ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 07:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 4 » Դատողություններ, որոնք չէին հնչել նախկինում /Հռչակագիրը՝ միասնական ու համընդհանուր գործողությունների հիմք/
13:53
Դատողություններ, որոնք չէին հնչել նախկինում /Հռչակագիրը՝ միասնական ու համընդհանուր գործողությունների հիմք/

Հայաստանն ու սփյուռքը երկար տարիներ պայքար են մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Ցեղասպանության 100—րդ տարելիցի համահայկական հռչակագիրը գալիս է լրացնելու եւ միս ու արյուն տալու նրանց ջանքերին։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է. «Ինչո՞վ էր բացառիկ։ Որովհետեւ այս փաստաթուղթը ոչ միայն պետական մարմինների, այս կամ այն կուսակցության, ոչ միայն սփյուռքահայ մեր կազմակերպությունների, հայ ժողովրդի բոլոր հատվածների համապարփակ փաստաթուղթ էր։ Սա հայ ժողովրդի իղձերի, երազանքների, պահանջատիրության եւ հայրենատիրության փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված է՝ ինչ ենք մենք ուզում»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի խոսքով, հանրապետության նախագահի կողմից հրապարակված հռչակագիրն ու դրա մատուցման ձեւը շատ ազդեցիկ են. «Այսօր աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հայ պետք է առաջնորդվի դրանով, քանի որ մեզ համար շատ կարեւոր է, որ պատվախնդրորեն կարողանանք իրականացնել ցեղասպանության 100—րդ տարելիցի հետ կապված բոլոր միջոցառումները եւ թույլ չտալ, որ ուրիշները կարողանան այդ գործընթացների մեջ խաթարող պրոցեսներ մտցնել»։
«Հռչակագիրն առանձնահատուկ փաստաթուղթ է, որտեղ առաջին անգամ պաշտոնական մակարդակով ներառվել են այնպիսի դատողություններ, որոնք դեռ չէին հնչել,–կարծում է ՀԴԿ—ի նախագահ Արամ Սարգսյանը։–Այդ փաստաթուղթը միասնական գործողությունների հիմք դարձնելը կլիներ լավագույն արդյունք»։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, համահայկական հռչակագրով հստակ մեսիջ ուղղվեց Թուրքիային՝ առերեսվելու պատմության հետ, աշխարհին՝ ընդունելու համամարդկային այդ չարիքը։
Հռչակագրում հստակ հղումներ են արված միջազգային իրավունքին, պատմագիտական, քաղաքագիտական աղբյուրներին։ Թուրքագետը կարեւոր է համարում նաեւ պահանջատիրության հետ կապված դրվագը. «Նշվում էր Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքների մասին, իսկ սա ենթադրում է նաեւ պահանջատիրություն»։
Թուրքագետի խոսքով, մինչեւ ապրիլի 24—ը հայ—թուրքական արձանագրությունները պետք է իրենց վախճանը գտնեն դե յուրե։ Նա վստահ է, որ այդ ուղղությամբ քայլեր կարվեն։


Թուրքական իշխանություններն ավելի ջղաձիգ են դարձել
 

Իսկ Թուրքիան հարյուրամյա տարելիցի նախօրեին չի ձեռնարկում նոր «հայամետ» գործողություններ։
«Թուրքական քարոզչամեքենան ճգնաժամի մեջ է, եւ փչացած սկավառակի նման անընդհատ կրկնվում են նույն մտքերը,–ասել է Ռուբեն Մելքոնյանը։–Քաղաքական իրենց մեքենայի դատարկ լինելն ապացուցում է, որ Էրդողանի իշխանությունը որեւէ մի նոր գաղափար չի կարողացել մտցնել իր քաղաքական հռետորաբանության մեջ»։
Թուրքագետը նկատել է, որ թուրքական կողմի հայտարարությունները գնալով ավելի ջղաձիգ են դառնում, եւ դրանց մեջ նվազում են քաղաքավարության կանոնները։
Թուրքագետի խոսքով, Փերինչեքի դատավարությունը ֆետիշացվում է։ Դրա կարիքը չկա. «Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ թուրքական կողմի, չի նշանակում, որ հայոց պահանջատիրությունն ավարտվելու է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դադարեցնելու ենք։ Սա է թուրքական հիմնական քարոզչությունը՝ բացահայտ եւ ոչ բացահայտ, ինչը մեր կողմից պետք է մերժվի։ Այն ընդամենը շարքային դատավարություն է, ոչ ավելին»։ 
Թուրքական իշխանությունների, տարբեր շրջանակների համար ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նրանց հիմնական քայլերի մեջ Փերինչեքի դատավարությունն ամենակարեւոր կետերից է. «Եթե դատարանն այնպիսի որոշում ընդունի, որ ինչ—որ կերպ արդարացնի Փերինչեքին, այն Թուրքիայի համար հաղթաթուղթ կլինի, թուրք պրոֆեսորներն ասում են, որ դրանով կավարտվի Հայոց ցեղասպանության հետ կապված ամբողջ գործընթացը։ Բայց ինչպես նշեցի, դա որեւէ աղերս չունի տրամաբանության հետ»։
Մելքոնյանի խոսքով, ՄԻԵԴ—ը որոշակիորեն քաղաքականացված կառույց է, վերջին տարիներին ավելի շատ քաղաքական որոշումներ են կայացվում, քան իրավական։ Այդ համատեքստում թուրքագետը չի բացառում, որ դատարանը ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում կկայացնի. «Միայն այն փաստը, որ Փերինչեքի գործը հասել է այս ատյան, արդեն խոսում է ավելի շատ քաղաքականին տեղ տալու մասին»։
Ըստ Մելքոնյանի, ե՛ւ հայկական, ե՛ւ թուրքական կողմի իրավաբանների ելույթները հագեցած էին քաղաքագիտական եւ պատմագիտական շեշտադրումներով, թուրքական կողմի հիմնական հաղթաթուղթն այն էր, որ մարդու խոսքի ազատության սահմանափակման հետ կապված խնդիր է։
Ինչ վերաբերում է Փերինչեքին, ըստ Ռ. Մելքոնյանի, նա հայտնի է որպես սկանդալային, տարբեր իշխանություններին ծառայություն մատուցած անձ, քաղաքական շրջանակներում վաղուց դրոշմել են քաղաքական գործակալի պիտակը, տարբեր տարիների տարբեր սկանդալային դրվագներով է հայտնի. «Ի դեմս Փերինչեքի, գործ ունենք Թուրքիա պետության հետ, եւ նա բազմամյա օգտագործման գործիքն է, որն այսօր խորհրդանշում է Թուրքիան եւ թուրքական արդարադատությունը»։ 
Ռուբեն Մելքոնյանը հիշեցրել է նաեւ, որ 1980 թվականին Թուրքիայում տպագրվել է դատավարությունների վերաբերյալ մի գիրք, որով հայտնի է դառնում, որ դատավարություններից մեկի ընթացքում Փերինչեքն իր ինքնապաշտպանական ճառում հայտարարել է, որ 19—րդ դարի վերջին եւ 20—րդ դարի սկզբին Աբդուլ Համիդը Թուրքիայի արեւելյան նահանգները ներկեց անմեղ հայերի արյունով։ Թուրքագետը կարծում է, որ այդ փաստը եւս պետք է օգտագործենք։


Հայ լինելը՝ թշնամանքի պատճառ
 

Խոսքի ազատության «կողմնակից» Թուրքիայում հայերի համար շատ դժվար է ապրել։
Թուրքաբնակ լրագրող Սայաթ Թեքիրն անդրադարձել է Թուրքիայում հայ լինելու դժվարություններին։ Թեքիրը թուրքական «gazeteoniki.com» կայքում հեղինակած իր հոդվածում Թուրքիայում ապրող հայի համար ամենամեծ դժվարություններից մեկը համարում է հայկական անուններ օգտագործելու հանդեպ վախը, քանի որ թուրքերի համար անսովոր հնչողությամբ հայկական անունը շրջապատում մշտապես զարմանքի, իսկ ավելի հաճախ՝ թշնամանքի պատճառ է դառնում։
Լավագույն դեպքում հայերը կարող են իրենց երեխաներին երկու անուն տալ. մեկը՝ հայկական, որը պիտի օգտագործվի բացառապես ընտանեկան նեղ շրջանակներում, մյուսը՝ թուրքական, որով պիտի ներկայանան հանրությանը։
Հաջորդ դժվարությունը, ըստ թուրք լրագրողի, Թուրքիայում ապրող հայերի համար որեւէ նոր միջավայրում «ես հայ եմ» արտահայտությունն է։ Դա եւս կարող է թշնամանք կամ բռնություն առաջացնել։
Թեքիրը նկատել է տալիս նաեւ այն, որ հայերի համար Թուրքիայում ապրելը խիստ դժվար է՝ պայմանավորված 100 տարի առաջ կատարվածի մասին լռելու, սեփական ազգի հանդեպ թշնամանք քարոզող դասագրքերով կրթվելու, հայ լինելու պատճառով իր հասցեին հնչող հայհոյանքներին ժպիտով պատասխանելու պարտադրվածությամբ։ «Թուրքիայում հայ լինել, նշանակում է՝ ապրել Բեյօղլուի Էրգենեքոն պողոտայի Թյուրքբեյ փողոցում եւ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցում մասնակցել ընտրությունների։
Թուրքիայում հայ լինել, նշանակում է՝ տեսնել, որ սրբավայրերդ հարձակման են ենթարկվում կամ գերեզմանատներդ անարգվում են, եւ դա դադարեցնելու համար որեւէ պաշտոնյա չկարողանալ գտնել, իսկ գտնելու դեպքում՝ որեւէ արդյունքի չհասնել»,–գրում է Սայաթ Թեքիրը։
Նա նաեւ նշում է, որ երբ Թուրքիայում ապրող հայերի հետ ինչ—որ մի դժբախտություն է պատահում, դա մամուլում արձագանք գրեթե չի գտնում։ Ու նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության տարելիցին զորամասում թուրք «զինակից ընկերոջ» կողմից սպանվում է հայ զինվորը, հանցագործը ազատ է արձակվում, քանի որ նա «դիտավորյալ» չի սպանել։
Վերջում թուրք լրագրողն ընդգծում է, որ այս ամենը միայն հայերին չի վերաբերում, նման ցուցակ կարելի է կազմել նաեւ հրեաների, քրդերի, լազերի, ալեւիների համար։
Հայերի նկատմամբ վերաբերմունքի եւս մեկ օրինակ է արձանագրվել Ստամբուլում տպագրվող հայկական «Ագոս» թերթում։ Օրերս այնտեղ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ստամբուլի ճարտարապետական գլուխգործոցների, մասնավորապես Դոլմաբահչեի պալատի հեղինակ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնաբերվել է Ստամբուլի թաղամասերից մեկի շինհրապարակում։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024