ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2024, 01:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 28 » Պատմության ամենամեծ խարաններից մեկը /Երեւանում Հոլոքոստի 70—ամյա տարելիցին հարգեցին զոհերի հիշատակը/
10:24
Պատմության ամենամեծ խարաններից մեկը /Երեւանում Հոլոքոստի 70—ամյա տարելիցին հարգեցին զոհերի հիշատակը/

Ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից սպանված մոտ 6 միլիոն հրեաների՝ երեկ Երեւանում հրեական համայնքի անդամները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ, տեղեկացնում է «news.am»—ը։
«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ Օսվենցիմի ազատագրման 70—ամյակի կապակցությամբ։ 
Այս օրը շատ կարեւոր է ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ պատերազմում մասնակցում էր ողջ աշխարհը։ Հայաստանում պատերազմ չկար, չկար հակասեմականություն, չկային նացիզմի դրսեւորումներ, քսենոֆոբիա։ 
Մենք հանգիստ եւ խաղաղ ապրում ենք հայ ժողովրդի հետ այս հրաշալի երկրում»,–լրագրողներին ասաց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը՝ ընդգծելով, որ մարդկության դեմ ուղղված ոչ մի հանցանքի մասին չպետք է լռել։
Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու էր եկել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որի կարծիքով Հոլոքոստը, ինչպես եւ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենամեծ խարաններից է։
«Այսօրվա խորհուրդը ոչ միայն Հայաստանում հրեա քաղաքացիների ցավն է, սա համամարդկային ցավ է, ինչպես եւ Հայոց ցեղասպանությունը, որի 100—ամյակը մենք արդեն այս տարի պետք է նշենք։ Այս տարի 70 տարի հետ գնալով մենք պետք է հիշենք 1944—45թթ. իրադարձությունները, երբ Հոլոքոստի վերջին արարն էր տեղի ունենում, զանգվածաբար սպանվում էին հրեաներ, սլավոններ, ռազմագերիներ, գնչուներ, եւ այն, ինչ անվանում են Հոլոքոստ՝ իսկապես մարդկության պատմության ամենամեծ խարաններից մեկն է, ինչպես եւ Հայոց ցեղասպանությունը՝ 20—րդ դարի առաջին ցեղասպանությունը»,– ասաց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ ոչ մարդկային, ոչ բարոյական, ոչ էլ որեւէ այլ հիմնավորումներով չի կարելի մեկը մյուսից զատել, դիտել գերակա, ստորադաս, ավելին կամ նվազ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 403 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024