ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.11.2024, 19:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 04

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Այնուհետեւ խորհրդարանականները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը երկարացնել մինչեւ հուլիսի 1–ը։
Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները։
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրենքի նախագծի հետաձգումը հարցի լուծում չէ, այլ ժամանակավոր սառեցում, եւ նշել, որ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում խմբակցությունը կներկայացնի օրենքի նոր նախագիծ։ Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ՝ պետք է փաստաթղթաշրջանառությունը ներկայացնեն ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկությունները, այլ խոշորները։
Հովհաննես Մարգարյանն էլ նշել է, որ ներկա տնտեսական իրավի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանն ու սփյուռքը երկար տարիներ պայքար են մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Ցեղասպանության 100—րդ տարելիցի համահայկական հռչակագիրը գալիս է լրացնելու եւ միս ու արյուն տալու նրանց ջանքերին։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է. «Ինչո՞վ էր բացառիկ։ Որովհետեւ այս փաստաթուղթը ոչ միայն պետական մարմինների, այս կամ այն կուսակցության, ոչ միայն սփյուռքահայ մեր կազմակերպությունների, հայ ժողովրդի բոլոր հատվածների համապարփակ փաստաթուղթ էր։ Սա հայ ժողովրդի իղձերի, երազանքների, պահանջատիրության եւ հայրենատիրության փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված է՝ ինչ ենք մենք ուզում»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի խոսքով, հանրապետության նախագահի կողմից հրապարակված հռչակագիրն ու դրա մատուցման ձեւը շատ ազդեցիկ են. «Այսօր աշխարհի ցանկացած ծայրում գտնվող հայ պետք է առաջնորդվի դրանով, քանի որ մեզ համար շատ կարեւոր է, որ պատվախնդրորեն կարողանանք իրականացնել ցեղասպանության 100—րդ տարելիցի հետ կապված բոլոր միջոցառումները եւ թույլ չտալ, որ ուրիշները կարողանան այդ գործընթացների մեջ խաթարող պրոցեսներ մտցնել»։
«Հռչակագիրն առանձնահատուկ փաստաթուղթ է, որտեղ առաջին անգամ պաշտոնական մակարդակով ներառվել են այնպիսի դատողություններ, որոնք դեռ չէին հնչել,–կարծում է ՀԴԿ—ի նախագահ Արամ Սարգսյանը։–Այդ փաստաթուղթը միասնական գործողությունների հիմք դարձնելը կլիներ լավագույն արդյունք»։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համոզ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.02.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024