Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 16
«Հուրախություն բոլորիս, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում վերջապես եկանք իրավաքաղաքական խնդիրներին։ Առաջիկայում նախատեսված գիտաժողովներն ընդգծված ձեւով պետք է նվիրված լինեն ցեղասպանության խնդրի իրավաքաղաքական կողմին»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի համատեքստում կարեւորելով նաեւ հրատարակությունները։ Նշենք դրանցից մի քանիսը։
Այսպես, պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը հրատարակել է Հայոց ցեղասպանության իրավաքաղաքական փաթեթը։ Հիմնարար աշխատությունն այժմ թարգմանվում է անգլերեն։ Այդ գործը նախաձեռնել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը՝ իրավական այդ հենքն աշխարհին ներկայացնելու համար։ Տպագրվում է նաեւ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Սահակյանի «Հայ ժողովուրդը 1914—17թթ.» 500 էջանոց աշխատությունը։ Դրա հրատարակությանն օժանդակում է ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Աշոտ Մելքոնյանն ուրախալի է համարում, որ ե՛ւ սփյուռքում, ե՛ւ հայրենիքում զուգահեռաբար համանման գործեր են տպագրվում։ Միաժամանակ վստահություն է հայտնում, որ թուրքերի հնարավորությունները՝ նյութական, քարոզչական աշխատանքի, միշտ էլ ստորադասվում են մեր հնարավորություններին։ Բանն այն է, որ մերը ճշմարտության հնարավորությունն է։ Իսկ դա, հանրությանը հասցնելու իմաստով,
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի մասնակիցներին ուղղված բացման խոսքում նախագահը նշել է. «Շուրջ քառորդ դար մեր պետությունն անցել է ժողովրդավարական ինստիտուտների կայացման բարդ ճանապարհ։ Մեր պետականության կառուցումը խարսխված է եղել իրավունքի գերակայության, խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության եւ այլ հիմնարար սկզբունքների վրա, որոնք երբեք կասկածի տակ չեն առնվել։ Ցավոք սրտի, իհարկե, եղել են ժամանակահատվածներ, երբ այս սկզբունքներն ավելի շատ կրում էին դեկլարատիվ բնույթ եւ իրականությանը չէին համապատասխանում։ Միաժամանակ մշտապես գիտակցել ենք, որ կան արժեքներ, որոնք վեր են անձնական, խմբակային, կուսակցական եւ այլ շահերից։ Դրանց շարքում կարեւորագույններից մեկը մեր երկրի ներքին անդորրի եւ համերաշխության ապահովումն է, որը ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո էլ ավելի արժեքավոր է դառնում։
Այս արժեքի պահպանումն ինքնին ենթադրում է նաեւ քաղաքական պայքարի առկայություն եւ տարաբնույթ շահերի արտահայտման ու պաշտպանության համար ժողովրդավարական հասարակությունում ճանաչված այլ միջոցների կիրառում։
Սակայն վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու եւ դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը։ Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գն
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|