ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 15:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 6 » Համատեղ պայքար անօրինական միգրացիայի դեմ /Հայաստանում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը/
16:14
Համատեղ պայքար անօրինական միգրացիայի դեմ /Հայաստանում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին։
Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երեւանում, կարեւորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարում միասնաբար արդյունավետ միջոցներ գտնելը։
Հյուրերը ներկայացրել են երեւանյան նիստի քննարկման արդյունքները, նշելով, որ օրակարգը բավականին հագեցած է եղել, եւ քննարկվող հարցերը ներառել են նաեւ նոր իրավիճակում՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հիշյալ խնդիրների կարգավորման հնարավորությունները։
ՀՀ նախագահը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են նաեւ 2014թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը։ Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան հանրապետության նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 355 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024