրումները եւ համայնքներում մի շարք խնդիրների լուծմանը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կա
...
Կարդալ շարունակությունը »
|
Համաշխարհային բանկը վերլուծել է Հայաստանի էներգետիկ ոլորտի մարտահրավերները եւ եկել այն եզրահանգման, որ էլեկտրահաղորդման ակտիվների մաշվածությունը, ոլոտի կառավարումը եւ սակագնի ներկա կառուցվածքը սպառնալիքներ են ստեղծում հետագա 10 տարիների համար։ Կատարված վերլուծության ներկայացման ժամանակ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլը նշել է, որ չնայած տարբեր կառույցների կողմից մեծ ներդրումներ են կատարվել ոլորտում, սակայն ներկա իրավիճակի վերլուծությունը մտահոգիչ է։
«Մարտահրավեր է այն, որ արտադրական հզորությունները մի քանի տարի հետո չեն կարողանա ապահովել առաջարկի բավարար ծավալ, եւ պակասուրդ կառաջանա։ Դա պայմանավորված է նրանով, որ էլեկտրահաղորդման ակտիվները մաշված են, իսկ նոր հզորությունների կառուցման համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ։ Էլեկտրաէներգիայի արտադրության որոշ օբյեկտներ, ինչպես օրինակ Հրազդանի ՋԷԿ—ը, շատ ծախսատար են, սակայն հնարավոր չէ դրանց շահագործումը դադարեցնել, քանի որ առաջարկի պակասուրդ կառաջանա»,– «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Բեյլին։ ՀԲ հայաստանյան ներկայացուցչի խոսքով՝ տնտեսության համար տարեցտարի խնդիր է դառնում էլեկտրաէներգիայի մատչելիությունը, իսկ սակագինը չի հասնում ծախսածածկող մակարդակի։
Համաշխարհային բանկի վերլուծությունն ավելի մանրամասն ներկայացրել է էներգետիկայի ոլորտի պատասխանատու, փորձագետ Արթուր Կոչնակյանը։ Նա հայտնել է, որ Հայաստանում կանխատեսվող պահանջարկը բավարարելու համար ՀԲ—ն անհրաժեշտ է համարում նոր արտադրակա
...
Կարդալ շարունակությունը »
|
Սահմանադրությունը բարեփոխելու ՀՀ իշխանությունների մտադրությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) եւ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) Երեւան կատարած այցելությունից հետո ողջունել են Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ համակարգային թերություններից որոշները սահմանադրական բարեփոխումների միջոցով շտկելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը։
Զեկուցողները արձանագրել են, սակայն, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի քաղաքական տարբեր ուժեր տարակարծիք են։ Մասնավորապես, տեսակետները չեն համընկնում Հայաստանի քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ։ «Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի քաղաքական բազմակարծության, քաղաքական համակարգին հասարակության վստահության, Ազգային ժողովին կառավարության հաշվետվողականության ամրապնդումը»,–նշել են համազեկուցողները։
Ֆիշերը եւ Միլը նշել են, որ քաղաքական եւ ընտրական գործընթացներում քաղաքական վստահությունը Հայաստանում դեռեւս ցածր է, հետեւաբար հանրաքվեի անցկացման ժամանակ խորհուրդ են տվել հրավիրել միջազգային դիտորդների։ «Հասարակական քննարկումները եւ հանրաքվեի՝ ամբողջովին ժողովրդավարական գործընթացն առանցքային են նոր Սահմանադրության ժողովրդավարական լեգիտիմության համար»,–հայտնել են համազեկուցողները։ Նրանք Հայաստան կատարած այցի վերաբերյալ տեղեկությունը 2015 թվականի սեպտեմբերին կներկայացնեն մոնիտորինգի հանձնաժողովին։ Զեկուցողները մտադիր են Երեւան վերադառնալ այս տարվա երկրորդ կիսամյա
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել «Թվային տնտեսություն» խորագրով Արեւելյան գործընկերության առաջին նախարարական համաժողովը։ Համաժողովին մասնակցել են ԵՄ արեւելյան գործընկերության անդամ երկրների եւ ԵՄ անդամ 28 երկրների տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՄ—ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը։
Համաժողովին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթով։ Նախարարն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանում թվային տնտեսության եւ ինովացիոն համակարգի զարգացումը՝ որպես ՀՀ տնտեսության արտադրողականության եւ մրցունակության բարձրացման հիմնական գործոն։ Նախարար Ճշմարիտյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ համագործակցելու ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների հետ՝ թվային տնտեսությունների ներդաշնակեցման ու ինտեգրման ուղղությամբ։
Նախարարը հավելել է, որ համաժողովը առանձնահատուկ հարթակ է թվային տնտեսությունների զարգացման ոլորտում առկա մարտահրավերների, հետագա զարգացման հնարավորությունների քննարկման եւ փորձի փոխանակման համար։
Նախարարական համաժողովի շրջանակում ընդունվել է թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիրը, որի դրույթներն ուղղված են համախմբելու ԵՄ եւ Արեւե
...
Կարդալ շարունակությունը »
|
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պետական, քաղաքական գործչի հիշատակին։
2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունիսի 12—ին կդառնար 64 տարեկան։ Լուսահոգի վարչապետի ծննդյան օրը պանթեոնում էին նաեւ նրա ընտանիքի անդամները, ընկերները, մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, քաղաքացիներ։
Երջանկահիշատակ վարչապետի շիրիմի մոտ ծննդյան օրվա առիթով կատարվեց հոգեհանգստի կարգ ու խնկարկություն։
«Անդրանիկ Մարգարյանը հայ մարդ էր՝ ողջ լայն արժեքային համակարգով։ Երեխայի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ, լրագրողի հետ անկաշկանդ զրուցակից էր։ Մարդ էր, ով սիրում էր մարդկանց»,–լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ այսօր նման մարդկանց պակաս կա։
Լավ կամ վատ քաղաքական գործիչ լինելուց, լավ կամ վատ արհեստավոր լինելուց առաջ, Շարմազանովն ասում է, որ առաջին հերթին պետք է մարդ լինել. «Մարգարյանը սիրում էր բոլորին։ Իր մեջ չարություն չկար։ Նա գիտեր, որ վերեւում Արարիչն է, ներքեւում արժանապատվությունը, իսկ մեջտեղում՝ հայրենիքը։ Իրական հայրենասեր էր, իրական պետական գործիչ։ Մարգարյանը մարդ էր, ով երբեք կամուրջները չէր այրում։ Իսկ ամենակարեւորը՝ գիտակցում էր, որ հայրենիքը բացարձակ արժեք է»։
ԱԺ փոխնախագահը շեշտում է նախկին վարչապետի խոսքերի մեսիջը՝ ամեն ինչին պետք
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին։ Անհրաժեշտությո՞ւն է, արդյոք, այս փաստաթղթի գոյությունը, գուցե հերթական լրացումներով ու փոփոխություններո՞վ բավարարվեինք։ Ըստ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, նոր օրենսգրքի հայեցակարգի կարիքը միանշանակ կա։
Նախարարի խոսքերով, մեր երկրի գործող քրեական օրենսգրքի կիրառման ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի հասարակական եւ քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանցավորության դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող հիմնական իրավական ակտում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են առաջացնում։ Բացի այդ, քրեական գործող օրենսգրքի նորմերի գիտական վերլուծությունը եւ կիրառման պրակտիկան բացահայտեցին օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ։ «Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել։ Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է։ Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության եւ քրեաիրավական քաղաքականության ժամանակակից միտումներին։ ՀՀ քրեական օրենսգր
...
Կարդալ շարունակությունը »
|
Փարիզում նախօրեին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայան։ Պատվիրակության կազմում են եղել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, ՅՈՒՆԵՍԿՕ—ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունել է կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ—ի առաքելությունն ու գործունեությունը եւ անդրադարձել գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման եւ կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում։
Նա նշել է, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես չճանանչված պետություններում եւ հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման եւ կրթական ծրագրերին աջակցության առումով։ «ՄԱԿ—ի համակարգի մասնագիտացված կառույցների
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ավելի քան 20 ազգային մշակութային կազմակերպություններ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ դատապարտման կոչով նամակ–ուղերձ են պատրաստել ուղղված ՄԱԿ—ի անդամ պետությունների դեսպաններին։ Այն կազմակերպության հայաստանյան գրասենյակ է փոխանցվել հունիսի 4—ին։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։
«Խստորեն դատապարտում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. հայերի, ասորիների, հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ պահանջում արդարության հաստատում ու Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների վերահաստատում։ Կոչ ենք անում ՄԱԿ—ի անդամ պետությունների դեսպաններին բարձրաձայնելու եւ դատապարտելու Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ իրականացված ցեղասպանության ոճիրը՝ ակնկալելով համարժեք գնահատական մարդկության դեմ իրականացված այս ծանրագույն հանցագործությանը»,–ասված է ուղերձում։
Նշվում է նաեւ, որ ժխտողականության հանդուրժման եւ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների հետեւանքով է, որ խրախուսվում եւ տարիներ անց կրկնվում են մարդկության դեմ նորանոր հանցագործություններ։ Թուրքիայում շարունակվում են պարբերաբար խախտվել մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ մերօրյա Թուրքիայի քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տալով սանձարձակ գործելու նախնիների որդեգրած քաղաքականությամբ՝ աստիճանաբար վերացնե
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստը։ Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի էներգետիկայի նախարարները, ինչպես նաեւ այդ երկրների էներգահամակարգերի ընկերությունների ներկայացուցիչները։
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47—րդ նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պատվիրակությունները նիստից առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք եւ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին։
ԱՊՀ էներգետիկները Երեւանում քննարկել են մասնակից երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման հարցերը, ինչպես նաեւ էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու, փոխօգնության հետ կապված հարցերը։
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ողջունել է էներգետիկներին Երեւանում ու մաղթել բեղմնավոր աշխատանք։
–Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հայ գործընկերներին՝ հյուրընկալության եւ միջոցառումը հիանալի կազմակերպելու համար։ Մեր նախորդ հանդիպումից հետո շարունակվել է նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման աշխատանքը, որի խնդիրը միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորումն է։ Այս նիստի ընթացքում մենք կքննարկենք 2014—2015 թթ. աշուն—ձմեռ ժամանակահատվածում ԱՊՀ պետությունների էներգահամակարգերի աշխատանքի արդ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Դեկտեմբեր 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|