ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » Հայատյացությունն ու ահաբեկչությունը շարունակվում են
12:37
Հայատյացությունն ու ահաբեկչությունը շարունակվում են

Կարծիքներ սահմանային միջադեպի վերաբերյալ

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր ներխուժելու ադրբեջանական դիվերսիոն խմբի փորձը հրադադարի ռեժիմի հերթական կոպիտ խախտումն է, որը հանգեցրեց զոհերի եւ վիրավորների, ընդ որում նաեւ հարձակվողների կողմից։
«Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչության եւ հայաֆոբիայի քաղաքականություն։ Դրա վառ ապացույցն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանն իրականացնում է ռազմական ավանտյուրա եւ որը, ավելի քան համոզված եմ, պլանավորված է ամենաբարձր մակարդակով»,–անդրադառնալով ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններին՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Է. Շարմազանովի՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց կողմից հռչակված սկզբունքները։
«Կարծում եմ, ժամանակն է, որ թե ԱՄՆ—ը եւ թե մյուս երկու համանախագահ երկրներն ամենաբարձր մակարդակով հստակ պատասխան տան նմանատիպ գործողություններին։ Ինչքան դու չես դատապարտում հանցագործությունը, այնքան հանցագործն ավելի լկտի է դառնում։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ նմանատիպ գործողություններն անպատասխան չեն մնա։ Ադրբեջանցիների մտքով թող չանցնի, որ կարող է նմանատիպ ավանտյուրաներով խուճապ սերմանել»,–ասել է նա։
Խաղաղ պայմաններում Ադրբեջանի հերթական հիստերիան, ըստ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի, պայմանավորված է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան այցելության հետ. «Հերթական անգամ պետք է արձանագրենք կարեւոր իրադարձության եւ դիվերսիոն գործողությունների միջեւ կապը»։ «ՀՀ»—ի հետ զրույցում Ջամալյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը փորձելու է ապատեղեկատվության միջոցով Հայաստանը ներկայացնել որպես դեպքերի հեղինակ. «Անպայման կփորձեն բարդել կրակոցները մեզ վրա։ Նպատակն է ՀՀ—ն ներկայացնել որպես ագրեսոր, այդ կերպարը արմատավորել, ավելի ցայտուն դարձնել»։ Այստեղ առաջնահերթ է նաեւ ներքաղաքական ենթատեքստը։ Սա Ադրբեջանի համար լավ հնարավորություն է միջազգային հանրությանը շեղելու երկրի ներքաղաքական խնդիրներից եւ ալիեւյան կլանի դիկտատուրան ներկայացնելու որպես արտաքին վտանգի, թշնամության, չմարող պատերազմի առկայության հետեւանք։ «Ընդհանրապես արտաքին վտանգը եւ պատերազմի սպառնալիքը միշտ էլ եղել են ալիեւյան կլանի դիկտատուրան պահպանելու եւ ամրապնդելու միջոցներից»,–նկատեց ռազմական հոգեբանը։
Այսպիսով, Քլինթոնի հետ բանակցություններում առաջին պլան կմղվի հակամարտության հարցը եւ հնարավորություն կառաջանա խուսափելու թե՛ ներքաղաքական խնդիրների քննարկումից եւ թե՛ ՀՀ—ն ներկայացնելու որպես ապակառուցողական պետություն։ «Նավթով հրապուրել եւ այդպիսով փակել միջազգային հանրության բերանը այլեւս չեն կարող եւ մնում է թեժ թեմաներ ստեղծել դիվիդենտներ շահելու նպատակով»,–ասաց նա։ Բացի այդ, նրանք առաջին գծում իրավիճակը ապակայունացնում են եւ անուղղակիորեն փորձում ազդել զորակոչի քանակի վրա։
Այս ամենին ի պատասխան մենք չպետք է լռենք։ Մենք պետք է իրականությունը ի ցույց դնենք եւ հստակ արտահայտենք մեր տեսակետը։ Պետք է ցույց տանք, որ Ադրբեջանը հետեւողականորեն իրավիճակը ապակայունացնում է։ Իսկ Հայաստանը ապակայունացման կողմնակից չէ։ Այս կրակոցները ագրեսիա են ՀՀ տարածքի նկատմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի խախտում եւ դրա մասին դիվանագիտական շրջանակներում պետք է խոսվի. «Ճիշտ է՝ մեր հույսը մենք ենք եւ մեր բանակը, սակայն դիվանագիտական խողովակները չպետք է անտեսել, դրանք պետք է արդյունավետ օգտագործել»։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը եւս «ՀՀ»—ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այդ կրակոցները առաջին հերթին պայմանավորված են Հիլարի Քլինթոնի այցով։ Ադրբեջանցիները նպատակ ունեն ցույց տալու, որ իրենց մոտ, բացի ղարաբաղյան հիմնահարցից, այլ խնդիրներ չկան՝ ոչ տնտեսական, ոչ ֆինանսական, ոչ էլ որեւէ այլ ոլորտում։ Նրանք ցանկանում են ասել, որ եթե լուծվի ղարաբաղյան հարցը, Հայաստանի հետ լավ հարեւան կդառնան։ Բացի այդ, ակնհայտ է, որ նպատակ ունեն նաեւ հայկական բանակում խուճապ առաջացնելու։ Սրանով նրանք ապացուցեցին, որ ատում են հայկական ամեն ինչ։ Այս բոլոր նախապայմանները միասին գումարվում եւ ամփոփվում են նրանց գործողությունների մեջ։
«Այս եղանակը նրանք միշտ էլ օգտագործում են, արդեն բազմիցս ականատես ենք եղել։ Ադրբեջանի այս գործողություններին պետք է համարժեք պատասխան տանք առանց երկյուղելու, որ կարող է պատերազմը վերսկսվել»,–ասաց Ա. Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ եթե Ադրբեջանցիները համոզված լինեին, որ կհաղթեին, արդեն վաղուց պատերազմ սանձազերծած կլինեին։
Այս դեպքերի կապակցությամբ երեկ ԶԼՄ—ներում գնահատականներ են հնչեցրել նաեւ այլ վերլուծաբաններ։ «Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իրավիճակը սահմանագծում սրել։ Այդ երկրի կողմից իրականացվող քաղաքականության արդյունքում իրավիճակը տարածաշրջանում շարունակում է անկայուն մնալ»,–ասել է ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը եւ հավելել. «Ադրբեջանին ձեռնտու չեն տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը, իսկ նման դիվերսիոն գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում դրանց կասեցման համար»։
Նրա խոսքերով, միջազգային հանրությունը ցանկացած նման դեպքից հետո ինչ—որ դեկլարատիվ, ընդհանրական հայտարարություններ է հնչեցնում, ինչը պարարտ հող է ստեղծում ադրբեջանական կողմի համար։
Փորձագետ Էդգար Հովհաննիսյանի կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարի՝ տարածաշրջան կատարելիք այցին ընդառաջ նման քայլի գնալն անարգանք է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ու կոնկրետ ԱՄՆ—ի նկատմամբ. «ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցի շրջանակներում, բնականաբար, արծարծվելու են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, իսկ այդ այցից առաջ նման գործողությունների իրականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը խնդրի կարգավորման մասին եղած իր պատկերացումների մասին»։ Նրա խոսքերով, այսպես Ադրբեջանը մեկ անգամ եւս ապացուցեց, որ իր համար խնդրի կարգավորումը կամ խաղաղ բանակցությունները որեւէ նշանակություն չունեն, եւ որ ճիշտ են հայկական կողմի այն պնդումները, որ բանակցային գործընթացում էական տեղաշարժեր չեն գրանցվում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների պատճառով։
«Միջազգային հանրության կողմից նման միջադեպերի առնչությամբ հնչող անհասցե հայտարարությունները նոր միջադեպեր են ծնում, ինչն արդեն անթույլատրելի է»,– ասել է փորձագետը։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, այս ճանապարհով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ստատուս—քվոն ձեռնտու չէ իրեն ու շանտաժի է ենթարկում։ Ադրբեջանից փորձում են ցույց տալ, որ եթե որեւէ բան չփոխվի, իրենք դիմելու են նման կեղտոտ տեխնոլոգիաների։
«Ադրբեջանը, գիտակցելով իր արած քայլերի վտանգավորությունը, բնականաբար, անընդհատ փորձելու է հերքել դիվերիսոն գործողությունների փաստը, սակայն դա անհնար է»,–ասել է փորձագետ Սամվել Բաբայանը։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 533 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024