ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 6 » Մատչելի բնակարան կարող են ձեռք բերել ավելի շատ պետական ծառայողներ /Գործադիրը հաստատեց 2—րդ փուլի վաճառքի պայմանները/
16:14
Մատչելի բնակարան կարող են ձեռք բերել ավելի շատ պետական ծառայողներ /Գործադիրը հաստատեց 2—րդ փուլի վաճառքի պայմանները/

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երկրորդ փուլի վաճառքի պայմանները։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ի դեպ, խոսքը ոչ միայն բնակարանների, այլեւ ավտոկայանատեղերի վաճառքի մասին է։
Ըստ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, երկրորդ փուլի վաճառքը իրականացվում է կառավարության 2014թ. համապատասխան որոշման պայմաններով՝ ելնելով հետեւյալ փոփոխություններից։ Այն է՝ ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաեւ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք։ Իսկ պետության եւ կառուցապատողի միջեւ կնքվող բնակելի եւ ավտոկայանատեղի առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններից փոփոխությունները հետեւյալն են. նախ՝ hիմնական պայմանագրով միավորի նախատեսվող գինը սա է՝ բնակարանի համար՝ գրանցված (ներքին) մակերես բազմապատկած 310 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ավտոկայանատեղի համար՝ 1 մլն 950 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Եվ հետո՝ միավորի կողմնորոշիչ գինը սա է՝ բնակարանի համար՝ նախագծային մակերեսի 97 տոկոս բազմապատկած 310 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, ավտոկայանատեղի համար՝ հաստատուն 1 մլն 950 հազար դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
Կառուցապատողին ֆինանսավորման վճարումը փուլային կամ միանվագ կլինի՝ ըստ շահառուի կողմից պետությանը վճարվող կանխավճարների ստացման։
Որո՞նք են պետության եւ շահառուի միջեւ կնքվող գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններից փոփոխությունները։ Առաջինը սա է՝ միավորի գինը դրամով. բնակարանի համար՝ գրանցված (ներքին) մակերեսի չափ բազմապատկած 310 հազար դրամ, բազմապատկած տեղակայման դիրքի գործակից, ավտոկայանատեղի համար 1 մլն 950 հազար դրամ։ Միավորի կողմնորոշիչ գինը դրամով. բնակարանի համար՝ նախագծային մակերեսի 97 տոկոս բազմապատկած 310 հազար դրամ, բազմապատկած տեղակայման դիրքի գործակից, ավտոկայանատեղի համար՝ հաստատուն 1 մլն 950 հազար դրամ։
Քաղաքաշինության նախարարը հավելեց, որ երկրի վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, ծրագրի շահառու կարող են դառնալ կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 370 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024