Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 06
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին։
Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երեւանում, կարեւորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում միասնաբար արդյունավետ միջոցներ գտնելը։
Հյուրերը ներկայացրել են երեւանյան նիստի քննարկման արդյունքները, նշելով, որ օրակարգը բավականին հագեցած է եղել, եւ քննարկվող հարցերը ներառել են նաեւ նոր իրավիճակում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հիշյալ խնդիրների կարգավորման հնարավորությունները։
ՀՀ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են նաեւ 2014թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը։ Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան հանրապետության նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանու
...
Կարդալ շարունակությունը »
|
Փետրվարի 5—ին Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ—պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։
Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության եւ միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության դեպարտամենտի պետ Սերիկ Սաինովը, Ղրղըզստանի Հանրապետության աշխատանքի, միգրացիայի ու երիտասարդության նախարարի տեղակալ Դոսկուլ Բեկմուրզաեւը, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետ Զումրադ Սոլիեւան՝ իրենց ղեկավարած պատվիրակություններով, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Միգրացիայի միջազգային կազմակերպության Մոսկվայի բյուրոյի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անդամներ, պաշտոնատար այլ անձինք։
Համակարգող խորհրդի նիստը ողջույնի խոսքով բացեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ անօրինական միգրացիային հակազդման գործում արդյունավետ համագործակցելու համար մի շարք պաշտոնատար անձինք արժանացան խրախուսանքների։
Նիստի օրակարգում մի շարք հրատապ եւ հեռանկարային հարցեր էին։ Մասնավ
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության երեկվա նիստում հաստատվեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երկրորդ փուլի վաճառքի պայմանները։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ի դեպ, խոսքը ոչ միայն բնակարանների, այլեւ ավտոկայանատեղերի վաճառքի մասին է։
Ըստ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, երկրորդ փուլի վաճառքը իրականացվում է կառավարության 2014թ. համապատասխան որոշման պայմաններով՝ ելնելով հետեւյալ փոփոխություններից։ Այն է՝ ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաեւ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք։ Իսկ պետության եւ կառուցապատողի միջեւ կնքվող բնակելի եւ ավտոկայանատեղի առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններից փոփոխությունները հետեւյալն են. նախ՝ hիմնական պայմանագրով միավորի նախատեսվող գինը սա է՝ բնակարանի համար՝ գրանցված (ներքին) մակերես բազմապատկած 310 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ավտոկայանատեղի համար՝ 1 մլն 950 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Եվ հետո՝ միավորի կողմնորոշիչ գինը սա է՝ բնակարանի համար՝ նախագծային մակերեսի 97 տոկոս բազմապատկած 310 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, ավտոկայանատեղի համար՝ հաստատուն 1 մլն 950 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Կառուցապատողին ֆինանսավորման վճարումը փուլային կամ միանվագ կլինի՝
...
Կարդալ շարունակությունը »
|
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երկկողմ հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ—ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ ջերմ ընդունելության համար։ «Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար։ Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի եւ նոր նախագծերի իրականացումը։ Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի՝ ԵՏՄ—ին միանա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|