ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 5 » ՀՀ նախագահն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարարին
12:29
ՀՀ նախագահն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2–ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը։ 
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան եւ ընդգծել, որ մեր երկիրը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարեւան եւ լավ բարեկամ Իրանի հետ։
Երկուստեք ողջունելով Հայաստանի եւ Իրանի միջեւ վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը եւ ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին։ 
Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ—ի եւ Հայաստան—Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3—րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները։
Հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երկուստեք կարեւորել եւ բարձր են գնահատել հայ—իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երեւանում։ 

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 506 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024