Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով երկրորդ օրն է, ինչ աշխատում է Հայաստանում, երեկ առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ։
Նա նախ հայերեն է ողջունել, ապա ասել, որ երբ Հայաստանը նոր էր ձեւավորվում որպես անկախ պետություն, ԱՄՆ—ի պետքարտուղարությունում պատասխանատու է եղել Հայաստանի հետ կապված հարցերով։ Դեսպանն ընդգծել է, որ ուրախ է ստանձնելու ՀՀ–ում ԱՄՆ—ի դեսպանի աշխատանքը։
«Առավոտյան իմ հավատարմագրերը հանձնեցի ՀՀ նախագահին եւ ասացի, որ առաջին շաբաթներին ու ամիսներին ուզում եմ ավելի շատ լսել, սովորել, գաղափարների տեղեկանալ ու կարծիքներ իմանալ այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել հարաբերությունները, ինչպես հասնել մեր նպատակներին»,–նշել է նա։
Նորանշանակ դեսպանին ուղղված առաջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Հարցին, թե ԱՄՆ—ը տարածաշրջանում ո՞ւմ վրա է հենվում, եւ ի՞նչ է իր համար Ադրբեջանը, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ, որ պետք է սկսենք այնտեղից, որ ԱՄՆ—ը պաշտպանում է ԼՂ խնդրի շուրջ բանակցային կարգավորման գործընթացը։ Որեւէ լուծում չի կարող հիմնված լինել բռնությունների կամ պատերազմի վրա, մեզ համար անհանգստացնող էր լարվածությունը եւ այն հռետորաբանությունը, որ ԼՂ հարցի շուրջ ձեւավորվում էր։ ԱՄՆ—ը պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի»։
Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Մինսկի խմբի գործընթացը միջնորդական
...
Կարդալ շարունակությունը »
|
Ավելի մաքուր քաղաքական դաշտ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած ներքին գործընթացներն ի վերջո հանգեցնելու են դրան։ Փետրվարի 12—ին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած գնահատականները, որոնք սառը ցնցուղ եղան բոլորի համար, ազդարարել են այդ գործընթացի մեկնարկը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չափն անցել է, իսկ մարդն ընդունելի է չափավորության մեջ, նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստից առաջ կուսակցությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Նա խոսել է նաեւ «քաղաքական զավեշտների» մասին. «Եռյակ, ընդդիմություն, հետո՝ «Բարգավաճ», «Բարգավաճի» շուրջը հավաքվել, երբեմն՝ ողորմություն խնդրել, հետո առաջ գնալ, հետո հայտարարություն տարածել, որ մեծ գործ են կատարում, որ «շտաբներ ենք բացում», հետո ամիսներն անցնում են, ամփոփում են, որ շտաբները բացեցինք, եւ մի փոքր ճայթյուն, ու 100 հազար ժողովուրդ կհավաքվի»։
Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ ԲՀԿ քաղաքական ուժը պետք է լավ իմանա, որ ՀՀԿ–ն այսօր միայն 2000 սկզբնական կազմակերպություն ունի, չհաշված շրջանային եւ տարածքային կազմակերպությունները։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ընթացքում ընդգծել է ներքաղաքական պայքարում տեղ գտնող գործընթացների անթույլատրելիության մասին. «Ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ։ Հակառակը, ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը կարող է լինել հանդուրժող եւ ներողամիտ։ Բայց վայ այն մարդ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ—ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ զբաղեցնող ԱՄՆ—ի հետ հարաբերությունները եւ պատրաստակամ է շարունակելու ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված մեր պետականության առավել ամրապնդմանն ու զարգացմանը։ Նախագահը միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ—ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում։
Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար եւ ընդգծել, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|